ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ առանձին աշխատակիցների կողմից առերեւույթ կեղծիքներ կատարելու մասին հաղորդմանը ՀՔԾ-ն ընթացք չի տվել 04/10/2020 18:47 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ առանձնին աշխատակիցների կողմից «Բավրայի» գործով առերեւույթ լիազորությունները չարաշահելու, կեղծիք կատարելու վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հաղորդմանը ՀՔԾ-ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացք չի տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, քանի որ կեղծիքներ էր հայտնաբերել տեսուչին բերման ենթարկելու որոշման մեջ։
Ըստ գործում առկա նյութերի՝ տեսուչը բերման է ենթարկվել ժամը 13.00-ին, իսկ 13.55-ին՝ ձերբակալվել, սակայն պաշտպանի գնահատմամբ, դա իրականությանը չի համապատասխանում: Իրականում, նա բերման է ենթարկվել առավոտյան՝ ժամը 05.30-ին:
«Ինքը մոտ 8 ժամ ապօրինի ազատությունից զրկված է եղել, որի պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել»,- նշել էր Հովհաննիսյանը:
Նկատի ունենալով, որ առերեւույթ առկա են կեղծիք կատարելու , լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ փաստաբանը դիմել էր ՀՔԾ-ին։ Հանցագործության մասին հաղորդումների քննարկման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով, ըստ որի դրանք քննարկվում ու լուծվում են ստանալու պահից 10 օրվա ընթացքում, որի արդյունքում որոշում է կայացվում քրեական գործի հարուցելու, հարուցումը մերժելու, կամ էլ այն ըստ ենթակայության ուղարկելու մասին։
Տվյալ դեպքում, փաստաբանի ներկայացմամբ, որեւէ որոշում չի կայացվել , ընդամենը գրությամբ պատասխանել են, որ հանցագործության հատկանիշներ չկան: Նշենք, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, ինչից տվյալ դեպքում պաշտպանական կողմը զրկվել է։ Ուստիեւ, ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը, բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՔԾ քննիչին՝ որոշում կայացնել քրդատօրենսգրքով սահմանված կարգով։
«Բավրայի» մաքսակետի գործը մեծ աղմուկ ստացավ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
Սույն գործով փաստաբանները կարծում են, որ նախաքննական մարմինը կաշկանդված է վարչապետի հայտարարությամբ եւ ԱԱԾ քննիչները դիմում են աննախադեպ խախտումների՝ փորձելով ամեն ինչ անելով վարչապետի խոսքերը հիմնավորելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ