Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   10:00 Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց. «Հրապարակ» 05/30/2020   09:51 Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել. «Հրապարակ» 05/30/2020   09:44 Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ» 05/30/2020   00:42 Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան 05/30/2020   00:08 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին 05/29/2020   23:39 ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/29/2020   23:07 Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել 05/29/2020   22:57 Նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) 05/29/2020   22:43 Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 05/29/2020   22:33 Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ 05/29/2020   22:19 Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին 05/29/2020   21:55 Մայիսի 31-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա «Դոմոդեդովո» օդանավակայանից ժամը 18։00-ին 05/29/2020   21:43 Հայտնել են Եվրոպայի գլխավոր տնտեսության փրկության գինը 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   20:59 Յուրի Խաչատուրովն ունի երկու օր հանձնաժողով ներկայանալու համար. Քոչարյան 05/29/2020   20:44 Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան 05/29/2020   20:38 Արարատում ընկերները կերել-խմել են, հետո միմյանց հարվածել գարեջրի շշով ու մսի դանակով 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/29/2020   20:23 Մայիսի 29-ին ոստիկանության կողմից ուժեղացված ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում 05/29/2020   20:08 ԱԻՆ-ն իրականացնում է շրջայց ՀՀ տարածքում 05/29/2020   19:59 Իրականացվել են ՍԱՏՄ մշտադիտարկումներ ու կրկնայցեր Երևան քաղաքում 05/29/2020   19:40 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/29/2020   19:02 Մենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է. Փաշինյան 05/29/2020   19:00 Վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինը2-3 անգամ բարձրացել են.Փաշինյան 05/29/2020   18:57 Ռումբի մասին ահազանգը կեղծ էր 05/29/2020   18:52 Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ դեպքերը. Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն 05/29/2020   18:50 Գեղարքունիքում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել․ մարզպետ 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/29/2020   18:30 Քաջարանցիների գործով Խորեն Միրզոյանը ևս կալանավորվեց 05/29/2020   18:21 Մեր առաջարկած կանոնները պահպանելու դեպքում համաճարակի տեմպերը կձգտեն զրոյի. Փաշինյան 05/29/2020   18:17 Այս տեմպերով Հայաստանը 1 մլն բնակչին ընկնող դեպքերի ցուցանիշով կհասնի Իտալիային. Փաշինյան 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   18:03 ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Ալեն Սիմոնյան 05/29/2020   17:52 Կալանավորումն այն աստիճան ակնհայտ ապօրինի է, որ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամեն կերպ փորձում են կալանավորումը պահպանել.Վարդևանյան 05/29/2020   17:44 ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ. Գայանե Աբրահամյան 05/29/2020   17:44 Փաստորեն՝ Դանիելյան Արմենը բավականաչափ հեղինակություն չեղավ Եվրոպական դատարանի համար.պաշտպան
05/28/2020   15:08 Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր 05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/28/2020   13:18 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/28/2020   14:31 ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան

Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է. «Փաստ» 04/02/2020   09:43  |  Մամուլ

«Փաստի» փոխանցմամբ`«Ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ի թիվս այլ խնդիրների, շատ յուրահատուկ նրբերանգ ունի Հայաստանի պարագայում, քանի որ առկա է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր։ Հայաստանի սահմաններից երկուսը շրջափակման են ենթարկվում թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և բաց են միայն երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ սահմանները։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Վրաստանով և Իրանով անցնող ճանապարհների օգտագործումը ցանկացած պահի կարող է վտանգի տակ հայտնվել։ Իրանում ինտենսիվ ձևով համավարակի տարածումը ցույց տվեց, որ հնարավոր է նաև, որ այդ երկրի հետ սահմանը առժամանակ փակվի կամ սահմանափակումներ կիրառվեն։ Չհաշված նաև այն հանգամանքը, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և ցանկացած պահի Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են ավելի խստացվել, որը չի կարող ազդեցություն չունենալ նաև Իրանի հետ մեր առևտրի և ուղևորաշրջանառության ծավալների վրա։

Համավարակի տարածումը ցույց տվեց, որ խնդիրներ կարող են առաջանալ նաև Վրաստանով հաղորդակցության իրականացման պարագայում։ Սահմանում կիրառվող սահմանափակումներին զուգահեռ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ կապի հարցը։

Լարսի անցակետը տարվա ցանկացած ժամանակ, կախված եղանակային պայմաններից, փլուզումներից և այլ հանգամանքներից, կարող է փակվել։ Եվ հաճախ են այն դեպքերը, երբ Լարսի անցակետում կուտակումներ են լինում, և բեռնափոխադրողները ստիպված են լինում որոշ ժամանակ սպասել մինչև նախատեսված բեռները կարողանան փոխադրել։

Հաճախ են լինում նաև դեպքեր, երբ Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում շուտ փչացող ապրանքներ, և Լարսի անցակետն անցելու հարցը լուրջ ռիսկերի հետ է կապված լինում։ Եվ Լարսի ճանապարհին այլընտրանքային ուղի, որի միջոցով կարող են իրականացնել բեռնափոխադրումները, դեռևս չկա։

Հիմնական պատճառն այդ տարածքում առկա կոնֆլիկտներն են։ Օրինակ՝ տարիներ շարունակ խոսվում է աբխազական երկաթուղին գործարկելու մասին, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային տրանսպորտով կապվել Ռուսաստանի հետ, սակայն վրաց-աբխազական հակամարտության հետևանքով այս երկաթուղու գործարկման մասին խոսելը դեռևս վաղ է։

Եվ քանի որ Հայաստանը արտաքին ցամաքային ելքերի հետ կապված խնդիրներ ունի, ապա այս պարագայում քիչ թե շատ հուսալի փոխադրման ուղու դերակատարություն են ստանձնում օդային փոխադրումները, որոնց միջոցով կարելի է ապահովել մշտական կապը ոչ միայն հարևան երկրների, այլև հեռավոր պետությունների հետ։

Օրինակ՝ երբ Հայաստանի սահմաններում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջանան, ապա արդյունավետորեն կարելի է օգտագործել ավիափոխադրումների հնարավորությունը։ Սակայն այստեղ լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը չունի սեփական կայացած ավիացիա, ազգային ավիափոխադրող։ Ճիշտ է՝ Հայաստանից հիմնական թիչքներն իրականացնում են արտերկրյա ավիափոխադրողները, որոնք հաճախ նաև արտոնյալ պայմաններ են ստանում իրենց գործունեության համար, սակայն կարող է գալ մի պահ, որ դրանց գործունեությունը որոշակի խնդիրներ լուծելու համար դառնա աննպատակահարմար։

Օրինակ՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որ ավիաընկերությունները լուրջ ֆինանսական և այլ խնդիրների առաջ կանգնեն ու չկարողանան ավիափոխադրումներ իրականացնել։ Բացի դրանից, նրանց գործունեությունը կարող է սահմանափակվել այն երկրների կառավարությունների կողմից, որտեղ այդ ընկերությունները հիմնադրվել են։
Եվ այս օրերին էլ, համավարակի տարածմանը զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են չեղարկվում ավիաչվերթները։ Ուստի որպեսզի ճգնաժամային պայմաններում Հայաստանը սեփական քաղաքացիներին երկիր փոխադրելու և բեռնափոխադրումներ իրականացնելու համար թնջուկի առաջ չկանգնի, ստիպված պետք է լինի մտածել սեփական ավիափոխադրող ունենալու մասին և իր հույսը չդնի միայն արտերկրյա ավիափոխադրողների վրա։

Իսկ դրա համար պետք է մշակվի ավիացիայի ոլորտի կայացման ու զարգացման հայեցակարգը, որի հիմքում կլինեն համաշխարհային ավիացիայի զարգացման միտումները, ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, ինչը կարճ ժամանակ անց գործնական կիրառության կդրվի»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02.04.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]