ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսեք՝ սիրելի ժողովրդավարներն ինչ արագ են դառնում սիրելի ավտորիտարներ և բռնատիրական մեթոդներ են կիրառում. Մարուքյան 03/31/2020 18:48 | Կորոնավիրուս
17:05-ին Գևորգ Գորգիսյանին է զանգել ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Գիտեք, ամեն ինչ ունի իր սահմանները և սա բոլոր սահմանների անցում է: ԱԺ-ն ունի փոխխոսնակներ, նախագահ, ունի ղեկավարություն, օրինակ՝ Լիլիթ Մակունցը: Օրինակ՝ Լիլիթ Մակունցը, ԱԺ ղեկավարությունը գիտեի՞ն չէ ժամը չորսին, որ նիստ է լինելու, կարո՞ղ էին ժամը չորսին մեզ տեղեկացնել, որ գնայինք նիստին: Այսինքն՝ արտահերթ նիստ են հրավիրում մարդիկ և նիստի գումարման ժամից հինգ րոպե հետո զանգում են ընդդիմությանը և ասում են՝ արտահերթ նիստ է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ նախկինում, երբ արտահերթ նիստ էր գումարվում երեկոյան ժամերին, իրեն զանգել է Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ այսօր զանգել է աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմում իրենց օգնականներն իմացել են լրագրողներից:
«Եթե մենք հիմա էլ վազելով գնանք խորհրդարան, այլևս չենք կարող ելույթ ունենալ, որովհետև հարցը շատ կարճ է և անիմաստ է ընդհանրապես »,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այս օրենքի նախագիծը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ:
«Այս օրենքի նախագիծը մտահոգիչ նախագիծ է և մենք մտահոգություններ ենք հայտնել, ինչը չի փարատվել, որի պատճառով մենք դեմ ենք քվեարկել, հետո բոյկոտել ենք, որի արդյունքում այն տապալվել էր այսօր: Աշխարհում կա պրակտիկա՝ երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը երկրորդ անգամ էլ չպետք է բերի: Ունենք իրավիճակ՝ խորհրդարանը մերժել է, իշխանությունը բերել է, որ զոռբայությամբ անցկացնի »,- նշեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե ցանկանային, որ ընդդիմությունը մասնակցեր նիստին, մեկ ժամ շուտ կտեղեկացնեին, հետևաբար՝ չեն ուզել, որ մասնակցեն:
«Տեսեք՝ սիրելի ժողովրդավարներն ինչ արագ են դառնում սիրելի ավտորիտարներ և բռնատիրական մեթոդներ են կիրառում: Կասենք, որ դա ձեր կյանքերը փրկելու համար է, արտակարգ դրություն է, բա ինչ եք ուզում, մեկ շաբաթ առաջ էլ էր արտակարգ դրություն, երբ արտահերթ նիստ էինք գումարում և ԱԺ նախագահը պատշաճ ծանուցում էր ֆրակցիաներին, որ նրանք ապահովեն իրենց պատգամավորներին»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությանն ասելու ոչինչ չունի և իշխանության ձայն տվող մարդիկ պետք է մտածեն, թե ինչպես է ժողովրդավարական ճանապարհով ձևավորված քաղաքական մեծամասնությունը քայլ առ քայլ ամեն մի հնարավորություն օգտագործում իր ամբողջատիրական նպատակները կյանքի կոչելու համար:
«Ամոթ ձեզ: Սա ոչ գործընկերային է, ոչ քաղաքական է»,- նշեց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել