ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի հետևանքով մեր երկրի տնտեսական համակարգը կանգնած է փլուզման եզրին. Նորիկյան 04/18/2020 22:44 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի հետևանքով մեր երկրի տնտեսական համակարգը կանգնած է փլուզման եզրին և հետկորոնավիրուսյան Հայաստանում իսկապես լինելու են լրջագույն դժվարություններ` տնտեսական կյանքը գոնե մինչկորոնավիրուսյան իրավիճակը վերականգնելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ բնականոն կյանքին վերադառնալու խնդիրն օր օրի դառնում է հրամայական:
Դիտարկմանը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ չպետք է կարանտին հայտարարվեր` Նորիկյանն արձագանքեց. «Ես էլ եմ ունեցել որոշակի մտավախություններ և վերապահումներ արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված այն խորը համոզմունքով, որ իրավական այլ գործիքակազմեր կային, մասնավորապես՝ «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համաճարակի ներթափանցման պայմաններում պետությունը պարտավոր է այդ համաճարակի ներթափանցումը ՀՀ թույլ չտա, ավելին՝ ստեղծի կարանտինային իրավիճակ»:
Փաստաբանի կարծիքով` երկրում իսկապես ստեղծվել է արտակարգ իրավիճակ, համաճարակով պայմանավորված ստեղծվել է յուրաքանչյուրի կյանքին սպառնացող միջավայր, որտեղ պետական բոլոր մարմինները պետք է բերվեին արտակարգ իրավիճակների կառավարման կարգավիճակի: Մինչդեռ, մեր պետական մարմինների մեծամասնությունը՝ մարզպետարանները, համայնքների, վարչական շրջանների ղեկավարները, գյուղապետերը որևէ ձևով կամ ոչ բավարար չափով են ներգրավված արտակարգ դրության պայմաններում իրենց առջև դրված խնդիրների կատարմանը, ավելին՝ պարետատան ոչ բոլոր որոշումներն են կատարվել:
«Եթե պետական կառավարման մարմինը, պետական ինստիտուտն ընդունում է մի որոշում և այդ որոշումը չի կատարվում, կիրառման ոլորտում ունի խնդիր, անկախ նրանից՝ ում կողմից չի կատարվում կամ անհրաժեշտ մակարդակով չի կատարվում, այդ ընդունված որոշումն արժեզրկվում է, գրոշի արժեք չի ունենում »,- ասաց Նորիկյանը, ապա հավելեց. «Այն մարմինները, որոնք չեն կատարում կամ չեն ապահովում պարետի որոշումների անխափան կիրառումը, այդտեղ խնդիր ունենք մենք: դա կլինի՝ Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն...»:
Նորիկյանը նշեց, որ հանրության ստվար մասը առաջնորդվում է ոչ թե օրենքներով, իրավական ակտերով, այլ՝ պետության առաջնորդի այս կամ այն օրվա տրամադրությամբ և հրապարակված կարծիքով, բայց դա արդեն այլ օպերայից է:
«Ես չեմ նախանձում Փաշինյանին, եթե անկեղծ ասեմ: Բնականաբար նա չի կարող անընդհատ դուրս գալ եթեր և ասել՝ վայ, մեր վիճակը սարսափելի է և այլն: Մի կողմից սա է խնդիրը, մյուս կողմից էլ՝ իրականությունից կտրվելու խնդիր կա: Բոլոր դեպքերում՝ հանրությանը պետք է տրամադրվի սպառիչ, օբյեկտիվ, բոլոր շահագրգիռ գերատեսչություններով անցած, ֆիլտրված տեղեկատվություն»,- ասաց Նորիկյանը:
Ըստ Նորիկյանի՝ ողջամիտ բացատրություն չի բերվել, թե ինչու պետք է սննդի խանութի աշխատակիցն աշխատի, իսկ մնացած ձեռնակատիրական գործունեություն իրականացնողները՝ ոչ:
Անդրադառնալով տեքստիլ գործունեությանը, որտեղ եղել է հենց կորոնավիրուսի վարակման օջախներից մեկը՝ Նորիկյանն ասաց, որ, եթե ի սկզբանե գլխատվեր վարակի և հենց այդ հայտնի գործարարի գործարանը հայտարարվեր աղետի գոտի, ապա կորոնավիրուսի նման մեծ ծավալի դեպքեր չէին արձանագրվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ