Թեմաներ
Երեքշաբթի 06 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   23:49 Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ 06/01/2020   23:36 Աննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 06/01/2020   23:15 Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը. Նաիրա Զոհրաբյան 06/01/2020   23:05 Ասանժը հիվանդության պատճառով բաց է թողել իր արտահանձնման դատը 06/01/2020   22:28 Կենտրոն վարչական շրջանում կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով. ՍԱՏՄ 06/01/2020   22:18 Համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա. ԱՀԿ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   21:01 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 06/01/2020   20:52 Նախ՝ երեխաներին պաշտպանեք շներից, հետո՝ շներին մարդկանցից 06/01/2020   20:45 Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը. Պաշտպանը վստահեցնում է՝ Արման Սահակյանն առնչություն չունի մեղսագրվող արարքին 06/01/2020   20:38 ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել Դավիթ Սանասարյանի գույքը. Սարդարյան 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   20:07 Առաջիկայում կավելանան վերակենդանացման բաժանմունքի մահճակալները 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   19:56 «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:52 Սահմանափակումներին վերադառնալը ծայրահեղ մեթոդ է. այս պահին նմանատիպ որոշում չունենք. Ավինյան 06/01/2020   19:49 ԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան 06/01/2020   19:45 Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք 06/01/2020   19:38 «Բոլոր շփումներում մեր պոտենցիալ շրջապատի մարդկանց պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:24 Վարակակիրներից 440-ը ծանր, 55-ը ծայրահեղ ծանր վիճակում է. Թորոսյան 06/01/2020   19:20 Սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար 06/01/2020   19:00 «Բելառուսում մայդաններ չեն լինի, մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք ». Լուկաշենկո 06/01/2020   18:55 Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ 06/01/2020   18:52 «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է 06/01/2020   18:47 Ինչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին 06/01/2020   18:44 ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը 06/01/2020   18:34 Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին 06/01/2020   18:27 Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել 06/01/2020   18:22 Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը 06/01/2020   18:18 Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են 06/01/2020   18:15 Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ 06/01/2020   18:11 Նախագահական կայք՝ երեխաների համար 06/01/2020   18:09 Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ 06/01/2020   17:53 Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում 06/01/2020   17:39 Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է 06/01/2020   17:28 Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է 06/01/2020   17:23 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 06/01/2020   17:20 ԻԻՀ քաղաքացիները հունիսի 1-ից կարող են առանց արտոնագրերի գալ Հայաստան 06/01/2020   17:15 Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի 2 դեպք կա 06/01/2020   17:08 Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին 06/01/2020   16:57 Դանակահարություն Ակնալիճ գյուղում 06/01/2020   16:53 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 06/01/2020   16:50 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին 06/01/2020   16:42 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 06/01/2020   16:39 «Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց 06/01/2020   16:34 Մինչ այս պահը որևէ քայլ ձեռնարկե՞լ եք վերջին 20 տարիների ընտրական հանցագործությունների ուղղությամբ. Բաբաջանյանը՝ դատախազին 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   20:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մաին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին:  «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք, արձանագրվել  է 59 հազար 245 մահ և 229 հազար 338 մարդ առողջացել է»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանում ներկայում կա 770 դրական ախտորոշված դեպք, արձանագրվել է 7 մահ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեր երկրում 43 մարդ առողջացել է և 720-ը գտնվում է բուժման փուլում, սակայն նրանց  մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

«Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Մենք, իհարկե, արդեն ընդունել ենք հակաճգաժամային 9 միջոցառում, որից 5-ն ունի զուտ սոցիալական բնույթ, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ: Եվ ըստ էության, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք:

Իհարկե, մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարևոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու վրա՝ հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը: Եվ այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի. առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն իրար հակասող խնդիրներ, առաջինը վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի հիմնարկներ և ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին չբերի համաճարակի նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություներ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝  սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում: Հետևաբար, տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Մենք, ըստ էության, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Մեր հիմնական աշխատանքի ուղղությունները սրանք են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկու ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև դրանք նաև փոխկապակցված են իրար հետ: Մեկի արդյունավետությունն, իհարկե, կբարձրացնի նաև մյուսի արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

Այնուամենայնիվ կարևոր արձանագրումը հետևյալն է. գիտենք, որ արտակարգ սահմանափակումները երկարաձգել ենք 10 օրով, որը լրանում է հաջորդ կիրակի: Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել: Պարզապես չենք կարող չկիրառել: Հակառակ դեպքում՝ դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, ովքեր կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք հանրային միասնականության վրա, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Եվ սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 04/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
14:09 04/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան
11:24 04/04/2020  |  Քաղաքացիական իրավունքՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննվի մայիսին
20:06 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը
13:54 03/04/2020  |  ԿորոնավիրուսՎարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին
08:26 03/04/2020  |  ՄամուլԵրբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ․ «Փաստ»
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
13:29 02/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսկերպ շնորհակալություն ենք հայտնում այն գործատուներին, որոնք ի հեճուկս ճգնաժամի աշխատատեղերը չեն կրճատել. Փաշինյան
13:02 02/04/2020  |  ԿորոնավիրուսՅուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն
12:37 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարությունը քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն չունի. Փաշինյան

Արխիվ

[]