Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան 06/01/2020   01:34 Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները. Անդրանիկ Թևանյան 06/01/2020   01:23 Crew Dragon-ի անձնակազմի անցումը Միջազգային տիեզերակայան տեսագրել են 05/31/2020   23:00 Մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ. Կարեն Բեքարյան 05/31/2020   22:47 Թրամփը խոստացել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել 05/31/2020   22:18 Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները.Կարեն Մեժլումյան 05/31/2020   22:05 Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հետ 05/31/2020   21:41 Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում. Արայիկ Հարությունյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/31/2020   19:11 ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը 05/31/2020   18:57 ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը 05/31/2020   18:46 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջաններում 05/31/2020   18:25 ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել 05/31/2020   17:56 Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման. պետք է հարուցվի քրեական գործ. Տիգրան Աթանեսյան 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն

Կարող է դատավորը քրեական ենթամշակույթին հարող անձի հետ բարեկամ, քավոր-սանիկ է, դա հո պատիժ կամ խարան չէ՞․ Պարգև Օհանյան 04/03/2020   17:12  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների միջոցով դատավորների բարեվարքության ստուգումը հասարակության սպասելիքներն արդարացնելու առումով լուրջ արդյունք չի ապահովի, սակայն, այնուամենայնիվ, այն դատական համակարգում ինչ-որ դեր կխաղա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգեւ Օհանյանը։

Նա չի կարծում, որ այս նախաձեռնության միջոցով հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բայց նշում է, որ որքան չափորոշիչները շատ լինեն, այնքան վստահությունն ավելի մեծ կլինի, որ տվյալ անձը համապատասխանում է դատավորի պաշտոնին։

«Վեթթինգ անցած դատավորները, ենթադրվում է, որ պետք է ավելի «դուխով» լինեն, քանի որ անցել են թեստն ու խնդիր չունեն։ Հուսանք, որ դա կօգտագործվի հօգուտ արդարադատության ու դատավորներն անկախ կլինեն, չեն վախենա։ Դատավորը վախկոտ չպետք է լինի, բայց, իհարկե, նաև պրոֆեսիոնալ պետք է լինի»,- ասաց Օհանյանը։

Նա չբացառեց, որ նախկինում եղել են ու հիմա էլ գուցե կլինեն դատավորներ, որոնք կչարաշահեն իրենց գործառույթները, ուստի վեթթինգի պրոցեսը երկար ժամանակ ու ճանապարհ ունի անցնելու։

«Հնարավոր է որոշ դատավորների մոտ ինքնավստահություն լինի, որ իրենց ոչինչ չի լինի ոչ օբյեկտիվ դատավճռի համար, այստեղ էլ ԲԴԽ-ն պետք է ցույց տա խստություն ու արդարամտություն։ Այսինքն դատավորը պետք է վախենա անարդար դատավճիռ կայացնելուց։ Բայց կա նաև հակառակ կողմը․ դատավորը հնարավոր է իրեն արդար չզգա, քանի որ ԲԴԽ-ի լիազորություններն ավելի են մեծացվել կարգապահական պատասխանատվության հարցում, այսինքն` յուրաքանչյուր դատավճռով կարելի է վարույթ հարուցել»,-ասաց նախկին դատավորը։
Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ դատական համակարգում շատ բան չի փոխվի՝ վախեցող դատավորը կվախենա, «դուխովը»՝ կմնա դուխով, չարաշահողն էլի կչարաշահի։

Նշենք, որ կառավարության կողմից առաջարկվող իրավակարգավորմամբ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելու է միայն 2017թ-ի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերը։ Մինչդեռ 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը՝ հայտարարվեց, որ վեթթինգի պետք է ենթարկվի դատական համակարգը, իսկ հիմա խոսվում է միայն 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրերի ստուգման մասին։

Պարոն Օհանյանը կարծիք հայտնեց, որ, հավանաբար, իշխանությունների համար բարդ է դրանից առաջ ներկայացված հայտարարագրերն ստուգելը։

«Դատավորն, ասենք լավ տուն կամ այլ գույք ունի, ենթադրենք իր անունով չէ՝ հարազատների անունով է, պետք է հասկանան որտեղից է այն ու պատճառաբանություններ հնչեն, թե ծնողների տունն է, կամ էլ բարեկամների օգնությամբ է գնել։ Խորհրդային տարիներին ոչ ոք ոչ մի աչք ծակող բան ունենալ չէր կարող, իսկ հիմա բոլորն էլ մի քիչ ավել ,մի քիչ պակաս բնակարան ունեն ու մեքենաներ ունեն, պատկերացնու՞մ եք ուր կհասնենք եթե սկսենք դրամ-դրամ հիմնավորել, ապացուցել, թե ենթադրենք «Լեքսուս» մեքենան ինչպես ենք գնել։ Մամուլում պատմություն կար, որ դատավորը որպես նվիրատվություն է հայտարարագրել 150-ից ավելի հազար դոլար, ի՞նչ կա որ։ Ես հորիցս ժառանգություն բնակարան ունեի, որ տասներկուսից տասնչորս հազար էր, սակայն հետո հարյուր հազարից ավելի բարձրացավ գինը»,-ասաց նախկին դատավորը։

Ընդհանրապես դատավորների բարեվարքության ստուգումը Պ.Օհանյանը խնդրահարույց է համարում, ինքը չի պատկերացնում, թե ինչպես պետք է ստուգեն, ինչպես են ապացուցելու տվյալ խնդիրը, որպեսզի չխախտեն անմեղության կանխավարկածը։

Անդրադառնալով դատավորի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքները ստուգելու մասին դրույթին, Օհանյանն ասաց, որ սա վիճելի ու դժվար իրականանալի հարց է, պարզ չէ, թե ինչպես է ստուգվելու դատավորի՝ քրեական ենթամշակույթին հարելը, միայն կարելի է ենթադրություններ անել։

«Հավանաբար կապերը պետք է ստուգվեն, չի բացառվում որ օգտագործվեն նաև տարբեր ինովացիոն տեխնոլոգիաներ, որ պարզեն արդյոք քրեական ենթամշակույթով ապրող անձի հետ շփում, կապ, բարեկամական, քավոր-սանիկական և այլ հարաբերութուններ ունի տվյալ անձը, թե ոչ։ Ենթադրենք նա բարեկամ է քրեական ենթամշակույթին հարող անձի հետ կամ էլ հարևան է, քավոր-սանիկ են, բայց դա ի՞նչ է նշանակում, հո պատիժ չէ՞, խարան չէ՞»,-ասաց նախկին դատավորն ու ավելացրեց, որ շատ բաներ կախված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդարամտությունից ու օբյեկտիվությունից։

Սակայն այստեղ էլ այլ խնդիր է առաջանում․ հանձնաժողովը չունի անհրաժեշտ գործիքակազմ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար․

«Հարցերը շատ են և պարզ չէ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, հատկապես, որ հանձնաժողովում նախկին դատավորներ չեն, լուրջ պրոֆեսիոնալներ, նախկին օպերատիվ աշխատողներ չկան, ինչ-որ թեթև հանձնաժողով է»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց «հանձնաժողովը պետք է գործիքակազմ մշակի, գուցե օրենքով փոփոխություն պետք է արվի։ Պարզ չէ»։

Նախկին դատավորն իր օրինակը վկայակոչելով ասաց, որ, ենթադրենք, ինքն ուզում է վերանշանակվել դատավորի պաշտոնում, ինչպես իմանա ինչի միջով պետք է անցնի, ինչ հարցեր են տալու իրեն ու ինչն են ստուգելու․ «Պետք է ժամանակ անցնի ու փորձ լինի, ինչու ոչ՝ պետք է փորձ ձեռք բերել նաև սխալների վրա»։

Հեղինակ՝ Սոնա Գևորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:02 21/02/2020  |  Մամուլ«Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ . «Իրատես»
10:44 24/08/2019  |  ՄամուլՎեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ»
21:01 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
20:22 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին
09:48 16/07/2019  |  ՄամուլՎեթինգ՝ ԱԺ աշխատակազմում. Ազատվում են «անցանկալիներից» և համալրում յուրայիններով. «Հրապարակ»
19:07 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի շուրջ ձևավորված թնջուկի լուծումը քաղաքական դաշտում փնտրելու դեպքում տարբեր կառույցներից կունենանք նման հայտարարություններ. Նաիրա Զոհրաբյան
17:56 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր
17:03 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ
13:52 15/07/2019  |  ՀարցազրույցԱվելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին
11:27 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ

Արխիվ

[]