Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Դատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել. այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, ուղղակի ծածկադմփոց են. Նորիկյան 04/06/2020   21:11  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել, չենք կարողանում ձևավորել մի այնպիսի պրակտիկա, որտեղ խափանման միջոց կալանավորումն իրականացվի բացառիկ դեպքերում, երբ իսկապես ողջամիտ կասկած կա, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: 

Թեև ԵԽ հանձնարարականի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետք է փոփոխվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները, բայց օրերս Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել գրավի դիմաց ազատ արձակված և շուրջ 50 օր ազատության մեջ գտնվող մեղադրյալին, այսինքն՝ կատարվել է հակառակ պրոցեսը:

«Սույն թվականի փետրվարի 14-ին իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ, միևնույն ժամանակ բավարարել է մեր միջնորդությունը՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ և գրավ է կիրառել: Իմ պաշտպանյալը փետրվարի 14-ից 50 օր գտնվել է ազատության մեջ և դատախազությունը, թեև մարտի 6-ին է ներկայացրել վերաքննիչ բողոքը, բայց մարտի 23-ին ինձ Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացրել են, որ նշանակվել է դատական նիստ: Հեռախոսով տեղեկացրել եմ, որ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, չեմ ներկայանալու դատական նիստին և խնդրել եմ, որ դատական նիստը հետաձգվի և կայանա իմ և պաշտպանյալիս ներկայությամբ»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ դատական նիստը նշանակվել էր մարտի 31-ին:

Փաստաբանը կրկին կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ վկայակոչելով ԲԴԽ որոշումը, որով ԲԴԽ-ն կոչ էր արել դատարաններին հետաձգել դատական նիստերը՝ կորոնավիրուսով պայմանավորված: Նորիկյանը նշեց, որ ապրիլի 1-ին դատարանի աշխատակազմից զանգ է ստացել, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ որոշում է կայացրել գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի: Նշենք, որ դատական նիստին բացակայել է պաշտպանական կողմը:

«Գլխավոր դատախազության հայտարարությունը, ԱՆ նախարարի հայտարարությունը, ԵԽԽՎ հանձնարարականները, ՄԻՊ-ի մտահոգությունները որքանով են կատարվում կամ կիրառվում իրական կյանքում »,- հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: «50 օր մարդը մնացել է ազատության մեջ, որևէ ձևով չի խախտել որևէ նորմ: Հարգելի դատախազություն, եթե այդքան մտահոգված եք ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածման վտանգով, դուք ինքներդ եք ներկայացրել վերաքննիչ բողոքը, ճիշտ է մարտի 6-ին էիք ներկայացրել, բայց գրություն ուղարկեիք և հետ պահանջեիք մարտի 31-ին: Այսինքն՝ ակնհայտ է չե՞ն գործերի և հայտարարությունների միջև էական տարբերությունները:Հետևաբար՝ այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, այդ հայտարարություններն ուղղակի ծածկադմփոց են, ինչ-որ տպավորություն ստեղծելուն ուղղված քայլեր են: Այդքան հայտարարություններ եք արել, պատասխանատու ձևով հայտարարեք՝ քանի խափանման միջոց է փոխվել, ՔԿՀ-ներում ինչ վիճակ է, արդյո՞ք վերահսկելի է կալանավորների և դատապարտյալների առողջական վիճակը: Ինչու՞ չի կատարվում Արդարադատության նախարարի հորդորը: ԱՆ նախարարը հայտարարություն է տարածել, որ դիմել է իրավապահ մարմիններին ՝ ձեռնպահ մնալ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ որոշումներ կայացնելուց»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել դատախազին, որ վերջինս փոխի խափանման միջոցը, հակառակ դեպքում ստիպված կլինի նոր միջնորդություն ներկայացնի դատարան՝ գրավ կիրառելու վերաբերյալ.«Կար միջնորդությունը, բավարարվել էր միջնորդությունը: Այս պետական միջոցները, որ դուք մսխում եք՝ իմաստը ո՞րն էր»:

Դիտարկմանը, որ Դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ են ներկայացվել 20 կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար, Նորիկյանը պատասխանեց, որ ներկայացնում է կոնկրետ գործի ոդիսական:

«Հորդորում եմ ՀՀ իրավապահ մարմիններին, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ԲԴԽ-ին, դատարաններին՝ ձեռնարկել իրենց իրավասությունից բխող բոլոր գործառույթները՝ ապահովելու համար ՀՀ ՔՕ-ում այլ սկզբունքներից զատ մարդասիրության սկզբունքի գերակայությունը և հնարավորինս ապահովել տվյալ իրավիճակով պայմանավորված առավելապես ծայրահեղ պայմաններում խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումներ: Մենք սա էլ կհաղթահարենք, բայց ուզում եմ, որ մեր հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվի: Մեր դատարանները,դատախազների մի մասը, քննիչների որոշ մասի պատկերացմամբ և ընկալմամբ՝ կալանքն ընկալվում է որպես պատիժ, այն պայմաններում՝ երբ ընդամենը խափանման միջոց է՝ անձի պատշաճ վարքագիծը վերահսկողության տակ պահելու համար: Եթե բացակայում է այնպիսի մի էական հանգամանք, որը հիմք կտա վարույթն իրականացնող մարմնին՝ հանգելու հետևության, որ անձին ազատության մեջ գտնվելու պայմաններում վտանգի տակ է դրված քրեական վարույթը, խնդիր չկա՝ թող հիմնավորեն, տանեն կալանավորեն: Մարդը 50 օր պատշաճ մնա ազատության մեջ, որևէ ձևով անօրինական ազդեցություն չգործադրի, տրամաբանությունը որն է՞, բերել նորից կալանավորել: Ես չեմ հասկանում՝ ինչ խնդիր է, ում հետ է մրցավազքի մեջ մտել դատախազությունը: Այսպես մենք ոչնչի չենք հասնի: Ի սեր Աստծո՝ դուք ապահովեք վարույթի անաչառությունը, բազմակողմանիությունը, տարեք դատարան, թող օբյեկտիվ դատաքննություն իրականացվի: Եթե մեղավոր ճանաչվի, թող մարդը կրի կատարված հանցանքի համար համապատասխան պատիժը»,- ասաց Նորիկյանը:

Հարցին, թե արդյո՞ք կալանավորների նկատմամբ նման վերաբերմունքը կապված չէ նախկին պաշտոնյաներին կալանքի տակ պահելու ցանկության հետ, Նորիկյանը պատասխանեց, որ կապ չունի, թե ով է կալանավորված և յուրաքանչյուր քրեական գործով պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվի:

«Եթե առկա է ողջամիտ վտանգ, որ նա ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել քննությանը, անօրինական ազդեցություն գործադրել դատավարության կամ վարույթի իրականացման մասնակիցների վրա, մեր ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, նախադեպային որոշումները շատ հստակ տալիս են այդ պատասխանը»,- ասաց Նորիկյանը:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք նրանց կալանքի տակ պահելու ցանկության պայմաններում չեն տուժում հազարավոր կալանավորներ, Նորիկյանը պատասխանեց, որ չկան շատ նախկին պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և, որ չի կարծում, որ մեկ անձով պայմանավորված պետք է երկրի ամբողջ դատաիրավական համակարգը ձախողել:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:57 30/03/2020  |  ԿորոնավիրուսԵթե Պարետի ցուցումները չեն կատարվում,գրոշի արժեք չունի մարդկանց տեղորոշման նոր գործիքակազմը.Նորիկյան
17:01 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱնորոշ ժամկետում դատական նիստերի հետաձգումը կարող է վտանգել արդարադատության իրականացման գործընթացը. Նորայր Նորիկյան
15:50 09/03/2020  |  ՄեկնաբանությունԵս չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա. Նորիկյան
15:19 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը, եթե անգամ նվազել է, գրոշի արժեք չունի, երբ խաղաղ պայմաններում զինվոր է մահանում. Նորայր Նորիկյան
21:07 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը. Նորայր Նորիկյան
14:52 26/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾրագրային ուղերձի փոխարեն միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ. Նորիկյանը` վարչապետի ասուլիսի մասին
22:35 18/01/2020  |  ՄեկնաբանությունՈրն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում
10:16 13/01/2020  |  ՄեկնաբանությունՆիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ. Նորայր Նորիկյան
19:51 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը. Նորայր Նորիկյան
17:39 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]