Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   09:41 Երևանի կենտրոնում 6 ժամ լույս չի լինելու 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ. Փաստահավաք խումբ 04/08/2020   21:56  |  Կորոնավիրուս

Փաստահավաք խումբը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

««COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

Գտնում ենք, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն, այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը վերոնշյալ և մի շարք այլ եզրահանագումների հանգել է բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի և իշխանության կողմից ընդունած որոշումների համադրման արդյունքում:
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իշխանության աշխատանքների մասին մանրամասն կներկայացվի արտակարգ դրության ավարտից և նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումից հետո՝ զեկույցի տեսքով: Մինչ այդ ընթացիկ կհրապարակենք որոշ փաստեր:

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ առ այն, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը:

Առաջին փաստը վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն. մարտի 24-ին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տեղեկություն ստացավ այն մասին, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներով «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել երկու ամսական երեխա՝ մոր հետ: Մարտի 26-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց նոր կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխայի դեպքի վերաբերյալ , ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Երկու ամսական վարակված երեխա չկա»:

Արսեն Թորոսյանի ասուլիսից հետո MedMedia կայքում հրապարակվեց նյութ այն մասին, որ լրագրողը զրուցել է նոր կորոնավիրուսով վարակված երեխայի ծնողների հետ, ովքեր հաստատել են փաստը՝ նշելով, որ երեխայի մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է դեռևս մարտի 25-ին, և, իրենց կարծիքով, նախարարը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, որպեսզի խուճապ չառաջանա: Նույն օրը դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի՝ կհրապարակեն:

Երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին մամուլի հրապարակումներից հետո միայն՝ մարտի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կա նման դեպք. «Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:

Արձանագրում ենք, որ մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ՝ մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին էլ թեստավորման պատասխաններով նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Արձանագրում ենք, որ իշխանությունը, կորոնավիրուսային մահերի թվում չներառելով Մ.Գ.-ի դեպքը, թաքցնել է մահվան դեպքերի իրական քանակն՝ այս կերպ նվազեցնելով կորոնավիրուսային մահվան դեպքերի իրական թիվը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:15 08/04/2020  |  ԿորոնավիրուսԷրդողանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին դեղորայքի հարցում
21:08 08/04/2020  |  ԿորոնավիրուսՀակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ.վարչապետ
20:10 08/04/2020  |  ԿորոնավիրուսԺամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը՝ հատուկ չվերթով. Ավինյան
19:56 08/04/2020  |  ԿորոնավիրուսՊետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ
19:29 08/04/2020  |  Քրեական խրոնիկոնԴատարանն ազատ է արձակել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացուն՝ ծպտված հային, հաշվի առնելով կորոնավիրուսի վարակման վտանգը
18:42 08/04/2020  |  ԿորոնավիրուսՀնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
18:05 08/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսօր կեսգիշերից ուժի մեջ կմտնի գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքի փոփոխված տարբերակը
17:41 08/04/2020  |  ԿորոնավիրուսԱրարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է. մարզպետ
16:58 08/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի թեստավորման հավելվածը ներբեռնել է շուրջ 40 հազար քաղաքացի
16:42 08/04/2020  |  Կորոնավիրուս200-300 թեստ անելով չենք կարող ասել համաճարակն ի՞նչ պատկեր ունի. համաճարակաբան

Արխիվ

[]