ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան 04/01/2020 19:00 | Մեկնաբանություն
Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.
«Տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Եվ ահա շուրջ երկու տարի է, որ նրանք ստացել են «բարի լուրը», որ քաղաքական էլիտան բարձրացրել է իր աշխատավարձը։ Խնդրում եմ չհորդորեք ինձ, որ չհարցնեմ՝ թե այդ ինչպե՞ս է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Այդ հարցիս կպատասխանեք՝ թե իբր այն պատճառով, որովհետեւ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞ թե չի ավելանա, եւ կավելանա ինչքան։ Չէ՞ որ բոլորս արդեն գիտենք, որ նախարարների եւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով։ Նվազագույն աշխատավարձը՝ 13.000 դրամով։ Հարգելի քաղաքական իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ, եւ սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։ Սարսափելին նրանում է, որ ձեր աշխատավարձների հսկայածավալ աելացումները գաղտնի էիք պահում, մինչեւ այն պահը, երբ տեղեկությունը հայտնվեց մամուլում։
Եթե ես վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին եւ նա հարցնի, թե ինչու իրենց թոշակն այնքան չեն վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ կառավարությունն իշխանավորների աշխատավարձը կրկնապատկելուն (անգամ եռապատկելուն) կողմ է եւ արդեն կրկնապատկել ու եռապատկել է, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Սարսափելին այն է, որ Դուք էլ չեք կարողանալու պատասխանել։ Բայց պատասխանն իրականում բոլորին է հայտնի եւ այդ հարցն էլ հռետորական է հնչելու։ Իմ պատասխան չունենալը դեռ կարելի է հասկանալ։ Ինձ որեւէ մեկը չի էլ մեղադրի պատասխան չունենալու համար։
Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվեք, եթե հենց դուք հանդիպեք 30 տարվա ստաժ ունեցող ձեր ուսուցչին։ Նա ձեզ ասելու է՝ «ես այնքան ուրախ էի, այնքան երջանիկ էի, որ դուք եկաք իշխանության։ Աստված բերեց ձեզ։ Բայց վիրավորված եմ»։ Դուք կհարցնեք, թե ինչու՞, իսկ նրանք ձեզ կասեն՝ «Նախարարների աշխատավարձները ավելացրեցիք միլիոններով, իսկ մեր թոշակները 3000 դրամով»։ Հա, ճիշտ է, արդեն հանդիպել եք ու ոչինչ էլ չեք կարողացել ասել։ Բայց անկախ ձեր չասելուց, նրանք հրաշալի հասկանում են, թե ինչու է այդպես։ Մեզ իրական հեղափոխություն է պետք… Հ.Գ. չփորձեք արտակարգ դրությունը վկայակոչելով ասել, թե արդյոք հիմա ժամանակն է այս թեմայով խոսելու։ Այո, ժամանակն է, այս թեման է իրական արտակարգ իրավիճակը, որը տեղի ունեցավ դեռ շատ ավելի վաղ, քան այս ժամանակավոր արտակարգ դրությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ