Թեմաներ
Երեքշաբթի 06 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   15:13 Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյան 06/02/2020   14:10 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/02/2020   13:40 Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորական հայտարարություն անելու առթիվ քրեական գործ չի հարուցվի 06/02/2020   13:30 ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը 06/02/2020   13:28 Նիկոլ Փաշինյանը Կարինե Գեւորգյանին իր աշխատակազմում վարչության պետ է նշանակել 06/02/2020   13:24 Փաստաբաների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ 06/02/2020   13:15 Պաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում. Վարդևանյան 06/02/2020   13:11 Մինչև չվերանայվի այդ խայտառակ համաձայնագիրը, շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում. Բաբաջանյան 06/02/2020   13:05 «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 06/02/2020   12:58 Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել դրամական և արտարժույթով ավանդների շեմը 06/02/2020   12:33 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 06/02/2020   12:27 Ազգային ժողովում նախօրեին կատարված թեստավորման պատասխանը բացասական է եղել 06/02/2020   12:19 Առանց էդ էլ որոշակի վերաբերմունք կա փաստաբանների վերաբերյալ, շեշտադրումն արեք, որ անբարեխիղճ փաստաբանների մասին է խոսքը. պատգամավոր 06/02/2020   12:17 Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնբերվել. Նրանք եկել են Ռուսաստանից 06/02/2020   12:07 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ 06/02/2020   12:01 Հունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում 06/02/2020   11:55 Եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, ժողովուրդ-իշխանություն փոխադարձ հիասթափվելու ընթացքը պետք է գար . Արծրուն Պեպանյան 06/02/2020   11:35 Էլինար Վարդանյան. Եկեք չկեղծենք նաև քննարկումը 06/02/2020   11:32 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին 06/02/2020   11:28 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը 06/02/2020   11:25 ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են 06/02/2020   11:18 30 տարիների մեր կուտակած արտաքին պարտքը վկայում է, որ ծախսում ենք ավելին, քան կարողանում ենք ստեղծել. պատգամավոր 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   11:11 Մանկական միջոցառման կազմակերպիչներով կզբաղվի ԱԱԾ-ն. Փաշինյանի հանձնարարությունը 06/02/2020   11:05 Ռուդիկ Հյուսնունցին նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   10:53 85-ամյա կինը կտրել է երակները 06/02/2020   10:48 ԱԺ-ն քննարկում է սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը 06/02/2020   10:45 Լավ կլինի, որ այսօր երկար աշխատանքի տրամադրվենք. Արարատ Մրզոյան 06/02/2020   10:34 Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել. «Հրապարակ» 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   10:23 Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին. «Ժողովուրդ» 06/02/2020   10:17 Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել. «Հրապարակ» 06/02/2020   10:12 Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ. «Հրապարակ» 06/02/2020   10:06 «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» 06/02/2020   10:01 «Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան. «Իրավունք» 06/02/2020   09:50 Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը. «Փաստ» 06/02/2020   09:38 Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ. «Ժողովուրդ» 06/02/2020   09:33 Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը . «Հրապարակ» 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   23:49 Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ 06/01/2020   23:36 Աննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 06/01/2020   23:15 Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը. Նաիրա Զոհրաբյան 06/01/2020   23:05 Ասանժը հիվանդության պատճառով բաց է թողել իր արտահանձնման դատը 06/01/2020   22:28 Կենտրոն վարչական շրջանում կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով. ՍԱՏՄ 06/01/2020   22:18 Համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա. ԱՀԿ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   21:01 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 06/01/2020   19:20 Սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար

Զբոսաշրջության ոլորտում իրական վարկային արձակուրդ որևէ մեկը դեռ չի ստացել. Մեխակ Ապրեսյան 04/10/2020   20:37  |  ԼՐԱՀՈՍ

Համաճարակով պայմանավորված ամբողջ աշխարհում մարդկանց տեղաշարժը սահմանափակված է: Զբոսաշրջությունը կագ է առել, որի հետևանքով վնասները, իհարկե, մեծ կլինեն:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց նախորդ տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն: Եթե դիտարկենք 2013 թվականի վիճակագրական հետազոտության արդյունքներով, ապա մեկ վիճակագրական զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է 700-ից 800 դոլար, հետևաբար այդքան համախառն եկամուտ ենք այս տարի կորցնում միայն ներգնա զբոսաշրջությունից: Կանգնել է բոլոր այն տնտեսվարողների գործունեությունը, որոնց սպառողը զբոսաշրջիկն է:

Նրանք զրկված են եկամուտից և մասնագետի կարծիքով նրանց եկամուտները կվերականգնվեն հաջորդ տարվա ապրիլից. «Եթե հրաշք տեղի ունենա և ապրիլի մեջ կորոնավիրուսի վտանգն աշխարհում վերանա, ապա միջազգային զբոսաշրջային այցելությունների վերականգնումը կարելի է ակնկալել ոչ շուտ, քան աշնանը: Եթե հաշվի առնենք սեզոնը մինչև նոյեմբերի կեսն է, ապա տարեվերջին սկսում է մարել: Հաջորդ տարվա առաջին եռամսյակն էլ միշտ ամենապասիվ սեզոնն է, հետևաբար ստացվում է լավագույն սցենարի դեպքում մի փոքր վերականգնում և եկամուտներ կարող ենք ակնկալել ապրիլից»,-ասաց Մեխակ Ապրեսյանը հավելելով, որ այնուամենայնիվ լավատեսորեն են տրամադրված:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ողջունում է կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային միջոցառումները՝ նշելով, որ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները ներկայացրել են առաջարկություններ: Համաճարակի բացասական հետևանքներն առաջին հերթին կրում է զբոսաշրջության ոլորտը, որի համար պետք է ցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում. «Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների համար արտոնյալ վարկային միջոցները պետք է տրամադրվեն ոչ թե 24 ամիս ժամկետով, այլ 36 ամսով, ընդ որում 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Այսինքն վարկի մարումը պետք է նախատեսվի ոչ շուտ, քան վարկը ստանալուց 12 ամիս հետո: Բացի այդ ըստ զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների փոփոխություն պետք է կատարվի նաև նպատակների մեջ: Այժմ նշված է,, որ այդ միջոցները կարող են ուղղել առավելագույնը 3 ամսվա համար աշխատավարձերի վճարմանը, կոմունալ վճարումներին, տույժ, տուգանքների վճարմանը: Սակայն զբոսաշրջության ոլորտի համար պետք է թույլատրվի աշխատավարձերը վճարել մինչև 6 ամսվա համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Վերջինս նկատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող երրորդ միջոցառումը նախատեսված է 24 մլն-ից 500 մլն շրջանառություն ունեցող բիզնեսի համար, սակայն զբոսաշրջության ոլորտում շատ են նաև երիտասարդ տնտեսվարողները, որոնք 2019թ.-ի ընթացքում 24 մլն դրամ շրջանառություն չեն ունեցել, սակայն ունեն խոստումնալից բիզնես. «Դրանցից շատերը հենց մարզերում, գյուղերում զբոսաշրջային տներ են, տրանսպորտային ծառայություններ մատուցողներ, զբոսաշրջային օպերատորներ, որոնք, վարկ վերցնելով, ներդրում են կատարել իրենց ենթակառուցվածքներում ծառայությունների որակը բարելավելու, տրասնպորտային պարկը թարմացնելու և մի շարք այլ նպատակներով, սակայն այսօր եկամուտ չունեն և չեն կարողանում մարել այդ վարկերը»:

Դիտարկմանը արդյոք կարող են նման տնտեսվարողներն օգտվել աջակցության 10-րդ միջոցառումից, որն ըստ երևույթին վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին, Մեխակ Ապրեսյանն ընդգծեց դրանք միանվագ աջակցություն են. «Նրանք իրենց միջոցներն են ներդրել, վարկ վերցրել, բարելավել իրենց ենթակառուցվածքները, բայց 24 մլն-ից քիչ շրջանառություն ունեն: Նույնիսկ հնարավոր է միլիոնից էլ քիչ շրջանառություն ունենան, քանի որ օրինակ կարող է անցած տարի են բիզնեսը սկսել, սակայն խոստումնալից են: Այսօր նրանք եկամուտ չունեն և եթե այս խնդիրը չլուծվի, եթե բանկերը ողջամիտ ժամկետով և իրական վարկային արձակուրդներ չտրամադրեն, ապա փաստի առաջ ենք կանգնելու, ինչի հետևանքով ոլորտում կարող ենք ունենալ սնանկացումների շարք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Տնտեսական աջակցման երրորդ միջոցառման մեջ կա նաև պահանջ, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է կազմի տարեկան շրջանառության առնվազն 10 տոկոսը, ինչը զբոսաշրջության համար անհնար է: Այս ոլորտում առաջին եռամսյակն այնքան պասիվ է, որ շատ տնտեսվարողների մոտ Մեխակ Ապրեսյանի խոսքով կարող է նույնիսկ իրենց տարեկան շրջանառության 5 տոկոսը չկազմել: Ի դեպ այս ոլորտում մի շարք տնտեսվարողներ, որոնք «ողնաշարային» նշանակություն ունեն ոլորտի համար, 500 մլն-ից ավել շրջանառություն ունեն, և աջակցության ծրագրերում նրանց նույնպես անհրաժեշտ է ընդգրկել. «Աջակցության 8-րդ միջոցառումով նախատեսված է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող տնտեսվարողները կարող են միանվագ աջակցություն ստանալ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով, մինչդեռ զբոսաշրջության երկրորդ ամենապասիվ շրջանը հենց չորրորդ եռամսյակն է: Զբոսավարները, ուղեկցորդները, որոնց մեծամասնությունը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, նրանց շրջանառությունը չորրորդ եռամսյակում այնքան չէ, որ դրա 10 տոկոսը հասնի նվազագույն աշխատավարձին: Հետևաբար` զբոսաշրջության ոլորտի անհատ ձեռնարկատերերի համար աջակցության չափը սահմանելիս պետք է ընդունել երրորդ եռամսյակը»,-հավելեց ֆեդերացիայի նախագահը:

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այս առաջարկությունների շուրջ երկխոսության մեջ են և' կառավարության անդամների, և' ԱԺ պատգամավորների, և' ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Հարցին զբոսաշրջության ոլորտում գործող քանի տնտեսվարող է այս ընթացքում վարկային արձակուրդ ստացել, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, քանի որ գործընթացը նոր է: Որքանով որ մեզ դիմում են մեր գործընկերները, ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները, դեռևս իրական վարկային արձակուրդ որևէ մեկը չի կարողացել ունենալ: Բանկերը որպես վարկային արձակուրդ առաջարկում են օրինակ երեք ամիս չվճարել, հետո չորրորդ ամիսը գալ և նախորդ չվճարածներն ամբողջությամբ վճարել կամ առաջարկում են մայր գումարը չվճարել, միայն տոկոսները վճարել, հետո մայր գումարը տարածել մնացած ժամանակահատվածի վրա, ինչը նույնպես իրական վարկային արձակուրդ չէ: Դա տնտեսվարողին ավելի ծանր կացության մեջ է գցում: Իրական վարկային արձակուրդ ասելով նկատի ունենք վարկի մարման գրաֆիկի տեղափոխում ողջամիտ ժամանակահատվածով»,-նշեց Մեխակ Ապրեսյանը, այնուհետև հավելեց` կորոնավիրուսի վտանգի անցնելուց հետո զբոսաշրջային այցելություններն արագ թափով վերականգնվելու են. «Մարդիկ հոգնել են տանը մնալուց, նրանք սիրում են ճամփորդել»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:40 10/04/2020  |  ԼՐԱՀՈՍԲՏԱ նախարարությունը կապի և հեռահաղորդակցության օպերատորներին հորդորում է ցուցաբերել պատասխանատվություն
23:42 09/04/2020  |  ԿորոնավիրուսԵս ամենօրյա կապի մեջ եմ Ռուաստանում Հայաստանի դեսպանի հետ. Արման Թաթոյան
22:59 08/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով
23:04 07/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան
22:37 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում Երևանի բակերից մեկում
21:19 07/04/2020  |  ԿորոնավիրուսՓառք Աստծո ձեռքով, ոտքով եմ կաշխատեմ, բայց չեմ ուզում պարտքերի մեջ խրվել. Քաղաքացին ահազանգում է
19:30 07/04/2020  |  ԿորոնավիրուսՃապոնիայում հայտարարվեց արտակարգ դրություն. Ռոյթերս
20:00 06/04/2020  |  ԼՐԱՀՈՍՃգնաժամն անխուսափելի է, բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել.Փաշինյան
23:38 05/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսօր աստղի հետ. ինչպես է Թիմուր Միրոշնիչենկոն տանը ժամանակ անցկացնում երեխաների հետ
19:40 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ դրության ընթացքում կա նաև ընտանեկան բռնության աճի վտանգ. Իրավապաշտպան

Արխիվ

[]