Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն 03/31/2020   21:00  |  ԼՐԱՀՈՍ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել հայտարարությամբ.

«2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։  

Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։ 

Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։ Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։ 

Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019)  դեմ երկրների պայքարում։ 

Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները:  Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:  

Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը  օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։  

Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը,  այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ 

Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։ 

Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար»,- ասվում է հայտարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:32 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով
15:25 05/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀԿ-ները կպարտավորվեն բացահայտել իրենց ֆինանսական աղբյուրները
12:20 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ
13:46 26/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը
11:58 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին
11:42 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ տեղի է ունենում Հայաստանում հովանավորվել է այս կառույցի կողմից. Բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
09:15 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ». «Ադեկվադ» ՀԿ
22:06 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի կոչը, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» հկ
15:19 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
11:55 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԼեռնավանի դպրոցի տնօրենը խուսափում է նամակ ստանալուց և խաթարում ՀՔԱՎ փաստաբանի աշխատանքը

Արխիվ

[]