Թեմաներ
Շաբաթ 06 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/06/2020   00:52 Ամեն օրն ու ժամն աշխատում է ի վնաս մեր պետության. Գագիկ Ծառուկյան 06/06/2020   00:23 Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի. Հրաչյա Հակոբյան 06/06/2020   00:09 Բոլոր ոլորտները ձախողվել են. Իշխանությունը պետք է փոխվի 100 տոկոսով. Ծառուկյան 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/05/2020   23:43 Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի 06/05/2020   23:29 ՊԵԿ նախագահ է նշանակվել 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/05/2020   21:58 Միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի. Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ (տեսանյութ) 06/05/2020   21:51 Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով 06/05/2020   21:41 Մարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել. Դավիթ Խաժակյան 06/05/2020   21:28 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ 06/05/2020   20:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ 06/05/2020   20:13 Մեզանից ոչ մեկի անձնական տվյալներն այսօր պաշտպանված չեն. Նաիրա Զոհրաբյանը՝ տեղորոշման համակարգի մասին 06/05/2020   20:06 Երբ Ժողովրդի վարչապետը ժողովրդին փռում է ասֆալտին 06/05/2020   19:54 Փաշինյանը կշարունակի հրապարակել քաղաքացիների լուսանկարները 06/05/2020   19:44 Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան 06/05/2020   19:37 Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան 06/05/2020   19:31 Կորոնավիրուսին վերաբերվել քամահրանքով չի կարելի. բժիշկ 06/05/2020   19:19 Կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան 06/05/2020   19:16 Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը 06/05/2020   19:10 Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է.Ա.Թևանյան 06/05/2020   19:07 Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Արայիկ Հարությունյանին 06/05/2020   18:56 Մարդկանց իրարից բաժանելու, իրար դեմ հանելու, իրարից վրեժխնդիր լինելու ազդակներ են. Հոգեբանական առողջությունը քայքայված է 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/05/2020   18:46 «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար 06/05/2020   18:41 Վարչապետի քայլերը վկայում են, որ նա չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և անում է այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ. Ալավերդյան 06/05/2020   18:23 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 06/05/2020   18:22 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը 06/05/2020   18:19 Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին 06/05/2020   18:10 Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ 06/05/2020   18:07 «Օրենքով գողը» տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց 06/05/2020   18:02 Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար 06/05/2020   17:58 Լևոն Տեր-Պետրոսյան․ Պարզագույն սիլլոգիզմ. ilur.am 06/05/2020   17:51 Երվանդ Վարոսյան. Այսօր ականատես եղանք նվաստացնող վերաբերմունքի 06/05/2020   17:45 «Փորձառու մարդկանց համատարած կերպով կառավարումից դուրս թողնելը մեզ հասցրեց այս օրվան». Կարինե Տոնոյան 06/05/2020   17:36 Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել. ոստիկանապետ 06/05/2020   17:33 Ոստիկանությունում 100 մարդ կորոնավիրուսով հիվանդ է. նրանց վիճակը կայուն է. Արման Սարգսյան 06/05/2020   17:32 Կասեցվել է բանկերի, դեղատների, սուպերմարկետների աշխատանքը 06/05/2020   17:19 «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 06/05/2020   17:11 Քաղաքային տրանսպորտը սպասարկող վարորդների թիվը նվազել է 06/05/2020   17:00 Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար 06/05/2020   16:54 Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ. մարզում ընդհանուր 619 դեպք կա. մարզպետ 06/05/2020   16:50 Կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես՝ տարեցների խնամքը կազմակերպվելու է հիվանդանոցից դուրս. նախարար 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   16:34 Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Արման Թաթոյան 06/05/2020   16:17 ՀՀ սահմաններում Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել 06/05/2020   16:13 Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 06/05/2020   15:58 Խոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ 06/05/2020   15:54 Ավինյանի հայտարարությունից հետո թիրախավորվել են մի խումբ բնապահպաններ. Գործը դատարանում է
06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/05/2020   09:43 Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները

Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ 04/09/2020   19:25  |  Հարցազրույց

Մեր ղեկավարներից,  առաջնորդներից խոսելով բավական ուշագրավ փաստերի ենք բախվում, ինչը վերլուծության նյութ է ինքնին: Թվում էր՝ 88-ի շարժմանը հաջորդող շրջանում  մեր հասարակությունը Ղարաբաղ կոմիտեի տղաներին ֆետիշացնելու փուլն անցել էր, Լևոն Տեր-Պետրոսյանից կուռք կերտելու և իր իսկ ստեղծած կուռքը կոտրելու շրջափուլը՝ նույնպես: Եվ թվում էր, մարդիկ այլևս կուռքեր կերտելու՝ փորձի ու սխալի  ճանապարհով  չէին գնալու: Բայց՝ արի ու տես՝ Փաշինյանի դեպքում էլ՝ մարդկանց կռապաշտությունը դեր խաղաց: Ինչու՞ նույն սխալը կրկնվեց: Ի դեպ, համեմատելով, կարող ենք փաստել նաև,  որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ կռապաշտության դրսևորումներ չեղան:

- Լևոնի և  Նիկոլի հանդեպ կռապաշտության դրսևորումները  համեմատելի չեն: Ինքս լևոնական չեմ եղել, կռապաշտություն էլ՝ չեմ սիրում, բայց առաջինի դեպքում՝ ժողովուրդն էր՝ նոր էր թոթափվում սովետի լուծը, Լևոնն էլ՝ մեր սերնդի խոսնակն էր: Պիտի իր հետևից գնային, հավատային: Ֆանատիզմը սարսափելի է, կռապաշտությունը դաժանության դրսևորումներ է բերում և Լևոնի ժամանակ էլ եղավ: Նիկոլ Փաշինյանի ժամանակ ժողովուրդը չէր, այլ մի հատված, պողոսները, որին հետո իրենք էլ նման անուն դրեցին: Դա ամբոխն է: Մարդուն կանգնեցնում հարցնում ես՝ ինչու՞ ես դեմ նախկիններին և ինչու՞ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել:

-Ասում էին,  ասում էին քանի որ նա մեզնից մեկն է, դրա համար: Իհարկե, այսօր արդեն այդ ասողներից շատերը զղջում են…

-Ըստ իս, Ստալինից հետո կռապաշտության դրսևորում պիտի չլիներ, 70 տարի ես ստալինյան զոհի ժառանգ եմ եղել, որն այն ժամանակ գերակայող հատված էր: Երկուսից մեկն այդպիսին էին ու պիտի վախենային անհատի պաշտամունքից: Բայց պարզվեց՝ իմունիտետ չունեին: Խանդավառությունի՞ց էր, թե՞ անկախության շունչն էր 88-ին, բայց ով բան էր ասում՝ հետևից գնում էին: Ի դեպ,  այն ժամանակ բան ասողներ էին գոնե, հիմա բան ասող չկա, մեկն է՝ սոլո համերգ է, այն ժամանակ խումբ կար, հիմա՝ մենակատար է, իսկ մնացածները՝ խմբերգեր չեն նույնիսկ: Գրքերիցս մեկի վերնագիրն է, չէ՝  «Խմբերգերի ժամանակը »: Հիմա խմբերգերի ժամանակ չէ, Լևոնի ժամանակ էր դա և նույնիսկ ընդդիմադիրներն էին մտնում այդ խմբերգերի մեջ:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա  Լևոնի ժամանակ արդեն սողացող հակաղարաբաղյան քարոզչություն էր գնում, սոցիալ-տնտեսական դժվարությունները, լույս չունենալը Արցախով էին  պայմանավորում… Եվ թալանում էին երկիրը: Հիշում եմ՝ մեր իմաստուն մարդկանցից մեկի՝ Ալեքսան Կիրակոսյանի հաշվարկները և մղկտոցը: Ինքը և Վլադիմիր Մովսիսյանը գյուղ առ գյուղ և անուններով հաճախ՝ մարդկանց հիշում էին: Ալեքսան Կիրակոսյանը, ուղղակի սովետական ղեկավար չէր, ինքը երկրի տեր էր, տերերից մեկն էր,  հաճախ էր գալիս մեր՝ ՀՕՄ-ի գրասենյակ ու  ասում ՝ աղբոր աղջիկ, մի բաժակ թեյ տուր…  հրաշալի պատմող էր: Պատմում էր Սովետական Հայաստանի հարստությունների մասին՝ կոնյակից սկսած՝ մնացած ամեն ինչով և խեղճ մարդը չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող էր մի քանի տարվա մեջ երկիրը թալանվել: Գործարանները, գյուղատնտեսությունը, հիշում եմ՝ հսկայական ֆուրերը՝ Հայաստանից Իրան գնացող, որոնց մեջ մեր գործարանների թալանված հոսքագծերն էին…ՀՀՇ-ական թալանի ժամանակներն էին:

Ցավոք, երբ ավերակի վերածված երկիրն ու ժողովուրդը արդեն լույսի մեջ էր, ուշքի էր եկել Քոչարյանի գալով… շատ արագ մոռացավ, թե՝ որտեղից ուր հասանք,  հիշողությունը կարճ էր: Պատահական չասացի ժողովուրդ,  ամբոխը՝ ամբոխ, բայց ժողովուրդն էլ 2 տարի առաջ չկանգնեց ոտքի: Չընդդիմացավ, որովհետև տարիներ շարունակ կերակրել էին ՝Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ: Այն այսօր էլ նույն մարդկանց համար ակտուալ է: Իհարկե, խորապես  հասկացողներ էլ կան, որ Արցախը մեր դարպասն է, պարիսպն է, պաշտպանությունն է, մեր կորուսյալ հայրենիքի մի կտորը վերադարձնելու, հպարտություն ձեռք բերելու  իրողությունն է:

-Նորից ուզում եմ անդրադառնալ Ստալինի պաշտամունքին, տեսեք՝ մի կողմում ռեպրեսիաների ենթարկվող մտավորականներն էին, բայց մյուս կողմում ժողովրդի մեջ գոյություն ունեցող՝ պաշտամունքը, որն ի դեպ, վերջին շրջանում նորից էր գլուխ բարձրացնում: Ստալինապաշտները ակտիվանում էին ոչ միայն Վրաստանում, Ռուսաստանում, այլև՝ մեզանում: Սրա բացատրությունը ո՞րն է: Ստալինի կերպարն, ընդհանրապես, շատերին է հետաքրքրել մարդկային տիպաբանության առումով:

-Կարծում եմ՝ նախաքրիստոնեական ժամանակից՝ Նեռի կերպարը ամենալավը մարմնավորում են ինքը և Հիտլերը: Կան ավելի մանրերը՝ Մուսոլինի, Պոլ Պոտ և այլն… Մի Ֆրանկո արժե՞ր, որ Գարսիա Լորկա սպանվեր…

Իսկ Ստալինի պաշտամունքն, ըստ իս, ուժի առաջ ստրկամտորեն խոնարհվելու արդյունք էր: Հավանաբար, մեզ մոտ հարյուրամյակներ պետականություն չունենալու իղձն էր՝ ունենալ հզոր առաջնորդ: Բայց հիմա ինքս ինձ հակասելով պիտի ասեմ՝ երազելով ուժեղ առաջնորդների, ինքներս էլ կործանում ենք, սպանում, վարկաբեկում ենք նրանց: Վերջերս շատ հաճախ եմ այդ թեմայի մասին մտածել, հիշու՞մ եք, չէ, 88-ի ազգային զարթոնքի ժամանակ Կարեն Դեմիրճյանին ինչպես վանեցին իշխանությունից: Ոչ վայելուչ, ոչ հարգալից: Բայց վերադարձին՝ ոտքերի տակ գառ էին մատաղ անում, սա կռապաշտություն չէ՞ր: Այսինքն՝ ծայրահեղությունից ծայրահեղություն էր՝ հեռացնելն էլ, վերադարձն էլ:

-Գիտական մակարդակով՝  հոգեբանական  լուրջ վերլուծության թեմա է սա, մի կողմից՝ մինչև վերջ վարկաբեկում, մյուս կողմից՝ կռապաշտություն…

-Ի դեպ, այս համատեքստում ես հաճախ անդրադառնում եմ Նապոլեոնի ֆենոմենին, որն, ըստ էության, տարբերվեց մյուսներից: Վազգենի ասած, այնուամենայնիվ, Ֆրանսիան Նապոլեոնով գտավ իր հպարտությունը, իր ազատության զգացողությունը: Ինձ համար շատ ցնցող էր Ֆրանսիայի վերջին նախագահի Մակրոնի խոսքը՝ պաշտոնը ստանձնելու օրերին, երբ ասաց՝   Ֆրանսիան կորցրել է իր հպարտությունը:  Իսկ Նապոլեոնով Ֆրանսիան դարձավ Եվրոպայի հզորագույնը:  Եվ ինչ էլ պատահեց հետո, Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին: Երբեք էլ չեն հանելու: Ժողովու՛րդը չի հանելու: Ի դեպ, ճամարտակող Գորբաչովից, Ելցինից հետո  Պուտինն էլ Ռուսաստանի հպարտությունը հետ բերեց: Մենք էլ  Արցախյան հաղթանակով հպարտություն ձեռք բերեցինք. 21-րդ դար  մտանք, ոչ թե որպես ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ՝ որպես հաղթանակած ժողովուրդ: Այս ամենը հասկանալու համար մեզ բան ասողներն են պակասում: Մենք…Տիգրան Մեծի մի անորոշ  կուռք ենք ստեղծել, բայց պատմականորեն ավելի մոտ մի թագավոր կարո՞ղ ենք հիշել, որ իր մահով է մահացել, որ մեծարվել է, չի աքսորվել, չի թունավորվել ու սպանվել, անարգվել: Այսինքն, մենք տիրասեր չենք:

-Տիկին Ալվարդ, հեռվից գալիս, հասնում ենք մեր օրերը, որպես փաստ՝ ականատեսն ենք, Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ ներկա իշխանության ձեր ասած՝ ոչ վայելուչ, հումանիզմից հեռու  վերաբերմունքին: Ի դեպ, այս առումով հետաքրքիր մի դրվագ հիշեցի, որ  տարիներ առաջ, հարցազրույցի ժամանակ, Սոս Սարգսյանն է պատմել: Մի անգամ, երբ Շառլ Ազնավուրը Երևան  է եկել, Ռոբերտ Քոչարյանը մի փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպել, և իրեն էլ  հրավիրել: ՈՒ երբ  Քոչարյանը նրան  խնդրել է ղեկավարել սեղանը,  Ազնավուրը կողքին նստած անհանգստության նշաններ է ցուցաբերել՝ հայացքով աչք-ունքով հասկացնելով, թե ՝ հանկարծ չլինի, թե առաջինը իմ կենացը խմես: Առաջին կենացը պիտի նախագահինը լինի: Սոս Սարգսյանի փոխանցմամբ՝  Շառլը համաշխարհային մեծություն լինելով հասկացնում էր, նախ՝   պետությանդ առաջնորդին, ղեկավարին պիտի հարգես:

-Այս անարգանքը, որ հիմա կա հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների նկատմամբ՝ ամբոխի ցանկությունն է, իրենք բռնապետ են միայն ընդունում, ա՛յ, բռնապետ ընտրեցին: Ծիծաղելի է, իհարկե, երրորդ հազարամյակ է, սակայն, ուժեղ ռազմիկ և հանդարտ մտածող առաջնորդների չընդունեցին: Թատրոն  էին սիրում՝ պայքար, պայքար մինչև վերջ գոռացողների:  Երկու տարի առաջ Նիկոլի հետևից գնացողներից հիմա քանի՞սն են հավատում նրա խոսքին, թե՝ ամեն մեկդ վարչապետ եք…Պավլովյան ռեֆլեքս գոյություն ունի: Հազար ներողություն,  երբ շանը ոսկոր ես ցույց տալիս, բայց չես նետում, հետո նորից ես ցույց տալիս, էլ չի նայում քո կողմը, հասկանում է, որ խաբում ես: Մարդ արարածն էլ է կենդանական աշխարհի ներկայացուցիչ, այդ ռեֆլեքսը մենք էլ ունենք՝ երբ քեզ շարունակ խաբում են, դու պիտի կարողանաս նաև չնկատել, արհամարհել, բայց ինչ-որ մի հատվածի մոտ այդ պրոցեսը դանդաղ է տեղի ունենում:

Իմ ցավը սակայն, պատմության մեջ իրենց հետքը թողածներն են՝ այսօր դաշնակցությանը հանիրավի բզկտում են՝ մոռանալով, որ ազգի արժանապատվության առաջին դրսևորումները՝ իրենց միջոցով է եղել, որ իրենք գիտեն արժանապատվորեն կռվել և մեռնել, ասենք՝ Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Դրոյի հանգույն… Մեր նորագույն պատմության ընթացքում էլ փլուզվող կայսրությունից մենք դուրս եկանք հաղթանակած և այդ հաղթանակի ռահվիրաներ ասեմ, ինչ ասեմ, առաջնորդները այս մարդիկ էին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նաև՝ Վիտալի Բալասանյան…Այսօր  ովքեր էլ չեն անարգվում, մոռացվում են: Առաջ գոնե շաբաթը մեկ անգամ Կոմանդոսի անունը հնչում էր, Դալիբալթայան, Նորատ Տեր -Գրիգորյան, Իվանյան, Խաչատուրով…

- Պոպուլիստ-գլոբալիստների  ժամանակներում ենք հիմա ապրում, Թրամփից՝Փաշինյան:

-Պուտինը պոպուլիստ չէ, ինձ նա՛ է հետաքրքիր  իբրև կերպար…

-Բայց ազդման և հակազդման օրենքով՝ պոպուլիզմին  հաջորդողն   ազգային պետություններն են լինելու…

- Դե հո չես կարող շարունակ դատարկությամբ սնել, հո միայն ամբո՞խը չի, ժողովուրդը մի օր կանգնելու է ասի՝  հերիք է, բավ է, 65-ին էլ հիշեց ու մեկ էլ ելավ սովետի դեմ՝ վանկարկելով՝ հողերը, հողերը, կայսրությունը ցնցվեց, չհրապարակվեց, բայց ներքին, դիսիդենտական ցանցերով լուրերը գնում էին, թե՝ ոնց են ցնցված ու ոգևորված ժողովուրդները: Այն օրն, ի դեպ շատ հուզիչ էր, թե ոնց էր Պարույր Հայրիկյանը կռիվ տալիս ներկաների խոսքի մշակույթի դեմ: Մտավորական մարդ է, 17 տարուց ավել բանտերում, աքսորավայրերում է եղել, բայց իր տեսակը չի փոխել: Ինքը մտավորական է՝ ընդունես նրան, թե՝ ոչ, մարդ է, որը գիտի ազատության գինը և մարդ է, որն ազգային արժանապատվություն ունի:

Ի դեպ, այսօր էլ՝ Նիկոլի ժամանակներում,  ես մեկ վայրկյան երանի չեմ տվել բրեժնևյան լճացման տարիները: Երբեք… կայսրությունը պիտի քանդվեր, բայց արհեստական ժողովրդավարության կողմնակից  էլ երբեք չեմ եղել:

Հայ ժողովուրդը միշտ էլ ժողովրդավար է եղել, ֆիքսված չի, որ մենք ստրուկներ ենք ունեցել, հետո էր՝  30-ականներին, որ  կուլակաթափի անվան տակ աշխատող գյուղացիներին դարձրեցին կուլակ և  աքսորեցին, ծույլերին, լոդրերին  դարձրին բատրակ և իշխանությունը տվեցին նրանց: Սրա կարոտով է հիմա  Նիկոլն իր հետևորդներին ներշնչում: Նայում ես  այսօրվա պառլամենտին ու մտածում՝ էս ովքե՞ր են բան ասում, թռչող կոկորդիլոսներով, զանազան թիթեռնիկներով: Նայում ես՝ շատ անուշիկ աղջիկ է մեր այսպես կոչված՝  «օդի նախարարը»: Դա տղամարդկային ոլորտ է, որը փորձառու պրոֆեսիոնալի  պիտի վստահել: Որ փակել են՝ չզարմացա, որովհետև իր շփումների ընթացքում էլ երևի զգացել են՝ էս թիթեռնիկն ո՞վ է, որ արծիվների հարց է լուծում: Այսինքն, այնքան անլուրջ է, մի կարծեք, թե՝ արտաքինը, մազերի սանրվածքը, փողկապի կամ գուլպաների գույնն ազդեցություն չունեն: Ունեն: Պրոտոկոլային բաներ կան, եթե դու պետություն ես ու հավակնում ես միջազգային հանրության անդամ դառնալու: Բայց մեզ մոտ չի պաշտպանվում, խեղճուկրակ գնում-գալիս են, գնում են աշխարհ տեսնելու, ո՞վ չի ուզում, բայց որպես պետության ներկայացուցիչ՝ սրանց խեղճուկրակությունը մեզ սպանում է: Այսպես չի եղել երբեք, ոչ Լևոնի ժամանակ, ոչ էլ՝  Սերժի և Ռոբերտի ժամանակ, մենք միշտ միջազգային հանրությանն արժանապատիվ ենք ներկայացել:

-Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը քառօրյա պատերազմի մասին  է, ուր հեղինակային տեքստ գոյություն չունի: Ըստ հեղինակի՝ ինքն ի սկզբանե իր առջև  դրած խնդիրը լուծել,  այն է՝ չմիջամտել, չխմբագրել, պարզապես՝  լսել, հարցեր տալ պատերազմի գործող անձանց՝ զինվորից գերագույն գլխավոր հրամանատար և հստակ պատասխաններ ստանալ նրանցից՝ ապրիլյանի մասնակիցներից: Գիտեմ, որ մանրամասն նայել եք և ասելիք ունեք:

- Ապրիլյանի մասին  ֆիլմը՝ զինվորների անմիջական մասնակցությամբ վաղուց սպասված էր.  ավելին, այն  այսօր ավելի քան սպասված էր՝ Քոչարյան Անդրանիկի տարօրինակ և անորոշ հանձնաժողովի  գոյությամբ պայմանավորված: ՈՒզում էինք իմանալ՝ էս մարդն ի՞նչ է ուզում պարզել, էն, ինչն ամբողջ ժողովու՞րդը գիտի, որ սա ծանր, բայց հաղթական պատերազմ էր,    կայծակնային… Բայց ասում էին, թե նա ուզում է ապացուցել, որ հաղթանակ չի եղել, այլ՝  ինչ-որ զարհուրելի, առեղծվածային խարդավանքների հետևանք է այդ ամենը,  որին, իբրև  մասնակից են և ռուսները, ինչպես  հայտարարեց Նիկոլը մի անգամ իր ելույթում: Եվ ընդհանրապես, ինչ-որ մթին, դավադիր ուժերի հետ էին փորձում կապել: Մի խոսքով, շատ կարևոր էր այս ֆիլմը: Գիտեք, սուտը ավելի ոտավոր է, քան՝ ճշմարտությունը, 1000 ոտք ունի և  հազարոտնուկի նման թունավոր՝ կարող է տարածվել և դրա դեմն առնել  էր նաև պետք: Բայց ոչ միայն դա, ի վերջո,  ճշմարտությունը պատմությանը պահ տալու,  պահպանելու համար է շատ կարևոր, ճշմարտությունն  իմանալու և այն սերունդներին փոխանցելու համար:  Սա նոր սերնդի, իմ թոռան սերնդի հաղթանակն էր: Նրանք  իրենց հաղթանակով, իրենց զոհաբերությամբ  ապացուցեցին, որ գենետիկ կապը, շղթան  հստակ շարունակվում է, որ  իրենք, իսկապես հմամենի ազգի  ժառանգներ են:

Իհարկե,  ավելի մանրամասները շատ կարևոր էր իմանալ: Նայում ես՝ լույսի պես տղաներ են, մեկը մեկից  լուսավոր…իրենք անցել էին մի տարօրինակ դպրոց, մոտեցել էին Աստծուն, դրա համար էր լույս ճառագում  նրանց դեմքերից, և ի՜նչ խաղաղ հանդարտություն: Նրանք ապրել էին իրենց ընկերների մահը, և այդ առնական հանգստությունը շատ կարևոր էր ֆիլմում:

Հաճախ ենք իրար հետ զրուցել ու ես միշտ հպարտությամբ ասում էի՝ տղամարդկանց երկիր Հայաստանս, էս ֆիլմը նայելով ես մի անգամ ևս հաստատեցի ինքս ինձ, որ ա՛յո, Ալվարդ, դու ճիշտ ես՝ սա տղամարդկանց երկիր Հայաստանն է, և հանկարծ այսպես կոչված իշխանության եկածներին տիպաբանական վերլուծության ենթարկելով չդատես ազգիդ մասին: Եթե դրանով դատենք, պիտի ասենք խեղաթյուրված, տարօրինակ, օրապակաս՝ ներկա օրենսդիրների հանգույն: Հավատա, որ դրանց նայում եմ,  նախընտրում եմ պառլամենտի իմ ընկերներին, նրանք հաստատ,  ավելի նախընտրելի էին:

-2016-ի քառօրյային զուգընթաց սկսված՝   այդ օրերի վերաբերյալ  իրականության ներկայացման երկու երես կար, որ մարդկանց մոլորության մեջ էր գցում՝ խեղաթյուրումները,  սուտն իրականությունից  տարբերակելու առումով: Այս ասպեկտով եթե դիտարկելու լինենք, որքանո՞վ սպառիչ են տրված պատասխանները: Ի վերջո,  բացահայտումների օրինակներ տալի՞ս է այս  ֆիլմը:

-Ամենակարևորն, ինձ համար, իհարկե, Սերժ Սարգսյանի կերպարն էր: Կարծում եմ,  բնավ սուբյեկտիվ չեմ՝ ֆիլմում  շատերը մոտիկից տեսան Սերժ Սարգսյան  մարդուն: 88-ից իրեն գիտեմ՝ ինքը միշտ եղել է տարօրինակ հանդարտ, համբերատար,  սարսափելի  զուսպ, նույնիսկ չգիտեմ՝ դա համեստություն է, թե՝  ինքնատիրապետման բացառիկ հատկանիշ: Պատահական չէ, որ արցախյան զարթոնքի և պատերազմի ակունքներում  կանգնած ղեկավարներից  էին՝  Ռոբերտ Քոչարյան,  Սերժ Սարգսյան,  էլի արժանավոր մարդիկ: Բայց  որ Արցախում  առաջին երկուսը նրանք էին՝ պիտի ընդունել: Այս ճշմարտությունն ում քիմքին դուրեկան չէ,  իր գործն է, բայց՝ փաստ է: Ղեկավար չէ, առաջնորդ: Ռոբերտ Քոչարյանի մեջ դա  դրսևորվում էր, բայց Սերժ Սարգսյանի մոտ այնքան խաղաղ, այնքան հանդարտ էր այդ դրսևորույթը: Ի դեպ, մեկ էլ՝ Արթուր Մկրտչյանն էր այդպիսին՝ ԼՂՀ առաջին ԳԽ նախագահը: Լուսահոգի:

Հետաքրքիր բան է՝ պարզվում է՝ ներքին ուժը նաև խաղաղությամբ է արտահայտվում: Այդ իմաստով,  ֆիլմում Սերժ Սարգսյանի կերպարը  զարմանալի ու հետաքրքիր է: Բրավո հեղինակներին, որ կարողացել են այդպես ներկայացնել: Թե չէ՝ շուտասելուկի պես ասվում է՝ քառօրյա պատերազմ, բայց այդ քառօրյայում…  դարից երկար ձգվում է օրը: Ամեն օրն այդպես դարից երկար ձգվել է՝ հայրենիք, մարդկանց ճակատագրեր, զոհեր, ամեն մի զոհը մի մարած օջախ…

Էլ չեմ ասում,  որ մի քանի տարի շահարկվող՝ 800 հեկտար տարածքի կորստի  մասին ստահոդ պատմությունը, պարզվում է՝  իրականում 400 հեկտարից պակաս տարածքի մասին է խոսքը: Ի հավելումն՝  Սերժ Սարգսյանի հետաքրքիր վերլուծությունները,  թե՝ ասենք, ինչու՞ ինքը «Իսկանդերով» չռմբահարեց Ադրբեջանը: Ամեն ինչ շատ մանրամասն վերլուծված էր:Ինչ վերաբերվում է հին, 80-ականների զենքերով կռվելու թեմային, որը  բացասական տոնով  է շարունակ  շրջանառվել, նույնիսկ թոռս, որ վերջերս է վերադարձել բանակից, լսելով այդ մասին, ասաց՝ տատ, բայց էդ թվականների զենքերը ամենակայուն ու լավ զենքերն են, հենց թեկուզ՝  «Կալաշնիկովը» որ ավելի հին ծագում ունի: Այսինքն, դա ի՞նչ խոսակցություն է:

Ֆիլմը  նայելով հասկանում ես,  որ ամբոխահաճո խոսակցությունները հենց ամբոխի համար են, ոչ թե՝ ժողովրդի… Այստեղ՝ ճշմարտությունն էր որպես միակ ճշմարտություն: Իսկ ճշմարտությունն ասելը շատ դժվար է, ճշմարտությունն ասելիս երևակայությունդ չի գործում, ճշմարտությունն ինքն է գործում:

Զրուցեց՝ Անահիտ Եսայանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

06/05/2020   12:02 Փաշինյանի ռեյտինգը հզոր անկում է գրանցել վերջին ժամանակաշրջանում. «Իրատես»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]