ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոպուլիզմի վախճանից առաջ 04/01/2020 20:42 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունների վարքաբանությունը վերջին 10 օրվա ընթացքում վկայում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում վերջիններս հետզհետե իրենց մարման գնացող հեղինակության վերագտնելու խնդիր են լուծում, զուգահեռաբար, նաև՝ այլ տարբերակներ նկատի ունենալով՝ եթե-ապա տրամաբանության մեջ:
Պոպուլիզմի դասական դրսևորում է « տնային կալանքի» և սոցիալական բարդագույն վիճակում գտնվող մեր համաքաղաքացիներին կատարած վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգերը: Բարև ձեզ, Նիկոլն է՝ այս կերպ ներկայանալով, նա կամենում է վստահեցնել մարդկանց, թե ինքը չի փոխվել, ինքը նրանցից յուրաքանչյուրի և բոլորի Նիկոլն է: Ավաղ, թե հեռախոսից այն կողմ պատասխանող, թե հետո՝ սոցցանցերում մեկնաբանություններ անող քաղաքացիների տեքստերը բնավ չեն վկայում, որ նրանք առաջվա պես վստահում են իրենց երբեմնի Նիկոլին:
Իրականում, այդպես էլ պիտի լիներ, իսկ կորոնավիրուսն ուղղակի արագացրեց հիասթափությունը: Մարդիկ տեսնու՞մ են, չէ՞, վիրուսի ահագնացող դինամիկան, հետո այն բնականաբար, համադրում են առաջին վարակակրի հայտնաբերումից մինչև արտակարգ դրության հայտարարման միջև ընկած օրերի հետ, ապա՝ նաև՝ «Այո»,-ի քարոզարշավի՝ մարզերում ընթացող մոլեռանդ քարոզչության ընթացքում Փաշինյանի և նրա թիմակիցների իմիջիայլոց և անպատասխանատու վարքագծի հետ ու եզրակացություններ անում: Չէ՞ որ զուգահեռաբար այդ օրերին աշխարհի մի շարք երկրներում համաճարակի պիկն էր, որը շուտով չոքելու էր մեր դռանը:
Ինչևէ, այսօր մենք ենք հաղթահարում և իրավիճակից ելքեր փորձում որոնել: Իրավիճակի հաղթահարման, վիրուսի նահանջի հետ կապված՝ մեր իշխանությունների առաջարկած որևէ լուծում, ելք մինչ այս շաբաթվա ԱԺ նիստերը հայտնի չէին, իսկ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին հասանելիություն ստանալու նախագիծը, որն առաջարկվեց երեկ, նախորդ օրը արդարադատության նախարարի կողմից և որը կյանքի գնով իմքայլական մեծամասնությունը ընդունեց՝ իրականում կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու հետ բոլորովին կապ չունի:
Եվ գիտեք, ո՞րն էր հետաքրքիրը, այդ նախագծի ընդունումը որքան էլ իշխանական մեծամասնության կողմից հերոսական քայլ որպես փորձ արվեց ներկայացնել՝ այն համատեքստում, որ տեսեք, մենք քաղաքացու անհատական տվյալների՝ հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների, տեղորոշման հասանելիության նախագծով թեպետ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ ենք գնում, բայց մենք դա անում ենք ի շահ կորոնավիրուսի ճիրաններում հայտնված մեր հայրենակիցների, ի շահ վիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմի: Մեկը հարցնող լինի, իսկ երբ Հայաստանում արդեն հաստատված վարակակիր կար և ԱՀԿ-ն էլ արդեն պանդեմիա էր հայտարարել, ինչու՞ էիք հանրաքվեի անհետաձգելիության սինդրոմով մարզից մարզ վարակի հնարավոր տարածման նախադեպեր ստեղծում, ինչ է, թե՝ ՍԴ 7 դատավորներ ձեր սրտով չեն:
Հիմա, էլ, համաճարակային իրավիճակից եք ցանկանում դիվիդենտներ շահել, ձեռքի հետ էլ՝ ընդդիմությանը մեղադրում, թե՝ էս ինչ անսիրտ-անհոգի եք, մարդու իրավունքներն ու ազատությունները չզոհաբերեցիք մարդկային կյանքերին ու առողջությանը:
Իրականում, տոտալ վերահսկողությանը զուգահետ արտակարգ իրավիճակի ռեժիմում խստացումներ մտցնելով, աշխատող մարդկանց, այդ թվում նաև բուժաշխատողների համար արհեստական դժվարություններ եք ստեղծում՝ չկարողանալով արդյունավետ որևէ լուծում առաջարկել հանրային տրանսպորտի շահագործման առումով: Արդյունքում, մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով են հաղթահարում, չէ՞ որ նրանց տաքսու փող չեք տվել, որ հարկադրում եք տաքսիներով երթևեկել: Գոյատևման, ապրուստի խնդիր ունեցող մարդու մատից ոչ մի փուշ չհանած՝ դուք նրանց շարունակ տանում եք փորձությունների ճանապարհով: Ձեր սուտ հեղափոխությամբ, սև-սպիտակով, արգելքներով ու պատիժներով, առճակատումներով, հիմա էլ՝ տոտալ վերահսկողությամբ: Շունչդ պահիր, ազատությունդ, իրավունքներդ զորաբերի… հանուն ինչի՞…
Իրականում՝ կորոնավիրուսը Փաշինյանի համար պոպուլիզմի նոր ասպարեզներ բացելով՝ միաժամանակ էլ՝ նրա հեղինակության վախճանն է մոտեցնում:
Հեղինակ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ