ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել ութ տարի առաջ նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության հիման վրա. 04/16/2020 12:20 | ԼՐԱՀՈՍ

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին Օֆշորի գործով մեղադրանք է առաջադրվել 8 տարի առաջ նշանակված դատաձեռագրաբանական-դատատեխնիկական փորձաքննության հիման վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված, ապա՝ ազատ արձակված Աշոտ Սուքիասյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:
«Նախկինում եղել են քննչական գործողություններ ինչպես Սուքիասյանի, այնպես էլ՝ Կճոյանի և Սարգսյանի մասնակցությամբ: Նշված քննչական գործողությունների հիման վրա ըստ էության նոր փաստական տվյալներ հետագայում ձեռք չեն բերվել: Միակ փաստական տվյալը ութ տարի առաջ նշանակված դատաձեռագրաբանական-դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունն է, որ պատճենով չէր կարող որևէ համեմատություն կատարել, վերջերս ստացել են եզրակացություն, որ իբրև թե հնարավոր է եղել նույնացնել և եզրակացնել, որ կատարվել է Կճոյանի և Սարգսյանի կողմից: Այնինչ՝ Սուքիասյանն իր ցուցմունքով և՛ նախկինում, և՛ վերջերս տվել և հաստատել է, որ նշված անձինք ստորագրություն չեն կատարել: Իր կողմից ստեղծված սարքով արտատպել է ստորագրությունները՝ ստորագրության նմուշների վրա գրելու միջոցով»,- ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ ստորագրության նմուշները Սուքիասյանն ունեցել է, քանի որ եկեղեցական հարցերով ինքն էլ է հանդիսացել Արարատյան թեմի քավոր և այդպես ժամանակին նաև Տիգրան Սարգսյանն է եղել:
Պաշտպանի խոսքով՝ այդ անձինք ուրևէ կապ չունեն, չեն ստորագրել:
«Ըստ էության՝ հրաշք է տեղի ունեցել, որ փորձագետները կարողացել են նույնացնել: Դա հակասում է փորձաքննությունների կատարման մեթոդիկային, որովհետև պատճեններով ոչ մի անգամ ոչ մի փորձագետ կատեգորիկ եզրակացության հանգելու հնարավորություն չի ունենում և խուսափում են կատեգորիկ եզրակացություն տալուց, որովհետև դրա համար կանխատեսված է քրեական պատասխանատվություն՝ սուտ եզրակացության համար»,- ասաց Հակոբյանը:
Հարցին, թե ինչու այդ դեպքում մեղադրանք չի առաջադրվել նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, փաստաբանը պատասխանեց, որ, այս տրամաբանությանը նայելով, հնարավոր է, որ մի օր դրան էլ գուցե հանդիպենք:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը Եկեղեցուն ճնշելու համար է արվում՝ հաշվի առնելով նաև, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարությամբ էր հանդես եկել՝ կապված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել, փաստաբանը պատասխանեց. «Շատ հնարավոր եմ համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ եզրակացությունն առնվազն ամիսներ առաջ եղել է իրենց տրամադրության տակ: Այսինքն՝ ամեն օր էլ կարող էին դա անել, ոչ ոք իրենց չէր խանգարում, բայց ես դա զուգադիպություն չեմ համար»:
Պաշտպանը նաև չբացառեց, որ սա կարող է Վճռաբեկ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ հետապնդի: Նրա խոսքով՝ նախկինում բարձրաձայնել են Աշոտ Սուքիասյանի նկատմամբ՝ դատավորների մի մասի կանխակալ վերաբերմունքի մասին, որովհետև օբյեկտիվության դեպքում իր վճռաբեկ բողոքը ևս վարույթ կընդունվեր և կքննարկվեր Դատախազության և գործով տուժող՝ Փայլակ Հայրապետյանի բողոքի հետ:
«Հետաքրքիրն այն է, որ, պրակտիկայում եթե հիմքեր են լինում մարդուն մեղադրելու, բացառիկ դեպքերում կարելի է անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ այս գործողությունների կատարման ժամանակը վկայում է, որ նպատակ կա Եկեղեցին վարկաբեկելու:
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով: Գործով մեղադրանք էր առաջադրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Սուքիասյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 16 տարի ժամկետով: Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Դատավճռից երկու տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է Սուքիասյանի մեղադրանքը և անմեղ ճանաչել՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասով:
2020թ. ապրիլի 13-ին Նավասարդ Կճոյանին հրավիրել են ԱԱԾ և մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և խարդախության համար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/01/2022 08:56 ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:52 Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին․ «Իրավունք»
- 07/01/2022 08:48 Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:27 Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:23 Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:20 «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
- 07/01/2022 07:59 Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/01/2022 15:18 Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները.Արմեն Պետրոսյան
- 07/01/2022 15:03 Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, ԱԺ-ն շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ.Զաքարյան
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/01/2022 23:24 Ոչ սթափ վիճակում վարորդը Opel-ով մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ
- 07/01/2022 19:04 Գյումրիի շենքերից մեկի բնակարանի փակ պատշգամբում կրակ է բռնկվել
- 07/01/2022 16:51 Արտակարգ դեպք՝ Երևանում. ոչ սթափ վիճակում գտնվող պաշտպանության նախարարության ծառայողը կոտրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը
- 07/01/2022 11:07 Գանգուղեղային վնասվածքով, բժշկական կենտրոն տեղափոխված, կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը