Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, համաճարակաբանական տեսանկյունից դա ոչ մի բան է. մասնագետը՝ կառավարության նախագծի մասին 03/30/2020   20:23  |  Կորոնավիրուս

«Այդ նախագիծը սկզբունքորեն, խնդրահարույց է, օրինակ, ես այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, այս 5 օրվա  ընթացքում հնարավոր է՝ եւս 100 հոգու հետ խոսեմ, դա ոչ մի բան է, ես դժվարանում եմ ասել, թե դա ինչ է տալիս: Դա համաճարակաբանական տեսանկյունից, պրակտիկորեն, կարելի է ասել՝ զրո է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ , համաճարակաբան Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով գործադիրի նախաձեռնությանը, որով կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի տարածումը կանխել քաղաքացիների հեռախոսային անհատական տվյալներին հասանելիության միջոցով:

Մասնագետի խոսքով, համաճարակաբանական տեսանկյունից խնդիրն այն է, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ կարծես վազում է համաճարակի հետեւից եւ այն միջոցառումները, որոնք այժմ իրականացվում են պետք է ավելի վաղ իրականացվեին: «Նույն սահմանները փակելը, ավելի խիստ սահմանափակումներ մտցնելը՝ մարդկանց շփումները դադարեցնելու կամ նվազեցնելու առումով պետք է ավելի վաղ իրականացվեին: Հիմա մենք հետեւից վազելով գնում ենք»,-ասաց համաճարակաբանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով կառավարությունն առաջարկում է հասանելիություն ստանալ մարդկանց անձնական տվյալներին՝ նրանց գտնվելու վայրի մասին, ում հետ են հեռախոսազրույց ունեցել, որքան է այն տեւել եւ այլն։ Ուշագրավ է, որ նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը, հիշեցնենք, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հարց ուղղեց զեկուցողին, թե արդյո՞ք կառավարությունը համագործակցել է որևէ էպիդեմիոլոգի հետ։ «Եթե հայտնաբերել ենք, ֆիքսել ենք հիվանդ անձ, փորձում ենք բացահայտել 14 օրվա ընթացքում ում հետ է այդ անձը հանդիպել կամ կոնտակտ ունեցել։ Էպիդեմիոլոգիական շղթան կամ կոնտակատվորին հայտնաբերելու տեսակետից ես վստահեցնում եմ, որ սա 0-ական էֆեկտ ունի»,-հայտարարեց պատգամավորը։

Ընդունելով, որ ստեղծված իրավիճակում վիրուսակիրների կոնտակտների շրջանակը բացահայտելը էական նշանակություն ունի, Արշակ Պապոյանն ասում է, որ հեռախոսազանգերի նկատմամբ հսկողությունը ճիշտ ճանապարհը չէ:

«Սկզբունքորեն, վերջին մի քանի օրվա ընթացքում շփումները նվազել են, հիմնականում մեծ պողոտաներում  մեքենաների շարժն էլ նախկինը չէ, բայց այլ հարց է, որ հասարակական տրանսպորտից մարդիկ նույն կերպ օգտվում են, օրինակ, առանց դիմակ կրելու»,-նշում է մասնագետը ու շեշտում , որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ի սկզբանե վերաբերմունքը կորոնավիրուսի ռիսկի նկատմամբ անլուրջ էր:

«Ասվում էր, որ դա այնքան էլ լուրջ վարակ չէ եւ բնական է, որ մարդկանց մեջ դեռ այդ լուրջ վերաբերմունքը չի ձեւավորվել»: Անդրադառնալով Հայաստանի եւ հարեւան Վրաստանի վիճակագրությանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անհամեմատ քիչ է, համաճարակաբանն ասում է՝ համաճարակաբանական միջոցառումները այնտեղ ավելի վաղ են կիրառել: «Միեւնույն ժամանակ, օրական այդքան բարձր թվերի արձանագրումից պետք չէ վախենալ, որքան շատ դեպքեր հայտնաբերվեն, այնքան լավ է, բայց կարեւորը ՝ հայտնաբերելուց հետո պետք է մաքսիմալ շուտ կտրել կոնտակտավորների շղթան, որովհետեւ հակառակ դեպքում պոտենցիալ վարակվածը կշարունակի վարակել»,-բացատրում է մասնագետը:

Արշակ Պապոյանի կարծիքով, Հայաստանը կորոնավիրուսի տարածման պիկին դեռ չի հասել:«Հաշվի առնելով շփումները, որ մինչեւ այս եղել են, նկատի առնելով դինամիկան եւ վերլուծելով այլ երկրների փորձը, թե ինչպես է զարգանում համաճարակը, կարծում եմ, ապրիլի կեսերին մոտ կարող է պիկ լինել ընդհանուր դեպքերի թվի առումով, բայց ամեն ինչ կախված է հետագայում իրականացվելիք միջոցառումներից, օրինակ, այս ռեժիմը, որը սկզբունքորեն նվազեցնում է շփումները, արդյո՞ք երկարացվելու է կամ լրացուցիչ խստացումներ են լինելու նույն հասարակական տրանսպորտի հետ կապված: Սրանք գործոններ են, որոնք կարող են ազդել շփումները մաքսիմալ նվազեցնելու համար»:

Արշակ Պապոյանը դժվարացավ նշել, արդյո՞ք Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է դիմակայել սպասվող ռիսկերին.«Մեկ բան կարող ենք փաստել՝ այս պահին մենք հետ ընկած ենք, համաճարակի հետեւից ենք գնում»:

Ինչ վերաբերում է ԱՆ Արսեն Թորոսյանի  հայտարարությանը, թե հնարավոր է կորոնավիրուսով վարակված անձինք, որոնց մոտ ախտանշանները արտահայտված չեն եւ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի, անցկացնեն տնային մեկուսացման պայմաններում, ըստ մասնագետի, ամեն բան կախված է նրանից, թե քաղաքացիները ինչպես կհետեւեն ցուցումներին:

Հարցին, արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ կանխել վարակի տարածումը, եթե ավելի  վաղ համապատասխան միջոցառումներ ձեռք առնվեին, Արշակ Պապոյանը պատասխանեց, որ ամբողջական գնահատական տալը դժվար է այն առումով, որ այս փուլում մենք գտնվում ենք համաճարակի տարածման գործընթացի մեջ, այն գոնե դեպի ավարտ պետք է գնա, որպեսզի ավելի ստույգ գնահատականներ տրվեն: «Այսուհանդերձ, իհարկե, տարբեր մասնագետներ հնչեցրել են տեսակետներ, որ այդ գործողությունները պետք էր անել ավլի շուտ, պետք էր ավելի լուրջ վերաբերվել խնդրին»,-ասաց համաճարակաբանը՝ հորդորելով քաղաքացիներին հետեւել բոլոր ցուցումներին, պահպանել զգոնությունը, մաքսիմալ նվազեցնել շփումները, պահպանել հիգիենայի կանոնները, ինչը հնարավորություն կտա համակարգին պատրաստվել հետագա գործողություններին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:52 30/03/2020  |  ԿորոնավիրուսՆյու Յորքը և Վաշինգտոնը շարունակում են մնալ ռիսկային գոտիներ. Ալջազիրա
19:18 30/03/2020  |  ԿորոնավիրուսԻսպանիայում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են Չինաստանի դեպքերին. Ռոյթերս
18:56 30/03/2020  |  Կորոնավիրուս24-ժամյա ռեժիմով գործադրում ենք անհրաժեշտ ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսից զերծ պահելու համար․ ՊՆ
18:09 30/03/2020  |  ԿորոնավիրուսԱրցախի բոլոր ընտրատեղամասերում ախտահանման աշխատանքներ են տարվում (տեսանյութ)
17:40 30/03/2020  |  ԿորոնավիրուսԱրարատում 85 վարակման դեպք կա․ քաղաքացիներից մեկը մասնակցել է մարդաշատ միջոցառման
17:21 30/03/2020  |  ԿորոնավիրուսCOVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
17:13 30/03/2020  |  ԿորոնավիրուսԶբոսաշրջային ընկերություններից շատերն են նշել, որ իրավիճակի չշտկվելու դեպքում հնարավոր է լուծարվեն
17:12 30/03/2020  |  ԿորոնավիրուսԱռաջին եռամսյակում Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. Սուսաննա Սաֆարյան
16:44 30/03/2020  |  ԿորոնավիրուսԶբոսաշրջության կոմիտեն կսպասի այն գործարարների գնառաջարկին, որոնք պատրաստ են իրենց հյուրանոցները տրամադրել մեկուսացման համար
16:41 30/03/2020  |  ԿորոնավիրուսԱյս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները 0-ի են ձգտում. Սուսաննա Սաֆարյան

Արխիվ

[]