Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   10:00 Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց. «Հրապարակ» 05/30/2020   09:51 Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել. «Հրապարակ» 05/30/2020   09:44 Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ» 05/30/2020   00:42 Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան 05/30/2020   00:08 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին 05/29/2020   23:39 ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/29/2020   23:07 Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել 05/29/2020   22:57 Նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) 05/29/2020   22:43 Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 05/29/2020   22:33 Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ 05/29/2020   22:19 Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին 05/29/2020   21:55 Մայիսի 31-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա «Դոմոդեդովո» օդանավակայանից ժամը 18։00-ին 05/29/2020   21:43 Հայտնել են Եվրոպայի գլխավոր տնտեսության փրկության գինը 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   20:59 Յուրի Խաչատուրովն ունի երկու օր հանձնաժողով ներկայանալու համար. Քոչարյան 05/29/2020   20:44 Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան 05/29/2020   20:38 Արարատում ընկերները կերել-խմել են, հետո միմյանց հարվածել գարեջրի շշով ու մսի դանակով 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/29/2020   20:23 Մայիսի 29-ին ոստիկանության կողմից ուժեղացված ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում 05/29/2020   20:08 ԱԻՆ-ն իրականացնում է շրջայց ՀՀ տարածքում 05/29/2020   19:59 Իրականացվել են ՍԱՏՄ մշտադիտարկումներ ու կրկնայցեր Երևան քաղաքում 05/29/2020   19:40 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/29/2020   19:02 Մենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է. Փաշինյան 05/29/2020   19:00 Վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինը2-3 անգամ բարձրացել են.Փաշինյան 05/29/2020   18:57 Ռումբի մասին ահազանգը կեղծ էր 05/29/2020   18:52 Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ դեպքերը. Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն 05/29/2020   18:50 Գեղարքունիքում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել․ մարզպետ 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/29/2020   18:30 Քաջարանցիների գործով Խորեն Միրզոյանը ևս կալանավորվեց 05/29/2020   18:21 Մեր առաջարկած կանոնները պահպանելու դեպքում համաճարակի տեմպերը կձգտեն զրոյի. Փաշինյան 05/29/2020   18:17 Այս տեմպերով Հայաստանը 1 մլն բնակչին ընկնող դեպքերի ցուցանիշով կհասնի Իտալիային. Փաշինյան 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   18:03 ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Ալեն Սիմոնյան 05/29/2020   17:52 Կալանավորումն այն աստիճան ակնհայտ ապօրինի է, որ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամեն կերպ փորձում են կալանավորումը պահպանել.Վարդևանյան 05/29/2020   17:44 ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ. Գայանե Աբրահամյան 05/29/2020   17:44 Փաստորեն՝ Դանիելյան Արմենը բավականաչափ հեղինակություն չեղավ Եվրոպական դատարանի համար.պաշտպան 05/29/2020   17:41 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
05/28/2020   15:08 Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր 05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/28/2020   13:18 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/28/2020   14:31 ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան

Ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության համար կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակը. «Փաստ» 04/02/2020   09:22  |  Մամուլ

«Ազգային արժույթը՝ դրամը, վերջերս մոտ 8-ից 9 տոկոս արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Իսկ վերջին մի քանի օրերին մեր ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, ինչն արդեն մտահոգիչ երևույթ է։

Ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով։ Նախ և առաջ ներքին շուկայում տարադրամային մուտքերի հետ կապված ռիսկեր են առաջ եկել։ Իսկ դեպի Հայաստան տարադրամի հոսքը տեղի է ունենում արտահանման միջոցով, որի տեմպը խիստ նվազել է պետությունների կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով, և արտահանվող ապրանքների պահանջարկի անկում է նկատվում։

Արտարժույթի ներհոսքին նպաստում էր նաև զբոսաշրջության ոլորտը, երբ զբոսաշրջիկները տարադրամով ծախսեր էին կատարում մեր երկրում, սակայն ներկայումս զբոսաշրջությունը գտնվում է սառեցված վիճակում։ Մեծապես նվազել են նաև դրսից եկող տրանսֆերտները։

Ռիսկեր են առաջ եկել` կապված հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի համաշխարհային գների նվազման հետ։ Հաշվի առնենք, որ Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին։ Ուստի պղնձի գների նվազմամբ պայմանավորված՝ փոքրացել է դեպի Հայաստան արտարժույթի ներհոսքը։

Հայկական տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, քանի որ մեր արտահանման քառորդ մասն իրացվում է ռուսական շուկայում, և Հայաստանի համար լուրջ խնդիր է նաև ռուբլու փոխարժեքի անկումը։ Ռուբլու արժեզրկման հետևանքով հայաստանցի արտահանողների եկամուտների անկում է նկատվում, ինչը ևս մեկ նպաստող գործոն է, որ դեպի Հայաստան արտարժութային հոսքերի նվազման միտում գրանցվի։

Այս ֆոնին երկրում մեծանում է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, քանի որ քաղաքացիները, ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ կապված լուրջ մտահոգություններ ունենալով, լրացուցիչ և չափից ավելի գնումներ են կատարում։

Եվ առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումը գնաճի մղող գործոններից մեկն է։ Իսկ գնաճն էլ իր հերթին բերելու է բնակչության գնողունակության անկմանը։ Ըստ այդմ, դրամի արժեզրկումը և գնաճը մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալու պայմաններ են ստեղծում։

Այսպիսի իրավիճակի շարունակականության պարագայում, երբ նվազել են հասարակության տարբեր շերտերի եկամուտները, աղքատության մակարդակի բարձրացման համար պարարտ հող է ստեղծվում։

Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Ազգային արժույթի արժեզրկումը ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող բյուջետային միջոցների լրացուցիչ ավելացման է բերելու, որովհետև արտաքին պարտքը սպասարկվում է ռեզերվային արժույթներով։ Իսկ սա լրացուցիչ ծախս է պետական բյուջեի համար։ Պարտքի տոկոսների և մայր գումարների վճարման համար դրամի արժեզրկված փոխարժեքի դեպքում պետությունն ավելի շատ գումար պետք է հատկացնի։

Գնաճի մակարդակը, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկումը և տնտեսական անկայունությունը չեն բխում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման տրամաբանությունից։ Եթե արտարժույթը թանկանում է, օտարերկրյա ներդրողների համար միավոր առումով մեր երկրում արդեն իսկ ներգրավված ռեսուրսներն էժանանում են։ Եվ այն իրավիճակում, երբ համաշխարհային մակարդակով ներդրումների ներգրավումը լուրջ խնդիր է դարձել, ՀՀ-ից կապիտալի արտահոսքի պայմաններ են ստեղծվում։

Նշված գործոններով պայմանավորված՝ իշխանություններից աչալուրջ աշխատանք է պահանջվում հնարավոր ֆինանսատնտեսական ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ, այլապես տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության կենսագործունեության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը։ Սակայն լուրջ խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ իշխանությունները հետաքրքրված են քաղաքացիների տեղաշարժը և հեռախոսազրույցները վերահսկելու գործով, որի արդյունավետության աստիճանը ներկայիս իրադրության պայմաններում ձգտում է նվազագույնի»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02.04.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]