ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ՀՀ պաշտոնական տվյալների տարբերությունն ու հակասականությունը՝ կողմերի միջև լարվածության վկայություն 04/06/2020 19:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը զուտ տեղեկատվություն լինելուց զատ բավական ուշագրավ եզրակացությունների առիթ է տալիս:
Ընդհանրապես, պետությունների ղեկավարների՝ փակ դռների հետևում կայացած հանդիպումների և հեռախոսազրույցների պատմությունը որքան էլ սուղ տեղեկատվական աղբյուր լինի, այնուհանդերձ, շատ կարևոր արձանագրումներ է պարունակում դրանք փոխանցողների տողատակերում:
Բանն այն է, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեղեկատվությունները միմյանցից էապես տարբերվում են և այս մտայնությունը կարծես օրինաչափ է դարձել ներկայիս իշխանության համար:
Տեսեք, եթե Վլ. Պուտինը խնդրո առարկա հեռախոսազրույցի հիմնական թեմա որպես առաջնահերթության կարգով կարևորում և շեշտում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում կողմերի իրականացրած գործողությունները, ընդգծելով այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի արտահայտած երախտագիտությունը՝ պայմանավորված՝ ռուսական կողմի ցուցաբերած օգնությամբ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվությունը բոլորովին այլ տոնայնությամբ և առաջնահերթություններով է մեզ ներկայացնում նույն հեռախոսազրույցը։ Պաշտոնական Երեւանը նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցերը, ապա՝ ուղղակի անդրադառնում Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի շուրջ կողմերի փոխանակած տեղեկատվությանը՝ այն համատեքստում, որ 2 երկրներում էլ իրավիճակը վերահսկելի է:
Եվ ընդամենը ի հավելումն որպես մենք տեղեկանում ենք, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացման համար:
Հետաքրքիր է, որ ռուսական պաշտոնական տեղեկատվությունը գազի հարցի արծարծման վերաբերյալ որևէ խոսք չի ասում, ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն թողնելով, թե կողմերը միմյանց հակասող մեսիջներ են փոխանցում, ինչը պաշտոնական խոսակցությունների դեպքում՝ լավ բանի մասին չի վկայում, քանի որ բազում հարցականների առիթ է տալիս:
Ի մասնավորի՝ անդրադարձե՞լ են այս թեմային կողմերը, ի՞նչ մոտիվացիայով՝ դժվար է կանխատեսումներ անել, բայց Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ դրա անտեսումն արդեն իսկ վկայում է ռուսական կողմը վերաբերմունքը՝ կարծես նման քննարկում չի էլ եղել։
Նախկինում պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով դիրքորոշումների տարբերությունն ի ցույց չէր դրվում, մինչդեռ այսօր անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում զգալի է երկու երկրների միջև առկա լարվածությունը:
Իհարկե, կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանին, որը գազի գնի թանկացման հետ կապված հայաստանյան լարված իրավիճակը աչքի առաջ ունենալով՝ նախևառաջ փորձում է այն մեղմացնող տեղեկատվությունն է փոխանցում Հայաստանի քաղաքացիներին, քանի որ մարդիկ գազի թանկացման հարցի վերաբերյալ դրական լուրի են սպասում, որն, ըստ էության, լուր լինելուց զատ կվկայեր Փաշինյան-Պուտին բարեկամական հարաբերությունների, այլ ոչ թե՝ առկա լարվածության մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել