Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել 05/30/2020   16:44 Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել 05/30/2020   15:42 Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է 05/30/2020   15:38 Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում 05/30/2020   15:25 Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի 05/30/2020   15:18 Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/30/2020   15:13 Անընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   13:09 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 05/30/2020   12:56 Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ. Հայկ Կոնջորյան 05/30/2020   12:53 Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի 05/30/2020   12:45 Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը 05/30/2020   12:40 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ 05/30/2020   12:32 Մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում՝ առանց դիմակի ու ձեռնոցի. Աննա Հակոբյան 05/30/2020   12:27 Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020   12:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/30/2020   12:16 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ 05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ»
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են․ «Հրապարակ» 04/10/2020   09:47  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք առավոտյան զանգահարել էինք վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական, երեկ աշխատանքից ազատված Հակոբ Ճաղարյանին, ում երեկ հրավիրել էին ԱԱԾ։ Նա խուսափել էր հստակ պատասխանելուց, ասել էր՝ այո, հրավիրել են, մեր ԱԱԾ-ն է, գնալու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կինը՝ Զարուհի Մուրադյանը, տագնապած ստատուս էր գրել․ «Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից եւ մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում․․․ սակայն լուռ են եւ անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․․․ երեւի արդեն նախկին ընկերները... 5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա»:

Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դրանից մեկ ժամ անց ստատուս գրեց Հակոբ Ճաղարյանը՝ գովաբանելով եւ իր՝ ԱԱԾ-ում անցկացրած ժամերը  ներկայացնելով որպես հրաշք զրույցի, խորհրդատվության, կիրթ մարդկանց հետ շփվելու ժամեր, իսկ լրագրողներին մեղադրելով իր անձով հետաքրքրվելու եւ իրեն պաշտպանել փորձելու համար։

Նա գրել է․ «Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի  պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձեւերն ու օրինական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները եւ կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարեւորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ: Այսքանը»։

Մենք փորձեցինք կապվել պարոն Ճաղարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ զրույց է ընթացել ԱԱԾ-ում, այդ ինչ արժեքավոր խորհրդատվություն է մատուցել ինքը անվտանգության աշխատողներին, եւ ինչքանով են ԱԱԾ գործառույթների մեջ տեղավորվում ավիացիան եւ Ճաղարյանի խորհուրդները։ Սակայն, ցավոք սրտի, նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ իրականում այդքան «անամպ» չեն անցել ԱԱԾ-ում նրա անցկացրած ժամերը։ Ճիշտ հակառակը՝ բավականին կոշտ խոսակցություն է ընթացել, որի ժամանակ բաց տեքստով նրան ասել են, որ եթե առաջիկա ասուլիսի ժամանակ հրապարակի հայկական ավիացիայի վերաբերյալ իր կազմած զեկույցի մանրամասները, ապա նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակելու» հիմքով։

Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթեւիկ Ռեւազյանի դեմ ասված ամեն խոսքը խստորեն կպատժվի։ Այս տեղեկությունները պրն Ճաղարյանից ճշտելու հնարավորություն մենք չունեցանք, սակայն եթե առաջիկայում նրա հռետորաբանությունը մեղմանա, եթե նա իր կազմած զեկույցի մանրամասները չներկայացնի հանրությանը եւ դադարեցնի Տաթեւիկ Ռեւազյանին ուղղված քննադատությունը, կնշանակի՝ մեր տեղեկությունները  համապատասխանում են իրականությանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10.04.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]