ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը 04/02/2020 18:00 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Խաչատրյանի՝ իր հասցեին արած հայտարարություններին:
«Օրերս ոմն Մարինա Խաչատրյան փորձում էր իր երևակայության շրջանակում լուտանքներ ու մեղադրանքներ հնչեցնել իմ անվան շուրջ (տես՝ ): Իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել այդ ամենին և թողնել անպատասխան: Սակայն քանի որ արդեն ոչ թե որոշների, այլ, ցավոք, շատերի մոտ մեր լռությունն ընկալվում է որպես «համաձայնություն», ուստի ստիպված եմ համառոտ պատասխանել տվյալ «մեղադրանքներին»: Եվ այսպես հարգելի տիկին Խաչատրյան Դուք ասում եք՝
1. «2016թ. ապրիլին դու ապտակել ես Արայիկ Հարությունյանին… Հիմա ինչո՞ւ ես կանգնել Արայիկի կողքին, ինչու ես Արայիկին սատարում»:
Պատասխանում եմ՝ Դուք ստում եք, իմ և Արայիկ Հարությունյանի միջև նման միջադեպ չի եղել: Ինչ վերաբերում է սատարելուն, ապա ես իմ կենսագրությամբ ապացուցել եմ, որ մշտապես սատարել և սատարելու եմ մեկին, և այդ մեկը իմ Հայրենիքն է…
2.Աղաղակում եք իմ ունեցած հարստության և այն կորցնելու վախի մասին:
Պատասխանում եմ՝ իմ ամենամեծ հարստությունը մարմնիս վրա պատերազմից մնացած սպիերն են և այն ազատագրված տարածքները, որով այսօր աշխարհին ներկայանում է Արցախի Հանրապետությունը: Համոզված եղեք, ես չեմ վախենում այն կարցնելու վտանգից, քանի որ Արցախը պահում են իմ, այլ ոչ թե քո նմանները:
3.Հարցնում եք, թե ինչ պաշտոն էի զբաղեցնում և, միաժամանակ ավելացնում, որ, այն հատուկ իմ հագով կարված կոստյում էր…
Պատասխանում եմ՝ այստեղ ևս պետք է հիասթափեցնեմ. 1988թ.-ից սկսելով ընդհատակյա զինված պայքար, շարքայինից հասել եմ, նախ՝ բանակի հրամանատարի առաջնային գծով տեղակալի, իսկ 2007-ից՝ ԱՀ ՊՆ տեղակալի պաշտոնին: Ամենայն հավանականությամբ Ձեզ հետաքրքրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Ասեմ, որ այդ հաստիքը ստեղծվել է 1999թ. օգոստոսին: Ստեղծման պահից մինչև 2005թ. տվյալ պաշտոնն զբաղեցրել է Վիտալի Բալասանյանը: Կարծում եմ համոզվեցիք, որ այդ «կոստյումը հատուկ իմ հագով չէր կարված»:
4.Եվ վերջապես, ինձ կասկածում եք տղամարդ չլինելու, թասիբ և ինքնասիրություն չունենալու մեջ: Ավելին, ինձ կպցնում եք թալանչու պիտակ…
Պատասխանում եմ՝ հարգելի տիկին Խաչատրյան Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները… Եղբայրաբար խորհուրդ կտայի՝ որևէ մեկի մասին խոսելուց կամ հրապարակավ կարծիք հայտնելուց, նրա անձին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք վերաբերվեին Ձեզ:
Հ. Գ. – Քանի որ այսօր ապրիլի 2-ն է, կցանկանայի առիթից օգտվելով Ձեզ և այս տողերը ընթերցողներին հիշեցնել, որ ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրը, սկսվեց քառօրյա պատերազմը: Այդ օրը ձեր խոնարհ ծառան ստանձնելով Սեյսուլանի (Մարտակերտ) ուղղության պաշտպանության ղեկավարումը, մեր քաջարի զինվորների անձնազոհ գործողությունների շնորհիվ, վերաազատագրեց հակառակորդի կողմից ընդամենը ժամեր առաջ գրավված դիրքերը: Ավաղ ունեցանք նաև կորուստներ: Ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր մեր զոհված մարտընկերների հարազատներին և ողջ ժողովրդին ու հավաստիացնել, որ մեր երկիրը կանգուն է հենց նման հերոսների կատարածի շնորհիվ»,- նշել է Սամվել Կարապետյանը:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
- 03/19/2024 11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա
- 03/19/2024 10:50 Պատահար Գեղարոտ-Ծիլքար հատվածում
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին