Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   13:09 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 05/30/2020   12:56 Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ. Հայկ Կոնջորյան 05/30/2020   12:53 Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի 05/30/2020   12:45 Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը 05/30/2020   12:40 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ 05/30/2020   12:32 Մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում՝ առանց դիմակի ու ձեռնոցի. Աննա Հակոբյան 05/30/2020   12:27 Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020   12:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/30/2020   12:16 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ 05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   10:00 Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց. «Հրապարակ» 05/30/2020   09:51 Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել. «Հրապարակ» 05/30/2020   09:44 Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ» 05/30/2020   00:42 Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան 05/30/2020   00:08 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին 05/29/2020   23:39 ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/29/2020   23:07 Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել 05/29/2020   22:57 Նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) 05/29/2020   22:43 Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 05/29/2020   22:33 Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ 05/29/2020   22:19 Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին 05/29/2020   21:55 Մայիսի 31-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա «Դոմոդեդովո» օդանավակայանից ժամը 18։00-ին 05/29/2020   21:43 Հայտնել են Եվրոպայի գլխավոր տնտեսության փրկության գինը 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   20:59 Յուրի Խաչատուրովն ունի երկու օր հանձնաժողով ներկայանալու համար. Քոչարյան 05/29/2020   20:44 Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան 05/29/2020   20:38 Արարատում ընկերները կերել-խմել են, հետո միմյանց հարվածել գարեջրի շշով ու մսի դանակով 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail
05/28/2020   15:08 Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր 05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/29/2020   17:09 Արմավիրի դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան 03/31/2020   19:21  |  Վերլուծություններ

Համաճարակի տեմպերի աճի վտանգով և ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով պայմանավորված Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր։ Ընդ որում իրավիճակային յուրաքանչյուր քայլ կարող է բերել հեռանկարային լուծումների։ Այս պայմաններում պետությունը չի կարող անտեսել որևէ խմբի շահեր, քանի որ հավասարապես պատասխանատու է հասարակության բոլոր շերտերի համար։

1.Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հրապարակվեց Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Տարբեր երկրների արձագանքը այս սկզբունքին խիստ համարժեք էր։ Էական քայլեր ձեռնարկվեցին մինչդատական կալանքի ներքո գտնվող, ինչպես նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարեց, որ աշխատում է բանտերից հիվանդություններ ունեցող կալանավորներին և մինչև 1 ամիս կալանքի ժամկետ ունեցողներին ազատ արձակելու ուղղությամբ: ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հրահանգ տվեց ԱՄՆ Կալանավայրերի բյուրոյին, որպեսզի տնային կալանքի պրակտիկան սկսեն ավելի լայն կիրառել։

Իրավիճակն այլ է մեր երկրում։ Բացի առանձին դատավորների հատուկենտ որոշումներից, ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։ Ավելին, համաճարակով պայմանավորված նիստերի պարբերաբար հետաձգումը, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն անձանց համար, ում ազատության իրավունքը սահմանափակված է։

Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի, առավել ևս, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ խստորեն սահմանափակող նշանակություն ունեցող կարգավորումներ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ։ Քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է շուրջ 2800 անձ։

Այստեղ հրատապ լուծումներ են պահանջվում։ Իշխանություններն այս ուղղությամբ պետք է ռադիկալ մոտեցում դրսևորեն՝ մշակելով քայլեր կալանքը որպես խափանման միջոց միայն խիստ բացառիկ դեպքերում կիրառելու, իսկ կիրառված կալանքը վերանայելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու ուղղությամբ։

Կարծում եմ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է իր վրա վերցնի այս գաղափարի պաշտոնական հնչեցումը, որից հետո համապատասխան կառույցները չեն կարողանա շրջանցել թեման։ Թեման կա և այդ թեման չի կարող շրջանցվել։ Որպես մասնավոր և բավական ցցուն դեպք պարտավոր եմ նշել դատավոր Աննա Դանիբեկյանի շաբաթներ ի վեր ինքնամեկուսացումը, որը նաև ինքնամեկուսացում է արդարադատությունից։ Արդյունքում անձնական երաշխավորությամբ միջնորդությունը շաբաթներ ի վեր չի քննում արհեստական պատճառաբանությամբ։

2.Իրավիճակային կարևոր քայլ կարող է լինել Արմավիրի ՔԿՀ դատարկելը և փոքր վերանորոգումից հետո պարետատանը տրամադրելը համաճարակային խնդիրներ լուծելու համար՝ ժամանակավոր հիվանդանոց, մեկուսացում։ Արմավիրի ՔԿՀ-ն նախատեսված է շուրջ 1350 անձի համար։ ՔԿՀ-ն ունի նաև ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդանոց, որը ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ։ Այսօր ՔԿՀ-ն թերծանրաբեռնված է, այնտեղ պահվում է շուրջ 700 անձ, որոնցից մի մասը գտնվում են կալանքի տակ։

Համաճարակի պայմաններում այս կառույցը կարող է վերապրոֆիլավորվել և բացառիկ արդյունավետ վայր դառնալ վարակի դեմ պայքարի հարցում։

3.ԱԺ-ում վերջին օրերի քննարկումները և քվեարկությունը հակասական տպավորություն են թողնում։ Անկախ աղմկահարույց օրինագծի հանդեպ իմ վերաբերմունքից, որ մասին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, ուզում եմ արձանագրել բավական վտանգավոր մի երևույթ. տպավորություն է, որ իշխող մեծամասնությունը կորցնում է ամբողջականությունը։ Եթե ընդամենը այս լարվածության պայմաններում է քաղաքական մեծամասնությունը ճաք տալիս, ապա վաղը շատ ավելի բարդ իրավիճակներում պետությունը կարող է դառնալ թույլ կառավարելի կամ անկառավարելի։ Չեն կարող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում ծաղրել, սպառնալ այս պայմաններում կառավարության առանցքային անդամին։ Հասկանալի է, որ իմ մտահոգությունը ԱԺ մեծամասնության մոնոլիտը չէ, այլ լրիվ ուրիշ բան՝ ներկա և առաջիկա հնարավոր իրավիճակներում պետության կառավարելիությունը ու նաև պահի լրջության ընկալումը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 24/03/2020  |  ՎերլուծություններԱնձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի
12:18 20/03/2020  |  ՎերլուծություններՔաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ
11:46 09/03/2020  |  ՎերլուծություններԱնձայն անհատների հասարակություն
12:08 28/02/2020  |  ՎերլուծություններԳրեթե Հայաստան, գրեթե նախագահ
12:13 27/02/2020  |  ՎերլուծություններՎաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
14:16 17/02/2020  |  ՎերլուծություններԼրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
11:54 24/01/2020  |  ՎերլուծություններՄարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում
10:26 21/01/2020  |  ՎերլուծություններՄիակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը
11:43 17/01/2020  |  ՎերլուծություններԱնվերջ ձգձգվող դատավարությունների շրջան
11:59 30/12/2019  |  ՎերլուծություններՑավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ և նուրբ թեմաներին

Արխիվ

[]