Թեմաներ
Կիրակի 11 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   23:33 Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ 11/28/2020   23:26 «Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am 11/28/2020   23:16 Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին 11/28/2020   22:39 Դեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի 11/28/2020   22:36 Ռևանշ լինելու է. Ռուսլան Բաղդասարյան 11/28/2020   22:30 Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ Վահան Քերոբյան 11/28/2020   21:56 Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից. Մ. Մինասյան 11/28/2020   21:20 Հայրենիքի պաշտպանի տանը 200 զինվոր է վերականգնվում՝ առանց պետական աջակցության. Նախարարությունից ասել են՝ պետպատվերի համար դիմեք 2021-ին 11/28/2020   20:37 Կարո՞ղ ես դուրս գալ առանց թիկնապահի, գնալ Եռաբլուր և ասել՝ կներեք երեխաներ, որ կռվել եք մեր անկախության համար, որը սկուտեղի վրա տվել ենք թշնամուն. Մարտոյանը՝ Փաշինյանին 11/28/2020   20:31 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   20:17 Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ. Աշոտյան 11/28/2020   20:04 Զոհված զինվորները, գերիները, մեր հողերը, որ օրի օրի տեսնում ենք թշնամին էլի է առաջ եկել. Աշոտ Ղազարյան 11/28/2020   20:01 Ֆիզուլիում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով 11/28/2020   19:56 Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը 11/28/2020   19:53 Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   18:36 «Հայաստանի իշխանությունները 450 կամավորների թույ չեն տվել մեկնել Արցախ». Արմեն Մարտոյան 11/28/2020   18:30 Ես ատում եմ բոլոր հեղափոխությունները.Դավիթ Հակոբյան 11/28/2020   18:14 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը 11/28/2020   18:14 GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   18:03 Փաստացի ի՞նչ ունենք այսօր. Թոփ 25 11/28/2020   17:59 Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ 11/28/2020   17:57 «Ֆարխոյանի ցուցակում» հայտնվողները կպատժվեն՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու համար. Մալյան 11/28/2020   17:53 Ժամկետային զինծառայողների հարազատները կհանդիպեն Պաշտպանության նախարարի հետ 11/28/2020   17:52 Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին.բողոքի ակցիա «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport 11/28/2020   17:45 ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020   17:40 Նոյեմբերի 10-ի համաձայնագիրում կան հաշվի չառնված կետեր. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար 11/28/2020   17:31 Ֆրանսիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է տեղափոխել 25 տոննա օգնություն 11/28/2020   17:12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020   17:09 Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/28/2020   16:52 10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն 11/28/2020   16:41 Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 11/28/2020   16:30 Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020   16:19 «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը 11/28/2020   16:09 ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ 11/28/2020   16:04 Եկեք հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն իշխանությունն է. Վարդան Պետրոսյան 11/28/2020   15:59 Սա դավաճանություն է ակնհայտորեն՝ բոլոր փաստերով եզրահանգումներով,հայ զինվորը չէր կարող պարտվել.Միքայել Պողոսյան 11/28/2020   15:43 Արթուր Դավթյանը պնդում է՝ արդարադատության նախարար դառնալու հավակնություն չունի 11/28/2020   15:30 ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 11/28/2020   15:21 Պետք է միավորվեն նրանք, ովքեր այլ քաղաքական հայացքներ են ունեցել, մոլորված են եղել. Դեղտրիկյան 11/28/2020   15:19 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   15:09 Ադրբեջանի առջև պետք է պայման դնել և կանգնեցնել տարածքների վերադարձի գործընթացը, մինչև գերիները վերադառնան տուն.Հրանտ Թոխատյան 11/28/2020   15:06 Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020   14:58 Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան 11/28/2020   14:50 Հայաստանում իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծել գերիների փոխանակման հարցը և կարող է բանակցել. Մհեր Մկրտչյան
11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/28/2020   23:26 «Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   11:38 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը.Արմեն Աշոտյան 11/28/2020   21:56 Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից. Մ. Մինասյան

ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/31/2020   19:07  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հետ զրուցակիցն է քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

-Պարոն Բեքարյան, նախօրեին Տավուշի ուղղությամբ հակառակորդը անհաջող դիվերսիայի փորձ կատարեց, գնդակոծեց խաղաղ բնակավայրերը, իսկ Ոսկեվան գյուղում անչափահաս երեխա վիրավորվեց: Սադրանքին հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությունը, որտեղ բավականին տարօրինակ ու հարցեր առաջացնող ձեւակերպում կար, մեջբերեմ. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում..»: Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը եւ արդյո՞ք սա համարժեք արձագանք էր:

-Հայտարարության փաստը եւ բովանդակությունը տարանջատենք: Այն, որ հայտարարություն պետք էր, դա միանշանակ է, բայց այն, որ այդ հայտարարությունը պետք է այլ բովանդակություն ունենար, առնվազն ինձ համար նորից միանշանակ է: Հայտարարության թե լեզուն, թե կոշտությունը պետք է լիներ աննկարագրելի հաշվարկված ու համապատասխան՝ թե այսօրվա իրողություններին , թե ընդհանրապես Ադրբեջանի ձեռագրին՝ ցանկացած պահի օգտվել առիթից: Մենք ունենք իրավիճակ, երբ հակառակը, հայտարարությունը պարունակում է այնպիսի ձեւակերպումներ, որոնք ուղղակի անթույլատրելի են: Երկու հիմնական պրոբլեմատիկ դրվագներից առաջինը «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը» արտահայտությունն է: Սովորական մարդկային տրամաբանությունը, տեքստ կարդալու որեւէ ունակությունը, բառակազմը հուշում են մի պարզ բան , եթե դու խոսում ես «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտման» մասին, այսինքն, ի տկատի ես ունենում , որ կան հրադադարի խախտման դեպքեր, որոնք հրահրվա՞ծ են: Այդ ի՞նչ դասակարգում է մտցվել, այսինքն, Ադրբեջանի սրիկայությունը հիմա փորձում եք դասակարգել՝ ըստ հրահրվածի եւ չհրահրվածի՞:

Սա ի՞նչ նորություն էր, որտեղի՞ց հայտնվեց, սրա շարունակությունն ու հաջորդ քայլերը պատկերացնում ու հասկանո՞ւմ են մեր արտգործնախարարությունում: Եվ սա ունեցավ շատ ցավալի շարունակություն. այս վերջին ժամանակահատվածում բազմիցս արվող կոպտագույն սխալները, երբ ներկայացնում, հուշում ես, մարդիկ չկարողացան սովորել՝ ոչ միայն այդ սխալները չանել, այլեւ արածը տեսնելուց գնան ուղղելու ճանապարհով: Փոխարենը, կա մի ագրեսիվ, ոչինչ, անգամ ակնհայտը չընդունող կեցվածք եւ այսօր նույն ԱԳՆ-ի կողմից խոսնակի մակարդակով տարաբնույթ մեկնաբանություններ են տրվել՝ օգտագործելով միջազգային բառակազմ, տերմինաբանություն բացատրությունը: Այս մարդիկ տարրական պատկերացումներ եւ տարբերակումներ, թե որտեղ են քո շահերը, թիրախներն ու նպատակները այս կամ այն արտահայտությունն օգտագործելիս, չգիտեն, այդ արտահայտությունն օգտագործում է կոնֆլիկտի կողմը, թե՞ որեւէ միջնորդ, սա էական է , այդ ամենի պատկերացումները չկան: Այդ սխալների քանակը ոչ միայն որակական մեծ խնդիրներ է բերում այլեւ քանակական առումով է խնդրահարույց դառնում: Պրակտիկանտների մակարդակով վարվել, այն էլ այս իրավիճակում՝ մեզ համար հազար մարտահրավերի պարագայում, անցնում է բոլոր սահմանները: Էլ չեմ խոսում նույն հայտարարության մեջ երկրորդ էլեմենտի մասին, որ իբրեւ թե Ադրբեջանը չի վերահսկում իրավիճակը եւ այլն, եւ այլն: Սա՞ է մեր ասելիքը եւ սա՞ է ամենակարեւորը, այսինքն, մենք հիմա մեր ամեն ինչը թողած, մտածում ենք՝ Ադրբեջանի դեմքը պահելու արտահայտությունների մասի՞ն: Միանգամից թող գրեին՝ գուցե կորոնավիրուսով հիվանդ զինվոր է կրակել:

-Պարոն Բեքարյան, ստացվում է, որ վերոհիշյալ արտահայտության կիրառումը պաշտոնական Երեւանի կողմից, առհասարակ , հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանատվությունը անուղղակիորեն նաեւ հայկական կողմի վրա՞ է դնում:

-Սա առաջին դեպքը չէ, ես չգիտեմ՝ մարդիկ, հավանաբար, իրենց աշխատանքային անցած ճանապարհից ելնելով, տարբեր կառույցների՝ իրենց հավանած ինչ-ինչ փաստաթղթերի բառակազմը փորձում են ներմուծել հակամարտության կարգավորման գործընթացի հետ առնչություն ունեցող տեքստերի մեջ՝ որեւէ կերպ չհաշվարկելով դրա ռիսկերը, չմտածելով ոչ մի բանի մասին, բացի նոր ու մոդայիկ երեւալուց, այսինքն, այսօր մեր ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ: Սա ահավոր մեծ խնդիր է:

-Պանդեմիայի պայմաններում դիվերսիոն փորձի փաստը, սադրանքի հետեւանքով խաղաղ բնակչի՝ անչափահասի վիրավորվելու փաստը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը մեզ ու՞ր է տանում:

-Ես չգիտեմ, թե ովքեր են, որ վստահել են կամ վստահում են Ադրբեջանի կեցվածքին ու պահվածքին, որ այս պանդեմիայի պայմաններում կամ ելնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունից Ադրբեջանը պետք է կեցվածք փոխեր: Բնականաբար՝ ոչ: Այստեղ խնդիրն այլ դաշտում է՝ զգոնության աստիճանը պետք է համապատասխանի ու լինի ավելին, քան առկա մարտահրավերներն են , այդ թվում՝ իրավիճակով առաջացած: Լավ, պարզ չէ՞, որ Ադրբեջանը նույն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում իր հանրության հետ դիալոգում կեղծիքի բավականին մեծ պաշար է օգտագործում, հասկանալի չէ՞ որ այդ կեղծիքը՝ հիվանդների քանակի ու մահացության դեպքերի վերաբերյալ, ինչ-որ պահի պայթելու է, հասկանալի չէ՞ որ, երբ դա պայթեց ու Ադրբեջանի իշխանությունն ինքն իր համար վտանգ զգաց, պետք է փորձի կիրառել ուշադրության շեղման գործողություններ:

Սրանում որեւէ անհասկանալի բան կա՞, որ ուշադրության այդ շեղումը պետք է լինի սահմանին էսկալացիայով, սա է՞լ է անհասկանալի եւ որ այդ ամենի հետ կապված, բանակը իր հերթին , փառք տղաներին , պետք է զգոնության չգիտեմ ինչ աստիճանի լինի, բայց արտգործնախարարությունն էլ պրակտիկանտից պետք է վերածվի սեփական երկրի շահերը շատ ուշադիր ու շատ հետեւողական պաշտպանողի, սա է՞լ է անհասկանալի, առավել եւս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թե հայտարարությունը, թե ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ գործառույթների «սառեցումը» Ադրբեջանին շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս: Բա՞րդ է այս ամենը հասկանալ:

-Դիվերսիան հայ-ադրբեջանական սահմանին էր, ստեղծված իրավիճակում, հնարավոր ռիսկերը հաշվի առնելով, արդյո՞ք անհրաժեշտություն չկար ՀԱՊԿ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի սադրանքին:

-Ես մի քանի անգամ այդ հարցի շուրջ կարծիքս արտահայտել եմ, այդ խնդիրը կշեռքի երկու կողմերում էլ իր դրական ու բացասական հետեւանքները ունի եւ շատ կարեւոր է չափազանց նուրբ վերլուծությունն ու հաշվարկը, բայց ես հաշվի առնելով, թե ինչ ունենք այսօր, խոսում եմ շատ բարձր մատերիաների մասին, որովհետեւ մեր արտգործնախարարությունն այսօրվա վիճակում այդ հաշվարկի ունակությունը չունի, դրա համար ավելի լավ է՝ ոչ մի տեղ չդիմել տարաբնույթ խնդիրները չբազմապատկելու համար: Այդ հարցը նաեւ այնքան նուրբ է, որ ես հանրայնորեն չեմ ցանկանում որոշ փակագծեր բացել: Եվ այսօր, այս պայմաններում ունենալ Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցը՝ երկու երկրների տարբեր պաշտոնական հաղորդագրությամբ…Հասկանո՞ւ մ եք ուր ենք գնում: Պարետը միգուցե զբաղվի՞ սեփական վարչապետով եւ արտգործնախարարությամբ , որովհետեւ խուճապ են ստեղծում:

Հ.Գ.Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ»,-նշվել է հաղորդագրության մեջ: Մինչդեռ belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Աղբյուրը շեշտադրել է տեղեկությունն այն մասին, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանն ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին: ՀՀ վարչապետի կայքի հրապարակած հաղորդագրության մեջ գազի գնի քննարկման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվել:

Հեղինակ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության
15:40 27/03/2020  |  Կորոնավիրուս«Ռուսավիացիան» կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը
19:52 26/03/2020  |  ՀարցազրույցՀիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան
11:47 25/03/2020  |  ԿորոնավիրուսԱրտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր․ ԱԳՆ
09:32 24/03/2020  |  ՄամուլԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են. «Իրատես»
11:27 23/03/2020  |  ԿորոնավիրուսՀայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ. ԱԳՆ
19:59 21/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ
15:16 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում ստեղծված դրության վերաբերյալ
16:38 18/03/2020  |  ԿորոնավիրուսԲոլոր հյուպատոսություններն ունեն թեժ գծեր, որոնք հասանելի են Viber, WhatsApp հավելվածներով
17:36 17/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածման առնչությամբ

Արխիվ

[]