Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   15:42 Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է 05/30/2020   15:38 Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում 05/30/2020   15:25 Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի 05/30/2020   15:18 Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/30/2020   15:13 Անընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   13:09 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 05/30/2020   12:56 Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ. Հայկ Կոնջորյան 05/30/2020   12:53 Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի 05/30/2020   12:45 Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը 05/30/2020   12:40 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ 05/30/2020   12:32 Մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում՝ առանց դիմակի ու ձեռնոցի. Աննա Հակոբյան 05/30/2020   12:27 Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020   12:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/30/2020   12:16 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ 05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   10:00 Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց. «Հրապարակ» 05/30/2020   09:51 Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել. «Հրապարակ» 05/30/2020   09:44 Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ» 05/30/2020   00:42 Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան 05/30/2020   00:08 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին 05/29/2020   23:39 ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/29/2020   23:07 Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել 05/29/2020   22:57 Նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) 05/29/2020   22:43 Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 05/29/2020   22:33 Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ 05/29/2020   22:19 Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին
05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/29/2020   17:09 Արմավիրի դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն 03/31/2020   21:00  |  ԼՐԱՀՈՍ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել հայտարարությամբ.

«2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։  

Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։ 

Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։ Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։ 

Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019)  դեմ երկրների պայքարում։ 

Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները:  Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:  

Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը  օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։  

Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը,  այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ 

Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։ 

Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար»,- ասվում է հայտարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:32 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով
15:25 05/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀԿ-ները կպարտավորվեն բացահայտել իրենց ֆինանսական աղբյուրները
12:20 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ
13:46 26/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը
11:58 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին
11:42 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ տեղի է ունենում Հայաստանում հովանավորվել է այս կառույցի կողմից. Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
09:15 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ». «Ադեկվադ» ՀԿ
22:06 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի կոչը, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» հկ
15:19 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
11:55 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԼեռնավանի դպրոցի տնօրենը խուսափում է նամակ ստանալուց և խաթարում ՀՔԱՎ փաստաբանի աշխատանքը

Արխիվ

[]