Թեմաներ
Երեքշաբթի 06 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   17:11 Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունը չափազանց է ներգրավված ներքաղաքական խնդիրներում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/02/2020   17:07 Մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան 06/02/2020   16:58 Առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով 06/02/2020   16:41 Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   16:17 Մենք բացառում ենք երեխաների կրկնակի հարցաքննությունը. Սոնա Ղազարյան 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   15:59 ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս 06/02/2020   15:54 Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին 06/02/2020   15:44 Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ 06/02/2020   15:31 Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:23 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը 06/02/2020   15:13 Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյան 06/02/2020   14:10 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/02/2020   13:40 Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորական հայտարարություն անելու առթիվ քրեական գործ չի հարուցվի 06/02/2020   13:30 ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը 06/02/2020   13:28 Նիկոլ Փաշինյանը Կարինե Գեւորգյանին իր աշխատակազմում վարչության պետ է նշանակել 06/02/2020   13:24 Փաստաբաների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ 06/02/2020   13:15 Պաշտպանների կողմից իրենց իրավունքի իրացումը երբեք չի կարող դիտարկվել չարաշահում. Վարդևանյան 06/02/2020   13:11 Մինչև չվերանայվի այդ խայտառակ համաձայնագիրը, շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում. Բաբաջանյան 06/02/2020   13:05 «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 06/02/2020   12:58 Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել դրամական և արտարժույթով ավանդների շեմը 06/02/2020   12:33 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 06/02/2020   12:27 Ազգային ժողովում նախօրեին կատարված թեստավորման պատասխանը բացասական է եղել 06/02/2020   12:19 Առանց էդ էլ որոշակի վերաբերմունք կա փաստաբանների վերաբերյալ, շեշտադրումն արեք, որ անբարեխիղճ փաստաբանների մասին է խոսքը. պատգամավոր 06/02/2020   12:17 Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնբերվել. Նրանք եկել են Ռուսաստանից 06/02/2020   12:07 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ 06/02/2020   12:01 Հունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում 06/02/2020   11:55 Եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, ժողովուրդ-իշխանություն փոխադարձ հիասթափվելու ընթացքը պետք է գար . Արծրուն Պեպանյան 06/02/2020   11:35 Էլինար Վարդանյան. Եկեք չկեղծենք նաև քննարկումը 06/02/2020   11:32 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին 06/02/2020   11:28 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը 06/02/2020   11:25 ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են 06/02/2020   11:18 30 տարիների մեր կուտակած արտաքին պարտքը վկայում է, որ ծախսում ենք ավելին, քան կարողանում ենք ստեղծել. պատգամավոր 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   11:11 Մանկական միջոցառման կազմակերպիչներով կզբաղվի ԱԱԾ-ն. Փաշինյանի հանձնարարությունը 06/02/2020   11:05 Ռուդիկ Հյուսնունցին նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   10:53 85-ամյա կինը կտրել է երակները 06/02/2020   10:48 ԱԺ-ն քննարկում է սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը 06/02/2020   10:45 Լավ կլինի, որ այսօր երկար աշխատանքի տրամադրվենք. Արարատ Մրզոյան 06/02/2020   10:34 Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել. «Հրապարակ» 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   10:23 Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին. «Ժողովուրդ» 06/02/2020   10:17 Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել. «Հրապարակ» 06/02/2020   10:12 Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ. «Հրապարակ» 06/02/2020   10:06 «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» 06/02/2020   10:01 «Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան. «Իրավունք»
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է

«Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:20  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 27-ամյա վանաձորցուն` «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած սպանության գործով:

Աղմկահարույց այս դեպքը տեղի է ունեցել դեռեւս տարիներ առաջ` 2017 թվականի նոյեմբերին, երբ տուժողը 33 տարեկան էր, իսկ մեղադրյալը` 24: Մինչ ողբերգական դեպքը կողմերը միմյանց չեն ճանաչել. 2019թ. նոյեմբերի 19-ի պատահական հանդիպումն ու բառիս բուն իմաստով ոչնչից ծագած վիճաբանությունը ճակատագրական դարձավ երկուսի համար էլ:

Փաստական հանգամանքներ

2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, հանցագործության բացահայտման ուղղությամբ մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1984թ. ծնված տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Սպանվածը միակ տուժողը չէ, վիճաբանության ժամանակ դանակահարվել է եւս մեկ երիտասարդ՝ Սարգիս Գևորգյանը, ում վնասվածքը բարեբախտաբար ծանր չի եղել, իսկ երրորդը՝ Քոչինյանի եղբայրը, ծեծվել։

Լոռու մարզային քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել այն ժամանակ 24-ամյա վանաձորցուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 104-րդ հոդվածի 1-ին մաս, 117-րդ և 118-րդ հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվեց քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու մասին, որի դատաքննությունը տեւել է շուրջ մեկ տարի երեք ամիս:

Ճակատագրական հանդիպում. «Բա՞ն էիր հարցնում, դուռը բացած երկար նայում էիր»

Դեպքի ժամանակ 24, իսկ ներկայումս արդեն 27-ամյա վանաձորցին 2017թվականի նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը իր «Գրանդ-Շեռոկի» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ իր ծանոթ աղջիկը երեխայի հետ մեքենայից դուրս է եկել ու բարձրացել շենք, իսկ նա սպաել է դրսում: Եւ հենց այդ ժամանակ էլ սկսվել է վիճաբանությունը նույն շենքի բնակիչներ Քոչինյան եղբայների ու երիտասարդի միջեւ:

Մեղադրյալը դատարանում հայտնել է, որ մեքենան կայանելուց 3-4 րոպե անց իրեն է մոտեցել տուժող Վ.Քոչինյանը, թակել մեքենայի ապակին ու հարցրել. «Բա՞ն ես ասում», ինչին բացասական պատասխան է տվել: Ըստ մեղադրյալի` իր մեքենայի դիմացի համարանիշները տրանզիտ էին, իսկ հետևի համարանիշներն ընդհանրապես չկային, ու մտածել է, որ հետաքրքրվողը ոստիկանության աշխատակից է, դրա համար է հարցնում: Ինքը հետաքրքրվել է թե արդյոք նա ոստիկանության աշխատակից է, որը դրանից բորբոքվել է ու պահանջել դուրս գալ` խոսելու: Ինքը դուրս չի եկել, քանի որ նրանք եղել են 3-4 հոգով, ու խմիչքի հոտ է զգացել, իսկ ինքն էլ եղել է աղջկա ու երեխայի հետ, ու ասել, ոչ խոսելու բան չունեն, բայց, ի վերջո համաձայնել է փոքր ուշ` ուղեւորներին իջեցնելուց հետո, հանդիպել` պարզաբանումների համար: Վահե Քոչինյանը`սպանվածի եղբայրը, հաստատել է, որ իրենք են առաջինը մոտեցել կայանված ավտոմեքնեային, ու եղբայրն իսկապես հարցրել է` «Բա՞ն էիր հարցնում, դուռը բացած երկար նայում էիր», ինչին, ըստ նրա, նշված մեքենայի վարորդը կոպիտ տոնով պատասխանել է. «աշխատող եք արա, խի եք հարցնում», այնուհետև ավելեցրել, որ եթե բան ունենար ասելու, կասեր, որ հետը մարդ կա, կիջեցնի, հետ կգա և կխոսեն:

«էս խփի՞ր արա». Խոսակցությունը չի կայանում, դանակահարությունն ավարտվում է սպանությամբ

Իսկը մի կաթիլ մեղրի պատմություն: Պայմանավորվածության համաձայն` կողմերը նույն օրը հանդիպում են մի փոքր ավելի ուշ` «Քիմպրոմ» գործարանի մոտ:

Երիտասարդը եւս միայնակ չի գնում հանդիպմանը, զանգում է երկու ընրկերներին ու միասին գնում են պարզաբանումների: Այստեղ արդեն, ըստ մեղադրյալի, Քոչինյան եղբայրները, իջնելով մեքենայից, մոտեցել են իրեն ու հետաքրքրվել. «դու էիր ասում, որ օրգանի աշխատող ես»: Ինքը դրական պատասխան է տվել ու հարվածել Վահե Քոչինյանին: Հարվածից վերջինս ընկել է և սկսվել է քաշքշուկը: Այդ ընթացքում կողքից, իր հետ գնացած մարդկանցից լսել է. «դանակը, դանակը»: Նայել է դեպի ձախ և տեսել, որ մեկը դանակը ձեռքին դեպի իրենց է գալիս: Իր մոտ բանալիներից կախված կախազարդի պես «բաբչկա» տեսակի դանակ է եղել, որի երկարությունը շուրջ 6 սմ կլիներ, որը բացել է և գնացել առաջ` դանակահարելով Քոչինյան եղբայրներից մեկին: Մեղադրյալը պնդել է, որ սպանելու մտադրություն չի ունեցել եւ իրեն թվացել է, որ տուժողի ուսի հատվածում է հարվածել, որովհետև մութ էր: Հետո Վոլոդյա Քոչինյանը զգալով, որ իրեն խփել են, վազել է իր հետևից, իսկ ինքը փախել է:

Դեպքերի զարգացումը փոքր ինչ այլ կերպ է ներկայացրել սպանվածի եղբայրը` Վահե Քոչինյանը. Ըստ նրա` երիտասարդը ձեռքով հարվածել է իր դեմքին և իրենց միջև խոսակցությունն այդքան է եղել: Եղբայրը տեսնելով, որ իրեն հարվածում են, վազելով մոտեցել է: Ինքը տեսել է, որ երիտասարդը դանակ է հանել, որից հետո լսել է եղբոր բղավոցը` «էս խփի՞ր, արազ»: Նրա ցուցմունքի համաձայն` այդ պահին բացի մեղադրյալի ձեռքից, ուրիշի մոտ դանակ չի եղել:

Արդյունքում`ոչնչից ծագած վիճաբանության ժամանակ կտրվել է մի երիտասարդ տղամարդու կյանքի ուղին, իսկ մյուսն էլ հայտնվել կալանավայրում` սպանության մեղադրանքով:

Վիճաբանության ժամանակ դանակի մեկ հարված է ստացել նաեւ Քոչինյան եղբայների ընկերը, բարեբախտաբար այն դիպել է ձախ ազդրին` պատճառելով թեթեւ վնասվածք:

Մեղադրանք ու դատավճիռ

Լոռու մարզային քննչական վարչությունը վանաձորցի երիտասարդին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար, ինչ նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ու ամբաստանյալին՝ դատապարտել ազատազրկման՝ 10 տարի ժամկետով և տուգանքով՝ 150.000 ՀՀ դրամի չափով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` պաշպանական կողմը համաձայն չէ արարքի որակմանը եւ պահանջում են ծեծելու ու թեթեւ վնասվածք պատճառելու դրվագով` 117-րդ և 118-րդ հոդվածներով, արդարացնել, իսկ Վ.Քոչինյանին դանակահարելն ու մահ պատճառել գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանություն: Վերաքննիչ բողոքը կքննվի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:51 09/03/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանել են Վստրեչի Ապերի մտերիմ ընկերոջը, կրակել նրա նախկին թիկնապահի վրա, իսկ հիմա էլ հետախուզվում է ինքը՝ Վստրեչի Ապերը. ով է հին կանոններով նոր կարգեր փորձում հաստատել
19:56 09/03/2020  |  Քրեական խրոնիկոնԿրակոցներ, սպանության փորձ, առևանգում, կողոպուտ՝ Էրեբունի վարչական շրջանում
00:48 21/02/2020  |  Միջազգային լրահոսԴատարանը դատավճիռ է կայացրել Թրամփի նախկին խորհրդականի նկատմամբ
20:34 13/02/2020  |  Դատական ռեպորտաժներԴուռը բացեցի, տեսնեմ՝ աղջիկս արնաշաղախ պառկած է. Ընտանեկան բռնության դաժան մանրամասները
19:48 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են …
23:02 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդը խաչով դաժանորեն սպանել է մանկապիղծ քահանային
15:50 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնՄեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ 26-ամյա երիտասարդի սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար
20:38 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Միկրոշրջան թաղամասում տեղի ունեցած սպանությունը /տեսանյութ/
19:59 03/12/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
23:49 22/11/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Աբխազիայում երկու «օրենքով գողերի» գնդակահարման պատճառը

Արխիվ

[]