Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   11:48 Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   11:37 Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է 06/01/2020   11:27 «Անցած օրը վարչապետն ինձ թուղթ տվեց ստիպված վերցրեցի, հիմա մեր հիմնարկի ճակատագիրը ո՞նց է լինելու». Տիգրան Ուրիխանյան 06/01/2020   11:24 Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ 06/01/2020   11:20 Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ 06/01/2020   11:16 Պետությունը շարունակելու եւ ընդլայնելու է կրթական, առողջապահական եւ սոցիալական ծրագրերը. Արայիկ Հարությունյան 06/01/2020   11:11 Կորոնավիրուսից մահացած 8 պացիենտներից 7-ի մոտ եղել են քրոնիկ հիվանդություններ 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 06/01/2020   10:47 «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց 06/01/2020   10:39 Համավարակային աղետի եւ պատասխանատվության մասին. Ավետիք Չալաբյան 06/01/2020   10:23 Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք.Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին 06/01/2020   10:14 Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ 06/01/2020   09:59 Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով 06/01/2020   09:41 Երևանի կենտրոնում 6 ժամ լույս չի լինելու 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել

Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել 04/10/2020   16:36  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում»  թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ այս դժվարին իրավիճակում  երեխաներին կրթելու  ջանքերի համար: Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է կրթություն ոլորտում հեռավար ուսուցումը՝ նշելով, որ այսօր դեռեւս չկան դրա արդյունավետության գնահատման մեխանիզմներ:

Ողջունելով մասնակցիներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նոր ձեւաչափով անցկացվող քննարկմանը մասնակցելու համար:

Անդրադառնալով հեռավար կրթության իրականացմանը՝ նա եւս երախտիքի խոսքեր  է հղել ուսուցիչներին, որոնք արտակարգ դրության պայմաններում շարունակում են կատարել իրենց առաքելությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո անհրաժեշտություն առաջացավ ապահովել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության շարունակականությունը, ինչին այնքան էլ պատրաստ չէր հայաստանյան կրթական համակարգը: Հետեւաբար, ըստ նրա, այսօր օրակարգային է համակարգային լուծումներ տալ հեռավար կրթությանը, մասնավորապես դիտարկելու վերլուծել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:

Ըստ նրա՝ այսօր  անհրաժեշտ է գտնել երկու հարցի պատասխան, որոնք են հեռավար կրթություն կազմակերպելու գործում խնդիրները, եւ ինչպես է հնարավոր սեղմ ժամկետում գտնել դրանց լուծումները: Անհրաժեշտ է նաեւ գտնել երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու  արտակարգ դրության ավարտից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը մասնավորապես ավագ դպրոցների աշակերտների կյանքում: Ըստ նրա՝ այս հարցերը կարեւոր են, քանի որ հետագայում եւս՝ Covid-19 համավարակի հաղթահարումից հետո, որոշ չափով կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձեւաչափը:

Քննարկվող հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  Ըստ նրա՝ հեռավար ուսուցման փորձեր մինչ այս իրավիճակն արվելեն, սակայն ստեղծված հանգամանքները ստիպել են, որ միանգամից անցում կատարվի հեռավար կրթության ձեւաչափին: Նշվել է, որ նախարարությունն ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու ուղեցույցները, համագործակցում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ արդյունավետորեն իրականացնելու հեռավար կրթությունը: Նա նշել է, որ այսօր կարիք կա տեխնիկական սարքերի եւ ինտերնետային կապի, որոնց ձեռքբերելու նպատակով  քննարկումներ են անցկացվում:

Նախարարությունը նախաձեռնել է նաեւ ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ,  գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը:

Նախարարությունը տվյալներ է ստանում, որ տեսադասերին հետեւում են ոչ միայն աշակերտները, այլեւ շատ այլ քաղաքացիներ, ինչը դրական միտում է:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն անդրադարձել է ուսուցիչների եւ ծնողների հարցերին՝ նշելով, որ ԿՏԱԿ-ը տարիներ առաջ փորձնական ծրագիր էր սկսել  մի շարք գյուղերում, որտեղ չկային որոշ առարկաների ուսուցիչներ:

Նա մանկավարժներին խորհուրդ է տվել դասապրոցեսը կազմակերպել շաբաթական կտրվածքով՝  օգտագործելով նաեւ հեռախոսակապը:  Ըստ նրա՝ նշված մեթոդը նպատակահարմար է մի շարք տեսանկյուններից: Բանախոսը հայտնել է, որ հանրապետության 38 հազար ուսուցչից 32 հազարն այսօր ներգրավված է հեռավար կրթության գործընթացում, 390 հազար աշակերտից հեռավար դասերի մասնակցում է 354 հազարը:

Նա պարզաբանել է, որ ուսուցիչները կարող են անցկացնել թեմատիկ գրավոր աշխատանքներ եւ գնահատել աշակերտներին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսել է ներառական կրթության կարիք ունեցող երեխաների խնդիրներից՝ նշելով, որ նրանցից շատերը դուրս են մնում կրթական գործընթացից: Պատգամավորը նաեւ նկատել է, որ հեռավար կրթության գործընթացում ոչ բոլոր ուսուցիչներն են ներգրավված:

Թիվ 198 ավագ  դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկմամբ՝ շատ  ուսուցիչներ, ինչպես նաեւ աշակերտներ չեն կարողանում համացանցում իրականացնել դասապրոցեսը, եւ դրա պատճառներց մեկը  դպրոցներում համակարգիչների սակավությունն է: Ըստ նրա՝ մտացածին եւ թյուր է այն կարծիքը, թե երեխաները լավ են տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, թե նրանք մեդիագրագետ են: Հեռավար ուսուցման համար, ըստ նրա, արդյունավետ չեն ոչ ZOOM-ը, ոչ էլ օգտագործվող մյուս հավելվածները:

Քննարկման որոշ մասնակիցների դիտարկմամբ՝ կրթության ոլորտում չկան ռիսկերի կառավարման արդյունավետ ռեսուրսներ, իսկ համավարակով պայմանավորված ճգնաժամն էլ  ցույց տվեց համակարգի խեղճությունը:  Ըստ որոշ գնահատականների՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարելի համարել հեռավար կրթության իրականացում, դա ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում է, ինչը եւս հասանելի չէ բոլորին: Խնդրահարույց է նաեւ անձնական տվյալների տրամադրումը ինտերնետային հավելվածներին, ինչը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել քաղաքացիներին: Ծնող, մաթեմատիկոս Էմմա Կիրակոսյանն անդրադարձել է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ գնահատական դնելը պետք է պարտադիր չլինի այս օրերին, երբ չկա հեռավար կրթութան անհրաժեշտ գործիքակազմ: Այս իրավիճակում հանրությանը պետք էր տալ հոգեբանական աջակցություն, այլ ոչ թե ենթարկել ճնշումների, նկատել է նա:

Քննարկման այլ մասնակիցներ անդրադարձել են ժամանակին համահունչ քայլելու կարեւորությանը, անհրաժեշտ համարել հեռավար կրթություն իրականացնելու համար պետական քաղաքականություն մշակելու հրատապությունն ու ոլորտը  հիմնովին վերանայելը: Ըստ բանախոսների՝ անհրաժեշտ է ուսուցիչներին ուղղորդել ճիշտ եւ արդյունավետ դասավանդման մեթոդաբանությամբ, նրանց, ինչպես նաեւ աշակերտներին զինել մեդիագրագիտության գիտելիքներով:

Բանախոսներից շատերի կարծիքով՝  աշխարհն այսօր  փոխվում է, բազմաթիվ ընկերություններում աշխատանքը դառնում է հեռավար, եւ պետք է պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին:

Ափոփիչ խոսքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է  բարձրացված հարցերին՝ նշելով, որ հեռավար ուսուցումը դրանք առավել տեսանելի է դարձրել: Նա արդյունավետ  է գնահատել քննարկման անցկացումը, եւ նշել, որ նախարարությունն անդրադառնալու է բարձրացված հարցերին:

ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ամփոփելով քննարկումները՝ այն որակել է օգտակար եւ կառուցողական: Նա վստահեցրել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու: Հանձնաժողովի նախագահը նույնպես անդրադարձել է բարձրացված հարցերին եւ համաձայնել, որ ոլորտում շատ անելիքներ կան. մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել դասավանդման մեթոդաբանությունը, քչացնել տնային աշխատանքները, ավելացնել ուսուցիչների եւ աշակերտների մեդիագրագիտությունը եւ այլն: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարեւոր է, թե ինչ է արվելու այս իրավիճակից պատվով դուրս գալու համար, ըստ նրա՝ այս  իրավիճակը պետք է դիտարկել որպես հնարավորություն: Նա առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը, եւ գործադիր մարմնին հնարավորություն տալ առավել արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը:

Քննարկման տեսաձայնագրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ shorturl.at/jt48

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:17 09/04/2020Կառավարությունն առաջարկում է բռնության կոչերն ու դրանց քարոզը քրեականացնել
09:36 08/04/2020  |  ՄամուլՓոթորիկ պատգամավորաց դասում. Նախարարները չե՞ն զրկվի պագեւավճարներից. «Հրապարակ»
11:45 07/04/2020  |  ԿորոնավիրուսԱԺ աշխատակազմը մարտ ամսվա պարգուատրումն ստացել է
08:49 03/04/2020  |  ՄամուլՀրաժարվում են բոնուսային համակարգից․ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում․ «Ժողովուրդ»
13:54 01/04/2020  |  ԿորոնավիրուսԱԺ-ն չի նախաձեռնել աշխատակազմի թեստավորում, որոշ պատգամավորներ թեստավորվել են սեփական նախաձեռնությամբ
10:39 01/04/2020  |  ԿորոնավիրուսԱյն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ․ Ավետիք Չալաբյանը՝ իշխանություններին
21:39 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին
18:45 31/03/2020  |  ԿորոնավիրուսԱնձնական տվյալներին հասանելիություն ստանալու վերաբերյալ նախագիծն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 21։30-ին
18:44 31/03/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չի իրականացվի
18:42 31/03/2020  |  ԿորոնավիրուսԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ նորից ընդունեցին անձնական տվյալներին հասանելիության ստանալու մասին նախագիծը

Արխիվ

[]