Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դատախազությունը միջնորդություններ կներկայացնի 20 կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար 04/03/2020   16:31  |  Կորոնավիրուս

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դատախազությունը միջնորդություններ կներկայացնի 20 կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախաի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդկան Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը և իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը:

Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:

Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը:

Միաժամանակ, ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները կփոխանցվեն նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

Արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների շրջանակներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների պարագայում քրեակատարողական հիմնարկների կողմից համապատասխան գործընթաց սկսելու դեպքում իր իրավասությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից կդիտարկվի իրադրության բացառիկությունից և դատապարտյալների լավագույն շահից, առողջական անվտանգությունից բխող դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները:»,-գրել է Աբրահամյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 05/03/2020  |  ՄեկնաբանությունՈստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը իրավական գնահատականի կարժանանան
14:53 02/03/2020  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ է հարուցվել "Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա (ԳԲԱ)" ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ
22:05 22/01/2020  |  Քրեական խրոնիկոնԴատավորի աշխատասենյակի պատուհանների ուղղությամբ կրակոցը դիտավորյալ չի եղել. Դատախազություն
16:34 21/12/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Սամվել Ուզունյանին մեղսագրվում է տուժողներից կաշառք ստանալը՝ երկու դրվագով
16:06 02/12/2019  |  Քրեական խրոնիկոնՇանը կրակելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի.դատախազը ցուցում է տվել
18:11 06/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Հալելի»-ի վրա հարձակման կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել
11:03 24/09/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ որևէ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան
22:01 08/08/2019  |  ՄեկնաբանությունԳոռ Աբրահամյանը արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակմանը
20:45 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆերկայումս նախապատրաստվում է գործի կասեցման որոշման դեմ Վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը. Դատախազություն
14:36 19/04/2019  |  ՄեկնաբանությունՍևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչն ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում

Արխիվ

[]