Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   19:04  |  Վերլուծություններ

Կորոկավիրուսով պայմանավորված՝ մարդկությունը,   ժողովուրդները հընթացս նաև մեծ  բացահայտումներ են անում: Գլոբալ աշխարհը ներփակ՝ տուն ու  տանիք է դարձել, քանզի կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում՝ կտրում անցնում է օվկիանոսներ:  Վտանգից  պաշտպանվելու միակ ապահով անկյունը քո միկրոտարածքն ու միջավայրն է՝ տունը: Եվ հետաքրքիրն այն է, որ իբրև  ամենահիմնական պատսպարան մարդուն տուն  ուղեկցողը հենց վտանգն է՝ հանձինս կորոնավիրուսի: Մարդն ու իր տունը՝ ամրոցը իր:

Սա ազդակ է նաև Մեծ վտանգից պաշտպանվելու ՝ զգուշացում-հրամայական՝ պահել-պահպանելու մեծ աշխարհի մեր անկյունը:

Գլոբալիզմի՝ սահմանների անսահմանությունից վախենում էինք: Բայց՝ ահա դեմ- հանդիման եկավ կանգնեց համաճարակը՝ կորոնավիրուս կոչեցյալ՝ ստիպելով հստակ ու անհրաժեշտորեն գծել  սահմանները, զատելով՝ իմը՝ քոնից, մերը՝ մյուսներից, հեռու և մոտ՝ դրկից հարևաններից:

Աշխարհի ժամացույցի սլաքները համաճարակը գնալով  ավելի ու ավելի արագ է  պտտում, մեկ օրվա մեջ իրավիճակի այնքան կտրուկ փոփոխություն կարող է լինել, որ մեկ էլ կարթնանանք՝  պոպուլիզմից ազատագրված հայրենիքում:

Երկիր մոլորակի  բնիկների ու եկվորների, Արևելքի և Արևմուտքի գլխին թևածող թագավարակը գուցե բնավ էլ պատահական չէ՞, որ թագ-ա-վարակ /ժահր/ անունն ունի:

Մենք խաչմերուկում ենք:

Թեպետ՝ Թումանյանը Արևելքն է համարում հայրենիքը իր հոգու: Գուցե այսպիսով Երկնային Տե՞րն է մարդկությանը մեսիջ հղում՝ թագի՝ իմա՝ գահի, տիրելու-իշխելու համաճարակ-վարակից ձերբազատվելու մասին:

Մեծի քառյակը 1921 թվականի մայիս 1 է թվագրված.

Արյունալի աղետներով,

               աղմուկներով ահարկու,

Արևմուտքի ստրուկները մեքենայի

               և ոսկու՝

Իրենց հոգու անապատից

               Խուսափում են խուռներամ

Դեպ Արևելքն աստվածային-

               Հայրենիքը իմ հոգու…

Հարյուր  և մեկ տարի է բաժանում թումանյանական քառյակի ժամանակից: Շա՞տ բան է փոխվել: Եվ այո՛, և՛ ոչ:

Իրականում՝ այսօր էլ Հոգևոր հայրենիքի և հայկական երկու հանրապետությունների գոյաբանական խնդիրն է դրված. առանց սահմանների՝ պոպուլիստների  գլոբալիստական կոչերին փոխարինելու  է եկել պետությունների սահմանազատումը, յուրաքանչյուրն ինքն իր մեջ փակված ապրում է: Այսպես՝ մինչև ե՞րբ՝ հարցն առկախ է:    Հարցը, թե՝ կարո՞ղ է Հայաստանն ինքնապահովմամբ գոյատևել՝ օրախնդիր է: Գուցե սա՞ է հենց նոր սկիզբը:  Ազգային պետությունների ժամանակը:

 Հին ու նոր Արևելքը...Չինաստանը, չինացիների բնորոշմամբ՝ երկար կարող է գոյատևել ինքնաբավ լինելով,  բայց բացարձակ  չի հանդուրժի  երկիրը պառակտելու՝  մրցակիցների ցանկությունները:

Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների ներկա ժամանակը  հիշեցնում է՝  այս հնամենի երկիրը տարիներ ու տասնամյակներ արևմուտքի պատժամիջոցներին դիմագրավելու պատմություն է գրել՝ ապացուցելով, որ բոլոր առումներով կարող է լինել ինքնուրույն-ինքնաբավ: Ռուսաստանի պատմությունը՝ Բոնապարտից Հիտլեր հաղթական է ու   հայտնություն չի, որ կարող են:

Մեր դարդուցավը Հայաստանն է՝  Հովհաննես Գրիգորյանի ասած՝

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-

     որ կարող եմ վերցնել հետս,

     թե մի հեռու տեղ գնամ:

     Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,

     Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ

     իսկ քարտեզի վրա

     ընդամենը արցունքի մի կաթիլ…

     Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,

     որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

     որ չկորցնեմ հանկարծ…

 

Արդ, կարո՞ղ ենք լինել մենք ևս ինքնաբավ-ինքնուրույն:

Իհարկե,  մերն ուրիշ է, բայց մենք ոչ պակաս նրանցից՝ կարող ենք: Անցյալի փառքերը չվկայաբերեմ՝ թող լինի վկան՝ 90-ականների շրջափակված  ու պատերազմը հաղթած նորանկախ պետությունը մեր:

ՈՒղղակի պիտի գաղափար, միտք ու նպատակ ձևակերպել՝ ցանկացած սահմանափակում տնտեսությունը, սեփական արտադրությունը զարգացնելու, նոր ուղղություններ կայացնելու խթանի վերածելով: Որպես՝ ազգային պետության հրամայական:

Հեղինակ ՝ Անահիտ ԵՍԱՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]