ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը՝ Վահագն Հարությունյանի հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին 04/10/2020 16:40 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել «2008թ. մարտի 1-ի» քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՔԿ նախագահի նախկի տեղակալ Վահագն Հարությունյանի գործով։
«2008թ. մարտի 1-ի» քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՔԿ նախագահի նախկի տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հարուցված հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անվան շրջանառմամբ տեղի են ունենում անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումներ, որոնք ոչ մի առնչություն չունենալով իրավաբանության հետ, պարզապես մատնում են էքստրադիցիայի քրեադատավարական ընթացակարգերից շահարկողների անտեղյակությունը:
Հանրությանն այդ շահարկումների ծուղակն ընկելուց զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Վահագն Հարությունյանին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2018թ. հոկտեմբերի 30-ին: Որոշումը կայացվել է այն ապացույցների համակցության հիման վրա, որն այդ պահին ձեռք էր բերել նախաքննությունն իրականցնող մարմինը՝ ՀՔԾ-ն: Վերջինի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով նույն օրը նրա նկատմամբ հայտարավել է հետախուզում և նույն օրը նաև միջնոդրություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում, որոնց հիման վրա դատարաններին ներկայացվող՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունները մերժվել են: Դատախազի կողմից ներկայացվող՝ ստորադաս դատարանների կայացրած այդ մերժման որոշումների դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից՝ վճռաբեկ բողոքներ, որոնք մերժվել են:
Շահարկվում է այն հարցը թե ինչո՞ւ մեղադրանքի ծավալը չի ավելացվել Վ. Հարությունյանի կողմից ավելի ուշ ժամանակահատվածում հնարավոր կատարված հանցավոր արարքներով, որպեսզի ռուսական կողմը հնարավորություն չունենար իրենց օրենսդրությանը հղում կատարելով մեղսագրվող հանցավոր արաքի վաղեմուությունն անցած լինելու հիմքով Վ. Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնել և նրան ձերբակալումից ազատ արձակել: Որպես «երկաթյա» փաստարկ՝ հղում է կատարվում, ենթադրաբար Վ. Հարությունյանի կողմից անձանց նկատմամբ խոշտանգում իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Ըստ քրեադատավարական ընթացակարգերի և ամենապարզ տրամաբանության՝ անձի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել կամ մեկ այլ երկրին անձին հանձնելու պահանջ ներկայացվել՝ առանց վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու: Իսկ քրեական գործը, որին հղում է կատարվում վերոնշալ «փաստարկները» ներկայացնելիս, հարուցվել է 2019թ. հուլիսի 12-ին: Եվ նախաքննությունն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում ՀՔԾ-ի կողմից այդ դրվագներով Վ. Հարությունյանին մեղադրանք չի առաջադրվել այն պարզ պատճառով, որ դեռևս չի հաջողվել ձեռք բերել դրա համար անհրաժեշտ ապացույցները:
Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը, առավելևս ՀՀ գլխավոր դատախազը չեն քրեական գործերով ապացույցներ ձեռք բերող իրավասու սուբյեկտները:
Հուսով ենք, քրեական դատավարության և հանձնման գործընթացի «գիտակները» չեն առաջարկում անձին միայն նրա դեմ տրված հաղորդումների հիման վրա մեղադրանք առաջադրել, կամ մեղքը «հիմնավորող» անթույլատրելի, ապացույցներ ստեղծել՝ հանձնման գործընթացը բարեհաջող իրականացնելու արհեստական հիմքեր ստեղծելու համար:
Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հրապարակելու անհաժեշտության անհեթեթ պնդումներին՝ փորձելով դա չանելու մեջ տեսնելու Վ. Հարությունյանի հանձնման հարցում շահագրգռված չլինելու, նրա շահերից գործելու կոնսպիրատիվ մոտիվներ, ապա նման փաստաթուղթ չի կարող հրապարակվել, քանի որ այն պաշտոնապես դեռևս գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և հետևաբար հանձնման միջնոդրություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել:
Վ. Հարությունյանին ՌԴ ոստիկանության կողմից ձերբակալելու որոշման մասին ՀՀ ոստիկանությանը տեղեկացվելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ չսպասելով ժամանակավոր կալանավորման որոշման կայացմանը՝ ձեռնամուխ է եղել նրան այդ փուլում հանձնելու մասին պահանջ ներկայացնելու նախապատրաստությանը: Սակայն ձերբակալման՝ օրենքով սահմանված ժամկետը դեռևս չավարտված, ընդամենը ժամերի ընթացքում ՌԴ դատախազությունը Վ. Հարությունյանին՝ վերջինիս մեսագրվող արարքների վաղեմության ժամկետն իրենց օրենսդրությամբ անցած լինելու հիմնավորմամբ ազատ արձակելու որոշում է կայացրել:
Անկախ Պետությունների Համագործակցության «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (որի մաս են կազմում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի իրավակարգավորումների համաձայն՝ հանձնում չի կատարվում, եթե «պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով»:
Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնոդրություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման:
Ուստի հորդորում ենք Գլխավոր դատախազության գործողություններում դավադրություններ փնտրելու անիմաստ ջանքերի փոխարեն նման պնդումներ անելուց առաջ գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից»,- նշված է Գ.Աբրահամյանի տարածած պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ