ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն առաջարկում է բռնության կոչերն ու դրանց քարոզը քրեականացնել 04/09/2020 21:17
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը, բռնությունն արդարացնելը, բռնության քարոզը:
«Առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկումներ տեղի ունեցան և հիմնականում շեշտադրվում էր այն հանգամանքը, որ արվեստի, մշակույթի գործերում բռնության նմանվող արտահայտությունները գուցե դիտարկվեն բռնության կոչ: Ես կցանկանամ մի առաջարկով հանդես գալ, որի համաձայն առաջարկում եմ նախագծի հիմնավորման շրջանակներում ուղղակիորեն նշել, որ նմանատիպ դեպքերը չպետք է մեկնաբանվեն այս հանցակազմի համատեքստում»,-ասաց Գալյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, որ եթե օրինակ X անձը բարկացած է պատգամավորների վրա և հայտարարում է, որ բոլոր պատգամավորներին պետք է սպանել, տվյալ դեպքում հանցակազմ կա՞, թե՞ ոչ:
«Ձեր բերած օրինակում, այո, փաստացի, առերևույթ բռնության կոչն առկա է որպես հանցակազմ, բայց միևնույն ժամանակ պետք է գնահատվի դրա իրական, հասանելի լինելը, անձի դիտավորությունն իր կոչի արդյունքում բռնության ենթարկված տեսնել որոշակի կատեգորիայի անձանց, պետք է նաև գնահատվի անձի դերը, դիրքը հասարակության մեջ: Այս ամենը պետք է գնահատվի գործի քննության ընթացքում: Չեմ բացառում հնարավորությունը, որ Ձեր բերած օրինակում գործն ընթացք ստանա, սակայն, կարծում եմ, որ մեղադրանք չի առաջադրվի»,-ասաց Սրբուհի Գալյանը:
Բաղդասարյանը հարցրեց, արդյոք բացառվում է տարբերակը, որ այս արարքը դիտարկվի ոչ թե քրեական օրենսգրքով, այլ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով ու սահմանվի բարձր տուգանք. «ես չեմ կարծում, որ մենք շահած կլինենք, եթե նման երևույթները սկսենք քրեականացնել, քանի որ ողջամտորեն հարց է ծագում, թե ինչու վիրավորանքը չի քրեականացվում: Որոշ դեպքերում վիրավորանքը կարող է ավելի ծանր հետևանք առաջացնել»:
Գալյանն ընդգծեց՝ արարքի հանրային վտանգավորությունն այնպիսի է, որ բավարարում է այն քրեական օրենսգրքում զետեղելու համար. «Եթե նայեք հոդվածի սանկցիան, ապա այն նախատեսում է որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, նույնիսկ առաջին մասով ազատազրկումից բացի այլ պատժատեսակի հնարավորություն կա»:
Նախարարի տեղակալն ընդգծեց՝ բռնության կոչը պետք է որոշակի նպատակ ունենա ու պայմանավորված լինի անձի կոնկրետ հատկանիշով՝ սոցիալական ծագումով, ազգությամբ և այլն:
Տևական ժամանակ քննարկումներից հետո հանձնաժողովն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել, սակայն Գալյանը նշեց, որ նախարարությունը վարչապետի կողմից հանձնարարական ունի և դրա կատարումն այդ դեպքում կուշանա:
Նախագծի քվեարկությանը ներկա էին 5 պատգամավոր, որոնք բոլորն էլ «Իմ քայլը» խմբակցությունից էին: Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց միաձայն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ