ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք այսօր նորից հավաքվեցինք, որովհետեւ մեր պատասխանատվությունը կրում ենք. Հովհաննես Իգիթյան 03/31/2020 20:06 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի կարծում թե հակասություն կա կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հասարակությանը ինքնամեկուսանալու հորդորների եւ իշխող խմբակցության քայլերի միջեւ, որն այսօր մեկ օրվա մեջ երկու անգամ արտահերթ նիստ գումարեց ու նախատեսվում է երրորդը: Ավելին, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այսօր առավոտյան «Իմ քայլից» անհրաժեշտ թվով պատգամավորներ ներկա չէին ԱԺ նիստին, քանի որ նրանց մի մասը հիվանդ էր, իսկ մյուսը՝ խոցելի խմբում է, սակայն հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն նիստին։
Իգիթյանի խոսքով, որեւէ հիվանդ պատգամավոր նիստին չի մասնակցել: «Ինքը ասաց, որ այն պատգամավորները , ովքեր ռիսկային խմբում են, խոսքը տարիքային քրոնիկ խնդիրներ ունեցողների մասին է, որ նրանք չէին մասնակցել, հիմա մասնակցում են: Որեւէ հիվանդ՝ ջերմություն ունեցող կամ այլ պատճառով ներկա չգտնվող պատգամավորներից չավելացան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ պատգամավորներ, այդ թվում նաեւ Հովհաննես Իգիթյանը , կորոնավիրուսի վարակի տարածման օրերին եղել են արտերկրում՝ գործուղումների, արդյո՞ք այս հանգամանքը խնդրահարույց չէ նիստին մասնակցելու տեսանկյունից, պատգամավորն ասաց, որ ԵԽԽՎ պատվիրակության անդամների համար նախատեսված այցելությունները չեղարկվել են:
«Ես եղել եմ արտերկրում մարտի 7-ին եւ 8-ին: Արտերկրում եղել եմ, երբ այդ երկիրը վտանգավոր երկրների ցուցակի մեջ չէր: Վերադառնալուց հետո, հաշվի առնելով իմ անձնական պատասխանատվությունը, իմ կոլեգաների, ժողովրդի անվտանգությունը, ես ինքս իմ կամքով 14 օր եղել եմ իզոլացված, որեւէ մեկի, այդ թվում ՝ ընտանիքի, հարազատների, բարեկամների հետ չեմ շփվել, աշխարհի հետ եղել եմ էլեկտրոնային կապի մեջ, բացի այդ, ես եղել եմ կապի մեջ իմ բժիշկների, նաեւ համաճարակաբանների հետ, ունեմ ֆոտոներ, որոնք ուղարկել եմ՝ ամեն օր, օրը 3 անգամ ջերմություն եմ չափել»,-մանրամասնեց Հովհաննես Իգիթյանը:
Պատգամավորն ասաց՝ ինքնամեկուսացումից հետո նաեւ համապատասխան թեստ է անցել. «Կորոնավիրուսի ամենաբարձր թեստով հաստատված է իմ առողջ լինելը»:
Ինչ վերաբերում է հարցին, որ այսօր պատգամավորների մի զգալի մասն առանց պաշտպանիչ դիմակների էր, Իգիթյանն ասաց՝ սովորաբար դիմակ է կրում:
Հավելենք, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով իշխանությունը մտադիր է հեռախոսի միջոցով տեղորոշել կորոնավիրրուսով վարակվածներին: Նիստին խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց :
Ըստ Իգիթյանի, ընդդիմությունը եւ իշխող խմբակցության պատգամավորները արտահերթ նիստի մասին ինֆորմացվել են միաժամանակ: «Ես ստացել եմ տեղեկությունը 16-ն անց 35-ին, իրենք էլ են ստացել այդ ժամանակ, բայց նիստը սկսվեց 40 րոպե ուշ: Որոշեցին, որ այդ հնարքով կարելի է տապալել նիստը, որովհետեւ, եթե մասնակցեին եւ դեմ քվեարկեին, միեւնույնն է, նախագիծը կանցներ»,-ասաց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմությունն այդ իրավունքն ունի:
Միեւնույն ժամանակ, ըստ Իգիթյանի, որպես իշխանական թիմ արտակարգ իրավիճակի պայմաններում բոյկոտի իրավունք չունի:
«Մենք այսօր նորից հավաքվեցինք, որովհետեւ մեր պատասխանատվությունը մենք կրում ենք»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ժամը 17-ին նշանակված նիստի մասին իրենց խմբակցությանը տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը 17։05, երբ արդեն ֆիզիկապես անգամ չէին կարող ներկայանալ նիստին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ