ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Պետրոսյան. Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 04/08/2020 18:39 | ԼՐԱՀՈՍ
«Իմ Ձայնը» նախագծի փորձագետ Արման Պետրոսյանն իր պատրաստած հոդվածում, հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա, պնդում է՝ Հայաստանում թեստավորման քանակը չափազանց փոքր է: Այն չի կարող մեր երկրում եղած իրական պատկերը արտացոլել։
Հոդվածում Ա. Պետրոսյանը գրում է.
«Ապրիլի 8-ին ժամը 11։00 դրությամբ՝ Հայաստանում մինչ օրս իրականացված թեստերից՝ 4571-ի պատասխանը եղել է բացասական, իսկ 881-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այսինքն, ընդհանուր առմամբ, առ այսօր իրականացվել է 5452 թեստ։
Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլի 6-ին Հայաստանում արձանագրվել է վարակի 11 նոր դեպք, իսկ ապրիլի 8-ի առավոտյան հրապարակվել է 28 թիվը։ Օգտվելով վերջին օրերի վիճակագրությունից՝ իշխանություններն արդեն սկսել են խոսել համաճարակի կառավարելիության և դրական դինամիկայի մասին։
Մինչդեռ, Հայաստանում առ այսօր շատ քիչ թվով թեստ է իրականացվել։ Մոտ 5500 թեստը մոտավորապես այնքան է, որքան այլ պետություններում արվում են երկու օրվա ընթացքում։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։
Հետևաբար, իրականացված թեստերի քանակից ելնելով՝ խոսել համաճարակի կառավարելիության կամ դրական ցուցանիշների, կորի հարթեցման մասին, մեղմ ասած լուրջ չէ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ թեստերը հիմնականում իրականացվում են մեկուսացվածների շրջանում և չեն ընդգրկում լայն աշխարհագրություն։
Համաճարակային իրավիճակի կառավարման համար վիճակագրական լուրջ տվյալներ են պետք, որոնք կարող ենք ստանալ միայն ու միայն շատ թեստավորումների միջոցով։ Այս ճանապարհով են գնում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները։ Ա՛յս ճանապարհն է թույլ տալիս համավարակը դարձնել վերահսկելի և կառավարելի, ունենալ կոնկրետ պատկերը։
Եթե նայենք թվերին և դինամիկային ստացվում է՝ մինչ այսօր իրականացված թեստերի մոտ 16%-ը եղել է դրական։ Եթե նայենք օրական կտրվածքով՝ դրական թեստերի ցուցանիշը տատանվում է 10-18%։ Օրինակ վերջին երեք օրերին պատկերը հետևյալն է.
6.04.2020 Հերքվել է 252, հաստատվել 11. Ընդհանուր արվել է 263 թեստ:
7.04.2020 Հերքվել է 191, հաստատվել 20. Ընդհանուր արվել է 211 թեստ:
8.04.2020թ. Հերքվել է 284, հաստատվել 28. Ընդհանուր արվել է 312 թեստ:
Թեստավորման քանակը չափազանց փոքր է: Այն չի կարող մեր երկրում եղած իրական պատկերը արտացոլել: Մի պահ պատկերացնենք օրական 300-500 թեստի փոխարեն իրականացվի 3000-5000 թեստ, ինչպիսի՞ պատկեր կունենանք։ Գուցե պարզվի, որ ունենք օրական ոչ թե 30-80 վարակված, այլ երեք հարյուրից ութ հարյո՞ւր։
Մյուս կողմից չենք կարող հաշվի չառնել, որ այս համավարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով և ունի բավական երկար գաղտնի շրջան, շատ դեպքերում էլ՝ հաղթահարվում է անսիմպտոմ։ Եվ այս պարագայում խոսել փոքր թվերի, կառավարելիության, դրական դինամիկայի մասին, սահմանափակումների ռեժիմի հնարավոր թուլացման և բնականոն կյանքին վերադարձի մասին, մեղմ ասած լուրջ չէ, որը կարող է ժամանակավոր հանգստացնող, թուլացնող էֆեկտ ունենալ, իսկ իրականում սրել առանց այն էլ լուրջ իրավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ