Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն

Վստահ չեք կարող լինել, որ կատարյալ բարի իշխանությունից հետո կրկին կատարյալ բարի իշխանություն է գալու. Տարոն Սիմոնյան 04/09/2020   18:21  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու համար քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի հեղինակը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է ՔԿՀ-ներում գտնվող անձանց տեսակցելու պաշտոնյաների իրավունքին, որով առաջարկվում է, որպեսզի պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի, ամրագրվի նաեւ տեսակցելու հնարավորությունը։ Պարզվում է իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել` պատճառաբանելով, որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:

Հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ նախագծով երկու հոդվածում փոփոխություն է կատարվում. Առաջինը՝ 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունն է, որը պետք է լրացվի նոր նախադասությամբ՝ «Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ, բացառությամբ եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա: Եվ երկրորդ փոփոխությունը նախատեսվում է 48-րդ հոդվածի 2րդ պարբերությունում՝ «մուտքի» և «ելքի» բառերից հետո պետք է ավելացնել «ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրում ու կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ անարգել տեսակցել»:

«Առաջին ընթերցումը բավականին բարդ անցավ ու շնորհակալություն իշխանության պատգամավորներին, որ ապահովեցին անհրաժեշտ դրական ձայները: Երկրորդ ընթերցմանն առաջարկում եմ նույն կերպ քվեարկել, ու ունեալ այն, ինչի համար երևի թե մոտ 5 տարի ընդդիմադիր պատգմավորները պայքարել են»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընդգծեց, որ Տարոն Սիմոնյանն իր բոլոր հիմնավորումները կառուցում է այն անհրաժեշտության շուրջ, որ ԱԺ պատգամավորը պետք է հնարավորություն ունենա տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց. «Քանի որ Ձեր առաջարկում կոնկրետ հոդվածին հղում եք անում, որը շատ ավելի լայն սպեկտրի պաշտոնյաներին է հնարավորություն տալիս տեսակցել ձերբակալված ու կալանավորված անձանց, կխնդրեի նաև այդ մասով հիմնավորել, թե որքանով է արդարացված նրանցից յուրաքանչյուրին տեսակցելու հնարավորություն տալը»:

Պատասխանելով Ջուլհակյանի հարցին, Սիմոնյանն ասաց. «Օրենսդրի կամքն է եղել, որ այդ բոլոր անձանց միևնույն մակարդակում դիտարկենք: Մեզ համար սա առաջնային նշանակություն ունի պատգամավորների մասով , քանի որ պրակտիկայում հենց այստեղ է առաջացել խնդիրը»:
«Իմ քայլը» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք նախկինում Նիկոլ Փաշինյանի ու այլ պատգամավորների հեղինակած նախագիծն իր կոնցեպտով ու նպատակով նույնն է, ինչ Սիմոնյանը հիմա է ներկայացնում:

«Նպատակի և այն իմաստով բովանդակության կոնտեքստում այս նախագծերը նույնական են և դրա համար բավական է «Ելք» խմբակցության ժամանակ ներկայացված նախագծի հիմնավորումը կարդալ, սակայն բառերի շարադասության իմաստով տարբերություն կա»,-ասաց Սիմոնյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Տարոն Սիմոնյանին դիմեց որպես ԵՊՀ դասախոսի ու ԱԺ պատգամավորի ու հարցրեց, թե այս նախագծով ում և որ իրավունքն է պաշտպանվում, նախաձեռնությունն ինչով է օգտակար կալանավորված կամ ձերբակալված անձի համար:

«Եթե մենք այս հարցը քննարկեինք 2018թ-ից առաջ, բոլորիս համար ակնհայտ կլիներ, թե այս նախաձեռնությունն ինչ շահ է դիտարկում, որովհետև հնարավոր էին դեպքեր, երբ անձինք ձերբակալվեին, կալանավորվեին որոշակի քաղաքական դրդապատճառներից ելնելով եւ պետք լիներ տեսակցել, իմանալ, թե ոնց են, ինչ իրավունքներ են խախտվում և այլն: Հիմա ինչ-որ առումով հանգիստ ենք, քանի որ ենթադրվում է՝ ժողովրդական հեղափոխությունից հետո նման դեպքեր չեն լինի, բայց որպես օրենսդիր մենք հնարավոր բոլոր անցքերը պետք է փակենք, որ ինչպիսին էլ լինի իշխանությունը որևէ պարագայում չխաթարվի պատգամավորների՝ ձերբակալվածներին, կալանավորվածներին տեսակցելու իրավունքը և նաև նրանց իրավունքը իրենց ընտրած ներկայացուցիչների հետ հանդիպելու ու մտահոգությունները հայտնելու»,-ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե որն է շահագրգռվածությունը, որ կալանավորը կամ ձերբակալվածը պատգամավորի հետ հանդիպեն գաղտնիության պայմաններում:  Սիմոնյանը բացատրեց, որ շարժառիթը տվյալ անձի հետ անկաշկանդ շփումն է, որպեսզի պատգամավորը որպես ժողովրդի ընտրյալ կարողանա հասկանալ խնդիրները:

«Ձեր հարցերի հետ կապված ցանկանում եմ նաև հռետորական հարցեր տալ, Դուք գլխով կարող եք այո կամ ոչ ասել, որպեսզի ստացվի մեր երկխոսությունը: Դուք վստա՞հ եք, որ ձեր իշխանությունը հավերժ մնալու է, ենթադրվում է որ մի օր փոխվելու է չէ՞ ձեր իշխանությունը: Եթե դուք վստահ չեք, որ կատարյալ բարի իշխանությունից հետո չի գալու նորից կատարյալ բարի իշխանություն և կարող է ձախողումներ ունեցող իշխանություն գա, ով կանտեսի իրավունքի դրույթները, ապա պետք է հասկանանք, որ մենք պետք է հնարավոր գործիքակազմով սահմանափակենք իշխանության հնարավորությունը սահմանափակելու պատգամավորի իրավունքը կոնկրետ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսնելու առումով: Դուք գալիս եք այն կանխավարկածից, որ այս իշխանությունը լավն է, ապագայինն էլ է լավը լինելու, եթե անգամ այն կանխավարկածից գանք, որ այս իշխանությունը լավն է, ապագայի համար պետք է գանք այն կանխավարկածից, որ  հնարավոր է վատ իշխանություն գա»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Ինձ թվում է այլևս հարցեր չկան, իսկ եթե կան, ապա հարցերի համար հատկացված ժամանակը սպառվել է»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է իրավապահներին հասանելիություն տալ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ տվյալներին
12:39 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ուզու՞մ եք չզեկուցեմ, միանգամից դեմ քվեարկեք». ԼՀԿ-ի երրորդ նախագծին եւս հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց
12:31 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Երբ իմանան, որ նման հարց կա չեն ցանկանալու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել». պետաիրավական հանձնաժողովը չընդունեց ԼՀԿ-ի առաջարկը
17:48 31/03/2020  |  ԿորոնավիրուսՆիստից մեկ րոպե առաջ են մեզ տեղեկացրել, որ արտահերթ է լինելու և սա ևս մեկ անգամ ֆիքսում է, որ իշխանությունները որդեգրել են պառլամենտարիզմի ոչնչացնելու քաղաքականություն․ Տարոն Սիմոնյան
13:34 31/03/2020  |  ԿորոնավիրուսԱնգամ առկա միջոցներն արդյունավետ կերպով չեն կիրառվում, ինչ մնաց նոր սահմանափակումներն արդյունավետորեն կիրառվեն․ Տարոն Սիմոնյան
13:37 30/03/2020  |  ԿորոնավիրուսՀղում եք կատարում այն երկրներին, որտեղ այսպիսի բան չկա․ Տարոն Սիմոնյան
15:06 25/03/2020  |  ՔաղաքականԼավ դատավորները դուրս են գալու համակարգից, վատերն էլ մնալու են ու հավատարմության երդում տան ցանկացած իշխանության. Տարոն Սիմոնյան
14:42 25/03/2020  |  ՔաղաքականՆախագծով լայն հնարավորություններ են տրվում դատավորների նկատմամբ կամայականորեն, հայեցողական կարգապահական վարույթներ սկսելու համար․ Տարոն Սիմոնյան
12:38 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե բացառապես ԶԼՄ-ներով արտահայտվեն մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները, ապա դրանք քրեական պատասխանատվության համար հիմք չեն կարող հանդիսանալ․ Տարոն Սիմոնյան
15:03 18/03/2020  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքյան իրականությունն ընդհանրապես փոխեց տեղեկատվության տարածման ձևերն ու մեթոդները ․ Տարոն Սիմոնյան

Արխիվ

[]