ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն 04/10/2020 15:42 | Վերլուծություններ
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է։ Առ այսօր մենք չունենք պաշտոնական սպառիչ պատասխաններ։ Զավեշտն այն է, որ չունենք նաև հստակ հարցեր։ Ի վերջո, ի՞նչ սանկցիաների, ի՞նչ արգելքների մասին է խոսքը, ի՞նչ է որոշել ЕASA-ն, ի՞նչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար։ Եվ, վերջապես, ի՞նչ պետք է անել։
Կարևոր է հիշել, որ խոսքը 2 սահմանը մշտապես փակ, կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի մասին է։ Իսկ համաճարակի պայմաններում փակ են ընդհանրապես բոլոր սահմանները։ Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։ Այս պայմաններում ավիացիաի շուրջ ծագած և ծագող հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով։ Իշխանությունները, օր առաջ պաշտոնական սպառիչ պատասխաններով հստակություններ մտցնելու, լուծումներ առաջարկելու փոխարեն, իրենք են գեներացնում ցածրորակ բամբասանքի ժանրը. էլի՛ «նախկիններ», աֆրիկյան պետություններ, զենքի վաճառք և այլն։ Որդեգրված զրոյական պատասխանատվության մոդելը, երբ ամեն ինչում մեղավոր են ուրիշները, միայն թե ոչ՝ ես, կարող է երկրի համար ծանր հետևանքներ ունենալ։
Կարևորելով ավիացիայի նշանակությունը մեր երկրի համար, կարևորելով EASA-ի գնահատականները, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և խելամիտ լուծումներ գտնելու համար՝ մենք առաջարկում ենք ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար։
Սա է ճանապարհը՝ դադարեցնելու կենցաղային պարզունակ քննարկումները և խնդիրը խորքային լուծումների գործնական հարթություն տեղափոխելու համար։
Կան մի շարք հարցեր, որոնք ունեն ուսումնասիրման և պատասխանների կարիք.
1. EASA-ի արգելքների պատճառները, ռիսկերը, կարգավորման հնարավորությունները։
2. Պարզել, թե որ՛ պաշտոնյաների և կառույցների անգործության պատճառով է ստացվել այս վիճակը։
3. Բացահայտել հայտնի լոուքոստերների հետ գործարքի ողջ ծավալը։ Ինչպե՞ս և որքա՞ն է պետությունը փոխհատուցում այդ ավիաընկերություններին։
4. Ինչո՞ւ լոուքոստերների օդանավակայան չընտրվեց Գյումրին, ինչը կդառնար Գյումրիի զարգացման մեծ խթան։ Ինչո՞ւ պետությունը համաձայնեց թռիչքները իրականացնել Երևանից։
5. Արդյո՞ք Երևանից լոուքստերներների թռիչքները չեն բերելու դասական ավիաընկերությունների հետ խնդիրներին։
6. Ճի՞շտ է արդյոք, որ որոշ խոշոր ավիաընկերություններ սպառնացել են դադարեցնել թռիչքները դեպի Երևան կամ նույնիսկ միջազգային դատարանում վիճարկել Հայաստանի իշխանությունների քայլերը՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։
7. Լոուքոսթերների թռիչքները Երևան և խոշոր դասական ավիաընկերությունների թռիչքների հնարավոր նվազումները, արդյո՞ք կոմերցիոն ռիսկեր չեն պարունակում Զվարթնոց օդանավակայանի համար և արդյո՞ք չեն վտանգում «Զվարթնոցի» ընդլայնման, նոր տերմիալների կառուցման ծրագրերը։ Մի բան, որ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
8. Դեռ երկար ժամանակ իտալական և եվրոպական մի շարք ուղղություններով տուրիզմի և թռիչքների կոլապսի պատճառով ինչ հեռանկար է սպասում լոուքոստերների հետ համաձայնությանը։ Արդյո՞ք պետությունը կրելու է վնասներ։
9. Ուսումնասիրել և հասկանալ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականի հրաժարականի պատճառների էությունը, խորքային խնդիրները՝ հաշվի առնելով, որ նա եղել է ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարի հետևորդներից և միշտ բարձրաձայնել է դրա կարևորության մասին։
10. Ի վերջո հասկանալ՝ ի՞նչ ենք մեր պետությունը մտածում ազգային ավիափոխադրող ունենալու խնդրի մասին, ե՞րբ կսկսվեն այս հարցի շուրջ մասնագիտական, ոչ սոցցանցային և սիրողական քննարկումներ, ինչպիսի՞ հեռանկարներ ունի այս հարցի լուծումը, ինչպիսի՞ն է պետության պաշտոնական մոտեցումն այս խնդրին։ Ակնհայտ է, որ կա մասնագիտական կարծիքների բաժանում. Մեզ պետք՞ է ազգային ավիափոխադրող, թե՝ ոչ։ Եթե այո՝ ինչ է արվում այդ ուղղությամբ։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ