ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանի կոչը՝ Արցախի նախագահի թեկնածուներին 03/30/2020 17:24 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանը դիմել է Արցախի նախագահի թեկնածուներին՝ խնդրելով «շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից։ Թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում և անկայունություն»։
Ինստագրամում կատարված գրառման մեջ ասվում է.
«Վաղը մեր հարենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձևավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և նոր հեռանկարներ բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։
Ես կոչ չեմ անի՝ ձայն տալ այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, թեև շատերին ճանաչում եմ անձամբ և շատերի հանդեպ ունեմ հարգանքի մեծ զգացում։ Բայց կարևոր եմ համարում անդրադառնալ այս ընտրությունների մի շարք առանձնահատկություններին:
Նախ. արցախյան ընտրություններն անցնում են ողջ մոլորակի համար բարդագույն շրջանում։ Կոչ եմ անում՝ ընտրատեղամասերում ապահովել անվտանգության, սանիտարական զգուշության առավելագույն մակարդակ՝ ընտրական գործընթացի մասնակիցների առողջությունը չվտանգելու համար։
Եվ երկրորդը. ես դիմում եմ բոլոր թեկնածուներին, բոլոր քաղաքական ուժերին, արցախցիներին.
Սիրելի հայրենակիցներ,
Ողջ քարոզարշավը հիմնականում անցավ ծրագրային բանավեճի, քաղաքական կոռեկտության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Իմ կոչն է, խնդրանքն է՝ շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից։ Թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում և անկայունություն։ Վստահ եմ՝ եթե ինքներս այդ նվերը չանենք հակառակորդին, նա մեզ հաղթելու որևէ տարբերակ չունի։ Իշխանությունները, ընտրություններն անցողիկ են, փոփոխվող։ Պետության շահն է անփոփոխ։ Մենք պատասխանատու ենք նաև գալիք սերունդների առաջ։
Ակնհայտ է՝ Արցախի հաջորդ նախագահը պետք է գնա լայն կոնսոլիդացիայի և Արցախի բոլոր կարող ուժերը համախմբելու ճանապարհով։ Սա այն պատմական պահանջն է, որ դրված է Արցախի հաջորդ իշխանությունների առջև։
Սիրելի՛ արցախցիներ
Ձեր ընտրությանը հետևելու են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ աշխարհում։ Բոլորը, վստահաբար, հարգելու են ձեր ազատ ընտրությունը։ Վստահ եմ, որ Արցախը, Հայաստանը, սփյուռքը միասնաբար ի վիճակի են հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է. հիմա խիզախ գաղափարների, գրագետ ծրագրերի և միասնական աշխատանքի փուլն է։ Այս վերափոխվող իրականության մեջ Արցախը հաստատապես կգտնի իր տեղը՝ դառնալով ավելի կայուն, զարգացող, դինամիկ երկիր, ունակ՝ պաշտպանելու իր անվտանգությունը և իր շահերը ցանկացած մարտահրավերի պարագայում։
Աստված պահի մեր ժողովրդին»:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 21:20 Ցանկացած գիտություն պահանջում է երկու սկզբունք՝ փաստ և տրամաբանություն. Ավետիք Իշխանյան
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները