Թեմաներ
Հինգշաբթի 05 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/28/2020   01:07 Գինի լից. երգում են Հանրապետականները (տեսանյութ) 05/28/2020   00:42 ՌԴ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել՝ Ռուսաստան-Վրաստան սահմանի մոտ ԱՄՆ-ի կողմից բիոլաբորատորիայի ֆինանսավորման վերաբերյալ 05/28/2020   00:16 Բուենոս Այրեսի դատարանը որոշել է հարցաքննել թութակին՝ տիրուհու սպանության գործով 05/27/2020   23:55 «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ 05/27/2020   23:41 Քլոի Քարդաշյանը վաճառքի կհանի շքեղ առանձնատունը 05/27/2020   23:17 Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է». Մարիամ Փաշինյան 05/27/2020   23:11 Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ 05/27/2020   22:50 Մոսկվացիներին պարտադրել են դիմակ կրել փողոց դուրս գալու ցանկացած պահին 05/27/2020   22:39 Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց 05/27/2020   22:33 Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված. Վահան Իշխանյան 05/27/2020   22:30 Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍ 05/27/2020   21:47 Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան». Ռուբեն Մելիքյան 05/27/2020   21:37 Կադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակվելու փաստը 05/27/2020   21:20 Իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց սխալների համար. ՀԿ-ները կառավարությունից ու պարետից պահանջում են խիստ կարանտինային ռեժիմ մտցնել 05/27/2020   21:09 Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ արձանագրել է խախտումներ. ԱԱՏՄ 05/27/2020   21:04 Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը. Ավետիք Չալաբյան 05/27/2020   20:50 Քաջարանցիներին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման հատկանիշներով, թեեւ տուժողն ասում է, որ տուժող չէ, առեւանգում չի եղել 05/27/2020   20:43 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան 05/27/2020   20:31 Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանել է 225 քաղաքացի 05/27/2020   20:16 Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները. ԿԳՄՍՆ 05/27/2020   20:11 Ինչպես է կորոնավիրուսը հատել փակ հաստատությունների՝ տուն-ինտերնատի և մանկատան սահմանները. Արսեն Թորոսյանը ներկայացնում է իրավիճակը 05/27/2020   20:07 Ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք առողջապահական համակարգի «կոլապսը». Թորոսյան 05/27/2020   19:56 Եվրոպական համայնքը պետք է շատ լուրջ եզրահանգումներ անի. Արա Ղազարյանը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին 05/27/2020   19:48 Միայն այսօր ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Միքայել Մինասյան 05/27/2020   19:43 Այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են. մշտադիտարկում մայրաքաղաքի թվով 6 մանկապարտեզներում 05/27/2020   19:27 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ 05/27/2020   19:22 ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից վարակակիր հիվանդների փախուստի մասին 05/27/2020   19:22 Այս տարվա ընթացքում արձանագրված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է. Քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 05/27/2020   19:10 Կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար Լոռու մարզի ֆերմերներին տրամադրվել է գյուղտեխնիկա Եվրոպական միության կողմից 05/27/2020   19:01 Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան 05/27/2020   18:56 Կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձություններից հետո կսսկվեն. Փաշինյան 05/27/2020   18:47 Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը 05/27/2020   18:38 Մայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը 05/27/2020   18:34 Ձեր քեռու տղան էլ քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե օրենք խախտի. Փաշինյանը՝ Սամսոնյանին 05/27/2020   18:31 ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն 05/27/2020   18:27 ԱԺ-ի լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ, իսկ այնտեղ նման բան չկա . Արա Ղազարյան 05/27/2020   18:21 Պարոն վարչապետ ջան, ատկատներից խոսելիս փաստեր ներկայացրեք, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է. Գորգիսյանը՝ Փաշինյանին 05/27/2020   18:15 Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին 05/27/2020   17:58 Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի 05/27/2020   17:28 Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/27/2020   17:23 Հնդկաստանի դեպսանատան հայտարարությունը Գանդիի արձանի վերաբերյալ 05/27/2020   17:17 Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   16:51 Առերևույթ պաշտոնեական կեղծիքներ և հափշտակություն ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 05/27/2020   16:47 Արմեն Մուրադյան. Խնդրում եմ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին 05/27/2020   16:43 Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս 05/27/2020   16:40 Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների 05/27/2020   16:21 Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը 05/27/2020   16:19 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/27/2020   16:14 Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արշավներ, խնջույքներ, հավաքույթներ կազմակերպելուց. 12 վայրերում հսկելու են
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/27/2020   19:48 Միայն այսօր ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Միքայել Մինասյան 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/27/2020   17:28 Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/27/2020   10:05 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ»

Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող 04/02/2020   21:03  |  Հարցազրույց

Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ աշխարհը փոքրացել է՝  տեղավորվելով  յուրաքանչյուրիս տան մեջ: Բայց  «տնային կալանքի» այս ռեժիմը, որ 10 օրով էլ երկարաձգվեց,  ինչպե՞ս  է անդրադառնում-անդրադառնալու մարդկանց հոգեվիճակի, առողջության վրա: Ի վերջո,  այս իրավիճակը արդյո՞ք հղի չէ մարդու հոգեկան առողջությանը սպառնացող լուրջ հիվանդություններով: Այս համատեքստում «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ պարզելու համար, թե՝  ի՞նչպիսին են  մասնագիտական   դիտարկումներն ու  գնահատականները մարդու համար ոչ բնական այս վիճակի վերաբերյալ

-Այս վիճակն, իրոք,  անբնական է մարդու համար, հետևաբար, չի կարող բացասական ազդեցություն և ինչ-որ հետևանքներ չունենալ: Մարդկանց սովորական կյանքի ռիթմը միանգամից փոխվել է: Ո՞րն է դրա պատճառը: Մարդիկ տեսնում են, համենայնդեպս, տեղեկացված են  բոլորը, որ տարածված է ինչ-որ մի սարսափելի հիվանդություն, վիրուս,  և դրանից պաշտպանվել է պետք,   չնայած որ այս կորոնավիրուս կոչեցյալի հետ կապված կան տարաբնույթ, հակասական տեսակետներ:

Ընդ որում, բժիշկների տեսակետները չեն համընկնում այն վիճակի հետ, որ ամբողջ աշխարհում տիրում է: Այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ  բան մենք չգիտենք սրա մասին, այն շատ պարուրված է աշխարհաքաղաքական ինչ-որ հանգամանքներով: Այսինքն,  սա միայն հիվանդության փաստ չէ, ինչն ակնհայտ է: Բոլոր դեպքերում, եթե կա հիվանդության վտանգ, ես գտնում եմ, որ անվտանգություն ապահովող  միջոցառումներն անհրաժեշտ են: Ըստ էության, բժիշկներն էլ են ասում՝ սա նոր վիրուս է, որը չգիտենք՝ ինչ հետևանքներ կունենա, մարդկանց  իմունային համակարգն  ինչպես կդիմագրավի դրան: Գտնում եմ, որ գրագետ է պահպանել անվտանգության կանոնները, բայց քանի որ մենք ակնհայտ  տեսնում ենք, որ սա ուրիշ կոնտեքստ է պարունակում իր մեջ, ինքնաբերաբար, մարդկանց մոտ անորոշության զգացողությունը մեծանում է:

Մարդը,  եթե հայտնվել է ինչ-որ արտակարգ իրավիճակում, իսկ մարդու հոգեկան աշխարհը պաշտպանված է, ոնց որ օրգանիզմն ունի իմունային համակարգ, այդպես էլ՝  հոգեկան աշխարհն ունի,  պատկերավոր ասած՝ հոգեկանի պաշտպանական մեխանիզմներ, ադապտացիա, որն այժմ գործում է: Տեսեք՝ սկզբնական փուլում, երբ մենք այս մեկուսացման  մեջ հայտնվեցինք, մարդիկ ըմբռնմամբ մոտեցան, նույնիսկ մտածում էինք՝  ավելի շուտ պետք էր անել, ավելի ճշգրիտ քայլեր պիտի արվեին պաշտպանվելու համար և այլն: Բայց հիմա տեսնում ենք, համենայնդեպս,  մեզ ներկայացվում են թվեր, ըստ որի Հայաստանում հիվանդությունը արագացված տեմպով ընթանում  է:

Մարդկանց մոտ սկզբնական շրջանում և մինչ այժմ՝  մեկուսացման դեռևս ադապտիվ մեխանիզմները լավ են աշխատում, հարմարվում ենք, ես ուրախությամբ տեսնում եմ, որ առանձին խուճապային տրամադրություններ էլ չեղան, մարդիկ մի տեսակ հավաք, արժանապատիվ դիմագրավում են այս փորձությանը: Բայց առջևում անորոշություն է: Եթե մենք իմանայինք, որ մի 10 օր էլ և վերջ, կամ, այն քայլերը, որ ձեռնարկվել-ձեռնարկվում են արդյունավետ են…

Պետությունն  ասում է՝ պետք չէ խուճապ տարածել, համամիտ եմ, քանի որ խուճապը շատ վտանգավոր բան է, բայց մյուս  ձեռքով հենց իշխանության մոտ կանգնած մարդիկ տարածում են մարզահամերգային համալիրում շարված   մահճակալների մի լուսանկար, որն ինքնին խուճապային է: Մեր առջև մի պատկեր է, որը շատ վախեցնում է մարդկանց:

-Ընդ որում, գործ ունենք ոչ թե՝  լոկալ, այլ՝ համաշխարհային անորոշության վիճակի հետ, որը երկակի տրամադրություններ է առաջացնում:

-Այո, աշխարհը գնալով փոքրանում է, մենք աշխարհի մի մասնիկն ենք և չենք կարող պոկված լինել աշխարհից: Բոլոր դեպքերում, երբ կա անորոշություն և չգիտես վերջում ինչ սպասել, չգիտես՝ ի՞նչ է իրենից ներկայացնում կորոնավիրուս կոչեցյալը, բուժման միջոցը ստեղծված չէ, մարդու հոգեկանի մեխանիզմները,  իմունային համակարգն արդեն  կամաց-կամաց կարող են տեղի տալ:

Մարդիկ կարող են չդիմանալ, վերջին հաշվով, սա ընդամենը ներսում փակված լինելու հարց չէ: Մարդիկ ապրուստի հարցեր են ունենալու, շատերը  ծախսում են իրենց խնայողությունները, բայց մինչև ե՞րբ: Ասենք՝ պետականորեն մարդկանց որոշակի շերտերի ինչ-որ աջակցություն է տրվելու, բայց այդ խումբն այնքան փոքր է, որ մեղմ ասած՝  չի ծածկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների և հայտնվողների  շրջանակը: Այնպես որ, մեզանում անորոշությունը շատ է, որից էլ տագնապ է առաջանում, տագնապի հոգեվիճակ: Անորոշությունն այն հոգեվիճակն է, որն ամենից ավելի է ազդում մարդու հոգեկան հավասարակշռության վրա: Եթե ուզում ես մարդուն ծանր հոգեվիճակի մեջ դնել, նրան անորոշության մեջ դիր: Որովհետև նույնիսկ բացասական ցանկացած ելք , ինչպիսին էլ լինի, մարդն ուժ գտնում է կրելու, իսկ հիմա մենք անորոշության մեջ ենք: Իսկ դա նշանակում է՝ մարդկանց մեջ բուն են դնում տագնապները, մարդը չգիտի՝ ինչի՞ սպասել, այսօր խանութում այսինչ բանը կա, վաղը՝ կարող է չլինել, մարդիկ արդեն ակնհայտ թանկացումներ են տեսնում, այսինքն,  նրանց տագնապները մեծանում են:

 -Հետաքրքիր է, այս համատեքստում  մեր քաղաքացիների՝ հոգեբաններին դիմելու, նրանցից մասնագիտական խորհրդատվություն ստանալու փաստեր ունե՞ք:  Կոնկրետ ձեր փորձը նկատի ունենալով՝ այս առումով ասելիք կա՞:

-Մարդիկ հաճախ են դիմում ինձ, քանզի ես  անհատական  խորհրդատվական աշխատանք եմ  իրականացնում, բայց հետաքրքիր է, որ այս առումով  դեռ ոչ մի դիմում  չեմ ստացել, մանավանդ, մեր՝ Նալչաջյան կենտրոնի էջում նախապես  հայտարարություն դրել եմ, թե՝  կարող ենք  նաև սկայպի միջոցով  խորհրդատվություն իրականացնել: Գիտեք՝ մարդիկ փակվել են ընտանիքներում, իսկ քանի որ  հոգեբանական խորհրդատվությունը շատ անհատական բան է, գուցե նաև մարդիկ խուսափում են: Ես  դեպք ունեցա, երբ մի կին շատ էր ուզում զրուցել, բայց ասաց՝  իրավիճակն այնպիսին է, որ կցանկանայի մենակ լինել,  մինչդեռ տանը հնարավորություն չկար՝ իր խորը ապրումների մասին հատնելու: Բնականաբար, առկա  դժգոհություններ կարող են լինել, որոնք  այլ բնույթ կարող են ստանալ, մանավանդ, երբ մարդիկ գտնվում են փակ տարածքներում , ագրեսիվ են դառնում: Շատ սիրելի մարդիկ իրար կողքի, փակ տարածքում  անընդհատ գտնվելով անհանդուրժող, լարված, գրգռված են դառնում և  կարող են նաև  միմյանց հանդեպ կոպիտ գտնվել, ընդհուպ՝  նույնիսկ ընտանիքների ներսում կարող են անհամաձայնություններ առաջանալ:

-Դրա օրինակը Չինաստանն է տալիս արդեն՝ կորոնավիրուսի հետևանքով  փակ տարածքի դատապարտված լինելու հետոյական հետևանքների տեսքով:

-Բնական է,  անորոշությունը, տագնապը ներհոգեկան քաոսային վիճակ է բերում, որն ինչ-որ պահի կարող է անկառավարելի, քաոսային վարքի հանգեցնել, հասկանում եք, մարդիկ կարող են  էլ չդիմանալ՝ իրենց դուրս նետել: Մարդկանց ադապտիվ հնարավորություններն, ի վերջո, շատ անհատական են: Բացի այդ՝ հանգամանքների տարբերություն կա, մարդ կա՝ գործ է կորցնում, ընտանիքը կերակրելու աղբյուր, ինքը չի կարող բութ, իներտ նստի տանն ու ապրումներ չունենա: Ի դեպ, սկզբնական շրջանում գուցե հաճելի է՝ երբ  ամենօրյա վազքերից հետո բոլորը տանն են, միմյանց հետ շփվելու առիթ է,  բայց դա երկար տևել չեր կարող : Դա վերջ ունի: 

-Բացի այդ, հենց այս՝  չորս  պատի մեջ փակվածության օրերին էր, որ ԱԺ-ն՝ դեմ քվեարկելուց հետո՝   վերջնարդյունքում կրկնաքվեարկություն նախաձեռնեց   բացառապես խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ  ԱԺ-ն որպես կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործիք հաստատեց մարդու անհատական տվյալներին հասանելիություն  ունենալու՝  հանրության կողմից քննադատված, ընդդիմության կողմից մերժված, բայց՝  քպական մեծամասնության կողմից կյանքի գնով ընդունված նախագիծը:

Ըստ Ձեզ, սա որքանով կարող է լինել արդյունավետ գործիք, և ապա՝ այսպիսով չի՞ ստացվում, որ իշխանությունը հանրությանը որոշակի  արգելքներ պարտադրելով՝  ինքը մտնում է մարդկանց  անհատական տարածքներ՝ սահմանելով տոտալ վերահսկողություն  քաղաքացիների տեղաշարժի, զանգերի, հաղորդագրությունների վրա: Այս ամենը ի՞նչ հետևանքներով է հղի հոգեբանական տեսանկյունից:

-Խոսում էինք մարդու տագնապների և անորոշության մասին: Տեսեք՝ ե՞րբ են մարդու տագնապները փարատվում, երբ ինքը մի տեսակ ապահովության զգացողություն ունի, որ այն մարդիկ ովքեր պատասխանատու են, մտահոգ ու սրտացավ,  ադեկվատ  ընդհանուր իրավիճակի համար… երբ այս ամենը կա, մարդիկ էլի կարող են դիմանալ՝ լրացուցիչ ուժեր գտնելով, բայց  երբ այս ֆոնի վրա և ըստ էության,  շահարկելով հիվանդությունը, մարդկանց հիմարի տեղ են փորձում դնել… Շատ ներողություն, կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդկանց հեռախոսազրույցների, անհատական տվյալների  մեջ մուտք ունենալ՝ տոտալ վերահսկողության տակ դնելով նրա՞նց, ինչ- որ չի բռնում իրար հետ, տրամաբանություն չկա: Անկեղծ ասած՝ տեղեկացված չեմ, այլ երկրներում է՞լ նման նախադեպեր կան:

-Կան, ըստ էության, բերվում է, Չինաստանի, Հարավային Կորեայի օրինակը, բայց, Շվեյցարիան, օրինակ այս նախագծին դեռ ընդդիմանում է՝ չհանդուրժելով մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը:

-Իհարկե, մենք գործ ունենք գլոբալ, ժողովուրդների գլխին կախված պատերազմի  հետ, բայց ես  այնպիսի տպավորություն ունեմ, որ մեզ մոտ հնազանդ աշակերտները միանգամից տնային առաջադրանքը կատարում են: Որովհետև ես չեմ կարծում, թե սա կորոնավիրուսի դեմ պայքարի էֆեկտիվ գործիք է:  Սա շատ տխուր փաստ է, պետության գործառույթը պետությունն ու քաղաքացուն պահպանելն է, ճիշտ կառավարելը:  Այս օրինագծի ընդունումը շատ վատ է ընդունվում մարդկանց, հասարակությունների կողմից: Մարդկությունը հասել է այն բանին, որ անձնական կյանքը անձեռնմխելի է: Այն, թե ես ում հետ՝ ինչ կխոսեմ, շատ անձնական է և անձեռնմխելի և… մեկ էլ՝ այս ծանր ֆոնի վրա, առանց այն էլ մարդկանց հոգեվիճակը վատն է, անորոշ, վտանգներով հղի, հանկարծ ամեն գնով գնում են նման քայլի: Մեր քաղաքացիները շատ վատ են ընդունում այս քայլը  և նման քայլերը չեն նպաստում մարդկանց հոգեվիճակի լավացմանը:

Այս ամենը, բոլոր դեպքերում տանում է քաոսի խորացմանը և՛  հասարակական, սոցիալական կապերի, և՛ պետության, և՛ մեր   հոգեկան կյանքի ու  մարդկանց միջանձնային կապերի իմաստով:

-Ի վերջո, ի՞նչ է ստացվում՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհին հասարակությունը ձեռք է բերում բազում այլ հիվանդություններ՝  տանը փակվածության հետևանքներից, ամենատարբեր  վախերից մինչև  անհրաժեշտորեն տնից դուրս եկողների համար էլ՝ տեղաշարժման վախն ու դժվարությունները: Այս օրերին  հասարակական տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում: Տաքսիներն են միայն, որոնցից օգտվելը, մեր քաղաքացիներից մեծ մասի գրպանով չէ: Արդյո՞ք սա ամենալավ և ադեկվատ լուծու՞մն էր: Ընդհանրապես, սոցիալական դժվարություններին գումարելով այս բոլոր  տաբուներն ու արգելքները,  իշխանության քայլերը որքանո՞վ  են մարդասիրական, ընդհուպ՝ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիներին կատարած  հեռախոսազանգերը:

-Արդեն մարդիկ,  մարդկանց մեծամասնությունը դադարել է հավատալ իշխանության ցուցադրական վարքին՝ սիրո դրսևորումներին, մարդկանց չի կարելի հիմարի տեղ  դնել, նրանք կարող է խաբվեն, ոգևորվեն, մի ալիքի տակ ընկնեն, բայց այն, ինչ  վերաբերվում է մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի  անձնական կյանքին ՝ հանգեցնում է  տոտալ հիասթափության: Դուք պատկերացնու՞մ եք, մարդիկ քաոսային վարքով  լցվեն փողոցները, ի՞նչ կդառնա: Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց անորոշությունը և այս ոչ ադեկվատ օրենքները լավ ազդեցություն չեն ունենում:  Այս լարվածությունը երկար տևել չի կարող:

Հեղինակ՝ Ա.Ե

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 02/04/2020  |  Միջազգային լրահոսԻրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
18:37 02/04/2020  |  ԿորոնավիրուսԲուրաստանի համայնքապետի, ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Նա բոլորին հորդորում է զգույշ լինել
18:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսՓողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան
17:04 02/04/2020  |  ԿորոնավիրուսՊետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ
16:57 02/04/2020  |  ԿորոնավիրուսՀորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները. հայտարարություն
16:51 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության ծրագրերը հինգն են
16:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսԱռողջապահության նախարարի կոչին արձագանքել է քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող
16:20 02/04/2020  |  Կորոնավիրուս1 օրում մեզ մոտ վարակվում են այնքան, ինչքան Վրաստանում 1 ամսում. Հրանտ Բագրատյան
15:07 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է. «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա քաղաքացի

Արխիվ

[]