Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան 04/22/2024   18:57 ՀՀ Առաջին նախագահն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության 04/22/2024   18:53 Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն»
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները 04/09/2020   12:50  |  Վերլուծություններ

1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ  իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։

Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների  համար։  Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը՝ ու սա հրեշային մրցակցության ոգի էր ձևավորել՝ ողջ երկրով մեկ։

Ես ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանում քաղաքական  իշխանության կողմից անընդհատ կրկնվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին՝ դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է, անցնել  իրավունքի, իրականության վրայով։

Շեֆը չի բավարարվում այսքանով, ուրեմն պետք են նորերը։ Նոր ցուցանիշ։ Սա կարող է դառնալ ողբերգություն։

Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս ցուցանիշները ավելի արդյունավետորեն ապահովվեն։ Պետք է ստեղծել օրենսդրական բազա, որը ոչ միայն հնարավորություն կտա կատարել պլանը, գոհացնել շեֆին, այլև լայն մասաների մոտ կստեղծի սպասելիքներ։

Այդպիսի օրենքների շարքը օրեցօր լրացվում է՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը»... Իսկ հետո այս շարքը կլրացնեն նորերը։

Եվ թեև այս օրենքները կարող  են հարմար գործիք լինել պլան իջեցնելու և պլանը գերակատարելու համար, սակայն նրանք պետության համար լուրջ ռիսկեր են ստեղծելու։

Սեփականության ինստիտուտը  համակարգաստեղծ տարր է համարվում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սեփականության ինստիտուտը լուրջ վտանգի տակ կդրվի։ Պետությունը չի լինելու համոզիչ՝ պոտենցիալ ներդրողների հետ հարաբերություններում, չի կարողանալու տալ սեփականության իրավունքի և այլ տիպի երաշխիքներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությունը մի կողմից փորձի երաշխիքներ տալ ներդրողներին, բայց մյուս կողմից՝ երկրում նախաձեռնի, ըստ էության, սեփականության բոլշևիկյան վերաբաժանում։ Ո՞վ կհավատաա, ո՞վ կվստահի։

Ո՞րն է խնդիրը՝ բռնել, խլել, դուր գալ հասարակության ցածր խավերին, թե աշխատացնել երկիրը, թե կուտակված ռեսուրսները, այդ թվում կասկածելի օրինականությամբ, բերել օրինական դաշտ և աշխատացնել երկրի զարգացման համար։

Մեկ Գոլդեն Փելեսի փոխարեն մենք կարող ենք ունենալ 1000 նմանօրինակ վիճակ, երբ չի գտնվի ոչ գնորդ, ոչ աշխատեցնելու հեռանկար։ Վիրուսը մի օր կանցնի, իսկ հետո ինչ ենք անելու։

Մյուս կողմից այս օրենսդրական ճանապարհով գնալու դեպքում հասարակական մթնոլորտի բաղկացուցիչ մասը կդառնան թշնամանքը, անհանդուրժողականությունը, վրեժը, հանրային հարաբերությունների անկայունությունը։ Մի քանի սերունդ ապրելու է հակամարտության պայմաններում՝ մշտապես հիշելով, թե ով ումից ինչ խլեց և ինչ ստացավ։

Հասարակության մեջ կձևավորվի չհիմնավորված սպասումներ՝ կխլեն հարուստներից, կբաժանեն չունևորներին։ Դա չի խթանի գործարարությունը։ Դա կխթանի սպառողական մտածողության և ծույլ հասարակության ձևավորումը։

Առաջարկվող մեխանիզմները չեն բերելու բյուջեի արագ համալրման։ Պետք չէ խաբել մարդկանց։

Պլանը կատարելու բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով ձևավորվելու է իրավապահ համակարգի ծառայողների նոր «կաստա», որտեղ շատերը կձգտեն հայտնվել։ Նրանք մշտապես գտնվելու են քաղաքական իշխանությունների ճնշման տակ՝ բյուջեի արագ համալրման և արագ արդյունքների պահանջով։ Սա բերելու է իրավապահ մարմինների որակի կտրուկ անկման։ Չի բացառվում, որ իրավապահ համակարգը ստանա ինդուլգենցիա՝ «արդյունք՝ ցանկացած գնով» բանաձևով։ Կարծում ենք՝ կարիք չկա սրա հետևանքները մանրամասնելու։

Աշխատանքի այս ուղղությունը և մթնոլորտը կարող են բերել իրավապահ համակարգում կոռուպցիայի կտրուկ աճի, քանի որ սուբյեկտիվության գործոնը չափազանց մեծ է։ Ո՞վ պետք է ստուգի դատախազներին, ոստիկանության, հատուկ ծառայությունների, քննչական մարմինների վերնախավերին կամ էլ՝ այսօր իշխանության մեջ գտնվող բարձրաստիճաններին, որոնց մի մասն աշխատել է նաև նախկինում։ Ձևավորվելու է փակ արդարադատության համակարգ, որի շրջանակներում հիմնական գործընթացները առավելագույնս հեռու են լինելու հանրային վերահսկողությունից։

Օրերս տեղեկատվություն տարածվեց դատախազության կողմից Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան երեք հայց ներկայացնելու վերաբերյալ՝ Ծաղկաձորում հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Փաստորեն պրոցեսն արդեն սկսվել է, նույնիսկ առանց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի։ Տասը տարի է անցել ու հիմա սկսվել է մի պրոցես, որի հետևանքները խիստ ռիսկային են։ Իսկ եթե մի քանի տարի անց այլ պրոցես սկսվի։

Մեծ հաշվով՝ արդեն իսկ չկա վստահությունը՝ այս նախագծերը նախաձեռնողների հանդեպ, քանի որ երկու տարվա աշխատանքի ընթացքում այդպես էլ որևէ թափանցիկություն չեղավ՝ արդեն իսկ ետ բերված գումարների, դրանց իրավական հիմնավորումների, դրանց տեղաբաշխման, ծախսման որոշումների կայացման շուրջ։

Այս փաթեթի ընդունումը և կիրառումը պետության համար ոչ միայն մեծ ռեպուտացիոն ռիսկեր կստեղծեն, այլ՝ լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մեծ թվով գործեր կհասնեն միջազգային դատական ատյաններ և կվերածվեն մեծ ֆինանսական տուգանքների՝ պետության համար։

Արդյունքում մենք չենք ստանա ավելի արդար պետություն և հասարակություն, ավելի ուժեղ իրավապահ համակարգ, տնտեսական հնարավորություններով ավելի մրցունակ պետություն,ավելի հանդուրժող, խաղաղ և փոխհամաձայնության մթնոլորտում ապրող հասարակություն։

«Բացահայտումների պլանի» հոգեբանության մյուս վտանգավոր պրոցեսը լինելու է շոուն։ Քաղաքական իշխանությունը իր օբյեկտիվորեն ընկնող վարկանիշը, դժգոհների, գործազուրկների, սնանկացածների, քաղցածների թվի  էական մեծացումը փորձելու է փոխհատուցել շոուով.  Սա այսքան է գողացել, տարել, կերել, թալանել։  Պատվիրատուն լինելու է քաղաքական իշխանությունը, կատարողը՝ իրավապահները, հետևանքները ողբերգական. Պետության համար։

Ընդ որում, պատվիրատուն  շոուի  մեծ և նոր  ծավալներ է պահանջելու, իսկ սա բերելու է օրենքի, օրինականության, դատաիրավական նորմերի անտեսմանը, ոտնահարմանը։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:48 06/04/2020  |  ԿորոնավիրուսՊահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան
19:21 31/03/2020  |  ՎերլուծություններՄեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան
11:47 24/03/2020  |  ՎերլուծություններԱնձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի
12:18 20/03/2020  |  ՎերլուծություններՔաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ
11:46 09/03/2020  |  ՎերլուծություններԱնձայն անհատների հասարակություն
12:08 28/02/2020  |  ՎերլուծություններԳրեթե Հայաստան, գրեթե նախագահ
12:13 27/02/2020  |  ՎերլուծություններՎաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
14:16 17/02/2020  |  ՎերլուծություններԼրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
11:54 24/01/2020  |  ՎերլուծություններՄարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում
10:26 21/01/2020  |  ՎերլուծություններՄիակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]