Թեմաներ
Հինգշաբթի 10 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/01/2020   00:12 Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա 09/30/2020   23:48 «Ունեցել եմ վիրավոր, որ ի վիճակի չէր հետ գնալու, բայց ասում էր` շուտ արեք, ես գնամ». պատմում է բժիշկը 09/30/2020   23:37 Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020   23:22 Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ 09/30/2020   23:09 Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:52 Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:44 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը 09/30/2020   22:43 Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:34 Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:30 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները 09/30/2020   22:20 Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:05 Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   21:46 Արցախում հանդիպել են երեք նախկին նախագահները 09/30/2020   21:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   21:02 Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 09/30/2020   20:54 Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար 09/30/2020   20:47 «Դո՛ւրս Հայաստանից, դո՛ւրս Կիպրոսից»․ Կիպրահայերի կոչն ընդդեմ թուրքերի 09/30/2020   20:35 Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի համար հանգանակվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար 09/30/2020   20:17 Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:56 Խաղաղ բնակավայրերի ադրբեջանական թիրախավորման հետևանքով երեք օրերի ընթացքում զոհվել է 6 մարդ (ինֆոգրաֆիկա) 09/30/2020   19:53 Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020   19:37 Հակամարտությունը միայն հայերի և թուրքերի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:24 Զինված ուժերը խոցել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 11 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   19:24 Հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից. Հովհաննիսյան 09/30/2020   19:18 Հակառակորդն ունեցել է 920 զոհ 09/30/2020   19:17 Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ 09/30/2020   19:02 Հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել. ՊՆ 09/30/2020   18:54 Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը․ԱԳՆ 09/30/2020   18:48 Ադրբեջանը ԱՀ-ի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   18:30 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն. Հովհաննիսյան 09/30/2020   18:20 Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվում է ապատեղեկատվություն. ՊՆ 09/30/2020   18:11 Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները.Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:45 Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են 09/30/2020   17:42 Եվրոյի և դոլարի փոխարժեքները աճել են 09/30/2020   17:33 Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:27 Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ 09/30/2020   17:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին 09/30/2020   16:54 Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ 09/30/2020   16:49 Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են 09/30/2020   16:43 «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար 09/30/2020   16:27 Այս պահին ԶՈւ-ն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՊՆ 09/30/2020   16:21 Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի 09/30/2020   16:12 «ՀԱՊԿ-ին այս պահին չդիմելու վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է». Հրանտ Մելիք Շահնազարյան 09/30/2020   15:57 Լեւոն Քոչարյանը սահմանին է. Hraparak.am
09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան 09/29/2020   12:40 Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողի փաստաբանը պնդում է՝ տեղի է ունեցել խոշտանգում ու պահանջում դատահոգեբանական փորձաքննության կատարում 04/03/2020   20:29  |  Քրեական խրոնիկոն

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժող կողմը համոզված է՝ արարքը սխալ է որակվել. Ոստիկանների կողմից կիրառված բռնությունն իր մեջ խոշտանգում է պարունակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ միջնորդություն է ներկայացրել՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:

«Առերեսում է եղել երկու մեղադրյալների հետ, իմ պաշտպանյալն առերես պնդել է իր ցուցմունքը և նշել հանգամանքները, որի շրջանակներում իրենից հակագազով ցուցմունք են կորզել: Միջնորդություն եմ ներկայացրել ՀՔԾ՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, քանի որ իմ պաշտպանյալի մոտ ոչ միայն ֆիզիկական վնասներ են եղել, այլև՝ հոգեբանական ցավ է առաջացել: Վարույթն իրականացնող մարմնից գրություն եմ ստացել, որ պետք է այդ հարցի շուրջ հարցաքննեն, ապա՝ որոշում կայացնել փորձաքննություն նշանակելու կամ չնշանակելու մասին»,- ասաց Ղարագյոզյանը:

Նրա խոսքով՝ հարցաքննությունը հետաձգվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:

Դիտարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել 12 տարի առաջ և արդյոք տարիներ անց դատահոգեբանական փորձաքննությունը կարո՞ղ է արդյունավետ լինել, Ղարագյոզյանը պատասխանեց. «Խոշտանգումների զոհերի դեպքում ուզում է 20 տարի անցնի: Եթե անձը խոշտանգվել է, իր հոգեբանական ցավը չի տուժում: Մարմնական վնասվածքների դեպքում 10 օր անց է վնասվածքն անցնում, սակայն հոգեբանական ցավի դեպքում հնարավոր է պարզել անձը խոշտանգման ենթարկվել է, թե ոչ՝ հոգեբանի, հոգեբույժի և բժիշկի ներգրավմամբ»:

Հարցին, թե արդյո՞ք խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ գոյություն չունի, Ղարագյոզյանը պատասխանեց, որ ներպետական օրենսդրությամբ չկա կարգավորում, սակայն ՄԻԵԴ ԵԽ նախարարների կոմիտեն պնդում է, որ այն պետությունները, որոնք միացել են Կոնվենցիային, պետք է վաղեմության ժամկետ չկիրառեն խոշտանգումների դեպքերով:

«Ինչպես գիտեք՝ մենք 2015թ.-ից հետո ունենք խոշտանգման հոդված և այդ իսկ պատճառով խոշտանգման մեղադրանք չի առաջադրվել, քանի որ այդ ժամանակ չի եղել այդ հոդվածը: առաջադրված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով՝ այն հանգամանքին, որ մեղադրանք է առաջադրվել երկու անձի, սակայն տեսանյութում երևացող անձանց թիվը մեծ է, Ղարագյոզյանն ասաց, որ չգիտի, թե ինչ փաստական տվյալներ է ձեռք բերել վարույթն իրականացնող մարմինը, որ այդ երկու անձին է մեղադրանք առաջադրել, սակայն մինչև վերջ պնդելու են, որ բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Հարցին, թե արդյո՞ք դատահոգեբանական փորձաքննությամբ խոշտանգման փաստի հաստատման դեպքում առաջադրված մեղադրանքը կխստացվի՝ Ղարագյոզյանը պատասխանեց, որ այդ պատճառով է ներկայացրել միջնորդությունը և խոշտանգման փաստի ապացուցման դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը կվերաորակվի 3-րդ մասով, որի դեպքում պատիժն ավելի ծանր է: Դիտարկմանը, որ նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և այս փուլում դատահոգեբանական փորձաքննությունը կարող է երկարացնել գործի նախաքննությունը՝ Ղարագյոզյանը նշեց, որ իրենց համար ինքնանպատակ չէ, որ գործն արագ ուղարկվի դատարան և, եթե վարույթն իրականացնող մարմինն այս փուլում նախաքննության ավարտի մասին հայտարարությամբ հանդես գա, ապա՝ տուժող կողմը կառարկի:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբեր ամսին համացանցում 12 տարվա վաղեմության տեսանյութ հրապարակվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազերով և մահակներով ցուցմունք կորզում բերման ենթարկված քաղաքացուց: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Նշանակված ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող երեք անձի վերաբերյալ: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի պետ Ն. Ս.-ին, ապա՝ Արաբկիրի հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ.Ս.-ին:

Փաստաբան Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ 12 տարի առաջ տղամարդը բերման էր ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով և, քանի որ ցուցմունք կորզել հաջողվել էր, վերջինս դատապարտվել էր ազատազրկման, ապա՝ համաներմամբ ազատ արձակվել, իսկ այժմ գտնվում է անազատության մեջ մեկ այլ գործով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:34 03/04/2020  |  ՄեկնաբանությունԳյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը
23:35 01/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդն ազատ կարձակվի՝ 5 մլն դրամի չափով գրավի դիմաց
20:21 31/03/2020  |  Վարչական իրավունքԻնքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 357 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության
20:10 30/03/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության հատուկ միջոցառումը Վանաձորում․ հայտնաբերվել են հետախուզվողներ ու զենք-զինամթերք
15:05 29/03/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում
23:15 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍՍտուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ
21:25 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքում և մարզերում ստուգումները շարունակվում են
12:09 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքում և մարզերում ստուգումները շարունակվում են․ տվյալներ ժամը 09.00-ի դրությամբ
20:51 25/03/2020  |  Քրեական խրոնիկոնՍտուգումներ մայրաքաղաքում և մարզերում․ սահմանված կարգը խախտած անձինք տուգանվել են
20:57 24/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը

Տեսանյութեր

09/30/2020   12:16 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]