Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ ԱՆ հարց ու պատասխանն՝ այս թեմայի վերաբերյալ 04/15/2020   13:47  |  ԼՐԱՀՈՍ

-Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

-Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող  թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝  դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։

Բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների,  դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական  եզրակացություններ։ Թեև  Հանձնաժողովի  եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։

-Արդյո՞ք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին և գործող դատավորներին այն չի առնչվելու:

-Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է:

Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ  մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ  նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։

Նշենք նաև, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին,  միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել  Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների:

Մանրամասն կարգավորում է ստացել նաև դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձևավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից և իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:

-Ինչպե՞ս է իրականացվելու թեկնածուների բարեվարքության ստուգումը։

-Թեկնածուների դեպքում գործելու է հետևյալ մեխանիզմը.  անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաև ԿԿՀ-ի սահմանած ձևափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության  ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրության միջոցով  կազմելու և նշանակման իրավասություն ունեցող անձին  ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։

Ինչ վերաբերում է արդեն իսկ պաշտոնավարող անձանց, ապա  ինչպես նշեցինք, Հանձնաժողովը, քննարկվող օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում պետք է ստուգի ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների և բոլոր դատավորների մինչև ստուգման պահը ներկայացված բոլոր հայտարարագրերը:  Այսինքն՝ պաշտոնատար անձանց այս խմբի գույքային դրության համապարփակ ստուգումը պետք է կատարվի միայն նրա համար, որ վերջիններս զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, այսինքն՝ ընտրված մեխանիզմը ոչ այլ ինչ է քան վեթինգ՝ անձանց գույքային դրությունը ստուգելու նպատակով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը կայացնելու է խորհրդատվական եզրակացություն և ներկայացնելու է թեկնածուին պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին, ապա այս՝ գույքային դրության նման թիրախավորված և համակարգային ստուգման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերած իրավախախտումները պետք է փոխանցի քրեական հետապնդման մարմիններին, իսկ  եթե առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ՝ օրենքով սահմանված ժամկետներում դրանց հայտնաբերման դեպքում հարուցի նաև վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այսինքն, այս դեպքում մեծանում է խախտումների հայտնաբերման հնարավորությունը, իսկ հետևանքի տեսանկյունից նման խախտումների հայտնաբերումը կարող է ընդհուպ հանգեցնել քրեական պատասխանատվության:

Եվս մեկ անգամ հարկ է ընդգծել, որ օրենսդրական փաթեթով նախատեսվել  են կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր՝ կապված հայտարարագրերի պահանջների խախտման հետ, որոնց հիման վրա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո  կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։  Ապագայում տվյալ գործիքը հանդիսանալու է վեթինգի կարևոր բաղադրատարր՝ ուղղված խախտումների դեպքում գործող դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորության ստեղծմանը։

-Իր լիազորություններն իրականացնելու համար ի՞նչ գործիքակազմով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու  հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Ինչ վերաբերում է ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաև  ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ և այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաև իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։ Հանձնաժողովի ոչ պակաս կարևոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների  ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։ 

Այս առումով նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետևության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։

Ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաև նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ,  ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որպիսի պայմաններում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։  

Վերջում անհրաժեշտ է հիշատակել ևս մեկ կարևոր գործիքի մասին, որը Հանձնաժողովին տրամադրվել է վերոնշյալ փաթեթով։ Մասնավորապես, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար  անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող  կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Այս ինստիտուտը կոչված է վերացնելու նախկինում երրորդ անձանց անունով գույքը գրանցելու արատավոր երևույթը և գործնականում բարձրացնելու հայտարարագրերի ստուգման համակարգի արդյունավետությունը։

 

 

  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:12 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍԿարող է դատավորը քրեական ենթամշակույթին հարող անձի հետ բարեկամ, քավոր-սանիկ է, դա հո պատիժ կամ խարան չէ՞․ Պարգև Օհանյան
10:02 21/02/2020  |  Մամուլ«Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ . «Իրատես»
10:44 24/08/2019  |  ՄամուլՎեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ»
21:01 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
20:22 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին
09:48 16/07/2019  |  ՄամուլՎեթինգ՝ ԱԺ աշխատակազմում. Ազատվում են «անցանկալիներից» և համալրում յուրայիններով. «Հրապարակ»
19:07 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի շուրջ ձևավորված թնջուկի լուծումը քաղաքական դաշտում փնտրելու դեպքում տարբեր կառույցներից կունենանք նման հայտարարություններ. Նաիրա Զոհրաբյան
17:56 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր
17:03 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ
13:52 15/07/2019  |  ՀարցազրույցԱվելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]