Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Ինչպե՞ս պահպանել բիզնեսը, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ 04/20/2020   11:52  |  ԼՐԱՀՈՍ

 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյանի եւ «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ , ԱՕԿ Արմեն Գևորգյանի հոդվածը ինչպես պահպանել բիզնեսը, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ թեմայով:

Համաշխարհային տնտեսությունը թևակոխում է տնտեսական ճգնաժամի հերթական փուլը,  այս անգամ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Ներկայումս, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի վնասը հնարավորինս նվազագույն լինի, իսկ ընձեռնված հնարավորություններն էլ առավել  արդյունավետ օգտագործվի։

Նշվածի կապակցությամբ համառոտ ներկայացնում ենք մեր պատկերացումները, նշելով թե ինչ պետք  է անեն սեփականատերերն ու բիզնեսի կառավարիչները, և ինչ պետք է անի պետությունը, որպեսզի օժանդակի նրանց։ Մեր առաջարկները չեն հավակնում լինել ընդհանրական լավագույն լուծում, սակայն դրանց մի մասը կարող է համապատասխանել և որոշ դեպքերում լիովին բավարարել պոտենցիալ օգտագործողների լայն շրջանակի պահանջմունքները։

Այսպիսով, ի սկզբանե պետք է գիտակցել, որ կապիտալի կորուստ է լինելու, ընդ որում, շատերի մոտ՝ էական։ Հաշտվելով այդ մտքի հետ, պետք է առնվազն մեկ տարի չմտածել շահույթի, առավել ևս դիվիդենդի վճարման մասին։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում «շահույթի ստացում» նպատակը մղվում է հետին պլան և առաջնային  դառնում ընկերության վճարունակության և իրացվելիության պահպանումը։

Հաջորդ կարևոր գիտակցումն այն է, որ փողից զատ,  այս պահի կարևորագույն ակտիվներից են՝ իրացման շուկաները, հաճախորդները, արժեքավոր աշխատակիցները, հուսալի մատակարարները և ընկերության հեղինակությունը։ Հետևաբար, բիզնեսի պահպանումը պայմանավորված է նրանով, թե որքանով արդյունավետ հնարավոր կլինի կառավարել այս պահի կարևորագույն ակտիվները։ Հարկավոր է վերը նշված բոլոր ուղղություններով անհապաղ աշխատանքներ սկսել։ Մասնավորապես պարտաճանաչ հաճախորդներին պետք է ընդառաջել վճարման պայմանները մեղմելու, անհրաժեշտության դեպքում նաև գները իջեցնելու միջոցով։ Եթե գնորդը և նրա կողմից տիրապետվող շուկան ձեզ համար թանկ է, ապա պատրաստ եղեք նաև վնասով վաճառել։  Նախորդ՝ 2008թ գլոբալ ֆինանսատնտեսական և 2014թ ռուսական արժութային ճգնաժամերի ժամանակ, հայկական շատ ընկերություններ իրենց արտադրանքը վնասով էին վաճառում ռուսական շուկայում, սակայն դրանով նրանք կարողացան պահպանել իրենց  տեղը։ Արտահանող ընկերություններին, արտաքին շուկաներում իրենց տեղը պահպանելու և նոր շուկաներ նվաճելու խրախուսման նպատակով մեծ աջակցություն կլինի, եթե պետությունը կարողանա տրամադրել սուբսիդիաներ, արտահանման շրջանառության դիմաց այս պահից մինչև 2021թ վերջը փաստացի ստացված գումարների 2-3%-ի չափով։ Բացի դա, բիզնեսին օժանդակություն կարող է լինել նաև այն, որ վնասով աշխատելու հետ կապված՝ ֆիսկալ մարմինները այդ ժամանակաշրջանում ազատեն բիզնեսը տարբեր տեսակ ստուգումներից,  եթե մինչ ճգնաժամը ընկերությունը աշխատել է շահույթով։

Անպարտաճանաչ հաճախորդների մասով, ընդհակառակը, պետք է պայմանները խստացնել և պակաս հանդուրժող լինել։ Նրանց կարող եք լրացուցիչ զեղչ առաջարկել, եթե կանխավճարով գնեն։ Հարկավոր է դեբիտորական պարտքերի կառավարման ընթացակարգը վերանայել և համապատասխանեցնել ժամանակի պահանջներին։ Ինչ վերաբերվում է ձեր մատակարարներին, ինչպես նաև գործընկեր բանկերին, ապա նրանք էլ նույնպես պետք է ձեզ ընդառաջեն, ինչպես դուք ձեր գնորդներին։ Եթե դուք նրանց համար արժեքավոր գործընկեր եք, ապա հենց իրենք առաջարկությամբ հանդես կգան, սակայն դուք օգտվեք դրանից միայն այն դեպքում, եթե իրոք դրա կարիքն ունեք։ Վստահության պաշարը երբեք անտեղի մի վատնեք։ Ճգնաժամի հաղթահարումը հնարավոր կլինի, եթե բիզնեսի մասնակիցները ուս-ուսի տված գործեն  այն գիտակցումով, որ գործընկերոջ խնդիրը նաև ինչ-որ չափով իրենցն է և չի կարելի անտարբեր լինել։ Այս ճգնաժամը ևս մեկ անգամ լավ դաս է  հասկանալու համար, որ նման իրավիճակում լավագույն արժեք ունեցող ակտիվներից է  ընկերության հեղինակությունը և այն վստահության պաշարը, որը տարիների աշխատանքով է վաստակել։ Մյուս կողմից էլ իշխանությունները պարտավոր են հասկանալ, որ դրանք ոչ միայն բիզնեսի, այլև Հայաստանի ողջ տնտեսական համակարգի խնդիրներն են, որոնք պետք է համատեղ լուծել։

Անձնակազմի հետ կապված, ընկերությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի աշխատողներին առավելագույնս պահպանելու համար։ Ղեկավարությունը պետք է բանակցություններ վարի անձնակազմի հետ աշխատավարձերի չափը միջինում 20%-30% նվազեցնելու հարցում, ինչն իհարկե չի վերաբերվում նվազագույն կամ սահմանային ցածր աշխատավարձ ստացողներին։ Ինչպես ընկերությունը պետք է պատրաստ լինի վնասով աշխատելուն, այնպես էլ աշխատակիցները պետք է ճիշտ գնահատեն, որ ավելի լավ է որոշ  ժամանակ  նվազագույն եկամուտով բավարարվել, քան ընդհանրապես  աշխատանքը կորցնել։ Այս ճգնաժամը բոլորին է վերաբերվում, այդ թվում նաև պետական համակարգում աշխատողներին, և պարադոքսալ է, որ նման իրավիճակում պետական պաշտոնյաներին պարգևավճարներ  են տրվում, հատկապես նրանց, ովքեր իշխանության են եկել ժողովրդին ծառայելու խոստումով։

Աշխատակիցների մասով մյուս միջոցները՝  չօգտագործված վճարովի արձակուրդները տրամադրելն է, ինչպես նաև խիստ անհրաժեշտության դեպքում, որոշ աշխատակիցների հետ  համաձայնություն ձեռք բերելով, մինչև երեք ամսով անվճար արձակուրդ ուղարկելն է։ Կարևորը, որ նրանք պահպանեն իրենց աշխատատեղը և վստահ լինեն, որ վերադառնալու տեղ ունեն։ Այս խմբի աշխատակիցները, որոնք այլ եկամուտի աղբյուր չունեն, պետք է պետության հոգածության ներքո լինեն և ապահովվեն նվազագույն կենսաապահովման միջոցներով։ Իսկ այն աշխատակիցների մասով,  որոնց գործատուն հարկադիր պարապուրդի է ուղարկում պետության սահմանափակումների պատճառով, ապա ճիշտ կլինի պետությունը փոխհատուցի դրա հետ կապված օրենքով պարտադրվող վճարվելիք 2/3 աշխատավարձի կեսը, ինչպես նաև այդ աշխատակիցների առաջին վճարովի  արձակուրդը լիովին ազատի հարկերից։ Բացի դա, այն ընկերությունների նկատմամբ (բացառությամբ այն ոլորտների ընկերությունների, որոնց վրա ճգնաժամը ազդեցություն չի ունեցել), որոնք կկարողանան 2020թ-ին պահպանել աշխատակիցներին 95+%-ով և աշխատավարձերը 85+%-ով, ինչպես նաև պահպանել մինչ ճգնաժամային եկամուտների մակարդակը, կիրառել «ավելին ավելիի դիմաց» բանաձևը։ Օրինակ՝ տրամադրել լրացուցիչ անտոկոս կարճաժամկետ վարկ մինչև 2022թ-ի ավարտը, 2019թ շահութահարկի հաշվարկային գումարի չափով։ Արժե նաև 2020-2021թթ․ ժամանակահատվածում կրճատել տոնական և հանգստի օրերը։

Կարևոր է նաև, որ խոշոր ընկերությունները առիթից օգտվելով չկլանեն փոքրերին, եթե դա բնական գործընթաց չէ և լավագույն լուծում։ Այս հարցում ճիշտ կլինի, որ  ճգնաժամի ամբողջ ժամանակաշրջանում, փոքր ընկերությունների միաձուլման,  բաժնեմասերի օտարման, լուծարման կամ համանման այլ գործարքները դառնան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա։

Հաջորդ  միջոցառումը, թերևս նաև ամենապահանջվածը, դա արտադրական ծախսերի, կորուստների և խոտանի կրճատումն է։ Հայրենական  ընկերություններից նույնիսկ առաջատարները չիրացված մեծ պոտենցիալ ունեն արտադրական ծախսերը կրճատելու հարցում և շատ դեպքերում, արտաքին շուկայում նրանց անմրցունակ լինելը դրանով է պայմանավորված։

Արդյունավետ միջոցառում է նաև պաշարների կառավարման ընթացակարգի վերանայումը։ Ազատվեք այն ակտիվներից, որոնք ձեզ այս պահին և մոտ ապագայում պետք չեն գալու։ Վաճառեք դրանք նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։  Ավելացրեք ներկրվող հումքի և նյութերի պաշարները, դիտարկեք դրանք տեղական արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։

Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի անձնակազմին պարբերաբար իրազեկելը, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում ղեկավարությունը, ինչ է ակնկալվում դրանց իրագործման արդյունքում և որքանով են դրանք իրականացվել։ Նման գործելաոճը մոտիվացիա է անձնակազմի համար։

Ընձեռնված հնարավորությունները

Միգուցե զարմանալի թվա, բայց տնտեսական ճգնաժամը հարմար պահ է կապիտալ գնումների համար։ Պետք է պարզապես հաշվարկ կատարել և հասկանալ, թե դա ձեզ ինչ է տալու։ Բերեմ մի օրինակ իրական պրակտիկայից։ Նախքան 2008թ գլոբալ տնտեսական ճգնաժամի սկսվելը, ընկերությունը պատրաստել էր նոր արտադրական հզորություններ գործարկելու ծրագիր։ Հոսքային գծերի և սարքավորումների մատակարարները եվրոպական առաջատար արտադրողներն էին, որոնք պատվերն ընդունում էին բացառապես կանխավճարով, ընդ որում միջինում 6 ամիս առաջ։ Ծրագրի ֆինանսավորումը հաստատվել էր, սակայն  դեռ պայմանագիր  չէր կնքվել։ Երբ գլոբալ տնտեսական ճգնաժամը սկսվեց, սարքավորումների բազմաթիվ գնորդներ սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից և այդ նույն եվրոպական առաջատար արտադրողները առաջարկություն արեցին սկզբնական արժեքի նախնականը՝ 75%-ի, իսկ վերջնականը՝ գրեթե 60%-ի չափով, ընդ որում առանց կանխավճարի և 6 ամիս սպասելու։

Այնպես որ երկարաժամկետ ծրագրերի մասով համաշխարհային գլոբալ տնտեսական ճգնաժամերը կարող են բացառիկ հնարավորություն ստեղծել զարգացման համար։ Այս հարցում պետությունը մասնավորին կարող է աջակցել հետևյալ կերպ՝ այն ընկերություններին,  որոնք ներդրումներ կիրականացնեն  համաշխարհային ճանաչում ունեցող  առաջադեմ տեխնոլոգիաները ներկրելու գործում,  ազատել ներկրման բոլոր տեսակի մաքսային վճարներից կամ սուբսիդավորել դրանց գծով ծախսը, ինչպես նաև դրանցով թողարկված արտադրանքի արտահանումից ստացված շահույթը 5 տարի ժամկետով ամբողջությամբ ազատել շահութահարկի վճարումից։ 

Նկատի ունեցեք, որ գլոբալ ճգնաժամերի ժամանակ արտաքին շուկաներում մեծ վերադասավորումներ են լինում։ Պետք է ուշադիր հետևել և ձեր արտադրանքը կարող է պահանջված լինել ու այնպիսի հեշտությամբ նոր շուկա մտնել, որը նախկինում ձեզ հասանելի չէր։ Իշխանությունները պետք է լինեն պրոակտիվ,  նաև օգտագործեն իրենց հնարավորությունները ԵԱՏՄ-ում և այլ կառույցներում հայկական ապրանքների արտահանման հովանավորչության համար, իսկ Հայաստանի ներսում նախատեսեն «կանաչ միջանցք»՝ սկսած հարկումից և վերջացրած լոգիստիկայով պետության վրա վերցնելով ծախսերի մի մասը։ Կիսատ-պռատ միջոցներն ինքնախաբեություն են, և եթե պետությունը հիմա բիզնեսին իրական օգնություն չցուցաբերի, ապա որոշ ժամանակ անց ավելի բարձր գին կվճարի։ Կամ գործընկեր պետություն, կամ «տեր» որը երբեմն փող է տալիս։

Հուսով ենք, որ  այն  ընկերությունները, որոնք պարտադրված դադարեցրել են գործունեությունը, կկարողանան  համավարակի պայմաններում արտադրական գործունեությունը վերակազմակերպելու ընթացակարգ սահմանել, որում խստագույնս հաշվի կառնվեն ժամանակին համապատասխան սանիտարական պահանջները  և կպարունակեն գործուն մեխանիզմներ այդ պահանջների կատարումը ապահովելու համար։ Միաժամանակ հարակավոր է պլանավորել գործունեության վերսկսումը, ստանձնել պարտավորություններ և դիմել կառավարությանը՝ գործունեությունը վերսկսելու թույլտվություն ստանալու համար։  Տնտեսական կյանքը պետք է շարունակվի։ Կատարեք լրացուցիչ ծախսեր և հիմնավորեք պատկան մարմիններին,  որ կարող եք հնարավորինս անվտանգ աշխատել։ Ոչինչ, որ եկամուտները կնվազեն, կարևոր է՝  չկտրվեն։ Եկամուտների նվազելը ժամանակավոր է։ Հույս մի դրեք այն բանի վրա, որ պետությունը կարող է կամ պարտավոր է ձեզ և ձեր աշխատակիցներին պահել։ Պետության միջոցները սահմանափակ են,  առավել ևս  երբ հիմա հարկերի հավաքագրումը նվազում է,  իսկ ծախսերը ավելանում են։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:02 16/04/2020«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել. «Ազգային օրակարգ»
10:49 16/04/2020  |  ՎերլուծություններԿառավարության շատ միջոցառումներ բավական հասցեական չեն․ «Ազգային օրակարգ»
12:56 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված լուծումները քննարկվել են տեսակոնֆերանսին հրավիրված փորձագետների հետ
12:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ»
12:41 25/03/2020  |  ՎերլուծություններՀայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը
10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից

Արխիվ

[]