Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Նախագահ 03/27/2020   19:04  |  Կորոնավիրուս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսություններին: Մասնավորապես, խոսելով արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դասի և տրված տնային առաջադրանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նրանք ստեղծագործաբար են մոտեցել առաջադրանքին՝ մտածելով, քննարկելով և էլեկտրոնային «թղթին» հանձնելով իրենց մտքերը՝ կապված Միջին Արևելքի, Պարսից ծոցի հետ։ «Արդեն մեծ թվով աշխատանքներ կան,-ասել է նախագահը:- Հաճելի էր, երբ ես ընթերցում էի այդ աշխատանքները, քանի որ դրանք ցույց են տալիս և՛ պատմության, և՛ տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների, և քաղաքագիտության հիմունքների ու գործիքների իմացություն»։

Արևելագետներին նախագահը քաջալերել է շարունակել աշխատանքները. «Եթե ժամանակ ունեք կամ եթե նույնիսկ արդեն մեկ աշխատանք գրել եք, գուցե երկրորդի մասին մտածեք, ասենք՝ «Կորոնավիրուսը և Միջին Արևելքը»։

Անդրադառնալով մյուս՝ ապագա մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ դասին, նախագահը նշել է, որ երիտասարդ ուսանող գիտնականները շատ ճիշտ են ընկալել իրենց առջև դրված խնդիրը: «Ինձ հասած օրինակները ցույց են տալիս, որ նրանք շատ տարբեր ձևով են մտածում, ունեն հետաքրքիր լուծումներ, ոչ ստանդարտ,- ասել է նախագահ Սարգսյանը։- Սա հենց այն էր, ինչ ես սպասում էի՝ ոչ թե կրկնեին տասնյակ տարիներ առաջ լուծած խնդիրը, դասական դասագրքային օրինակը, այլ ընդհակառակը՝ ստեղծագործաբար մոտենային։ Ուրախալի է, որ կային խմբային աշխատանքներ, որտեղ մի քանի հոգի միասին են աշխատել»։

Սկսելով այսօրվա դասախոսությունը՝ նախագահն ասել է, որ դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ «Դարերով, հազար, երկու հազար տարի առաջ բժիշկներ են գոյություն ունեցել, որոնք իրենց կյանքի ընթացքում, փորձելով բուժել կամ առողջությունը վերադարձնել հիվանդ մարդկանց, հսկայական գիտելիք են ձեռք բերել,-ասել է Հանրապետության նախագահը։- Պատմության ընթացքում եղել են շատ տաղանդավոր բժիշկներ և՛ Միջին Արևելքում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։ Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Բնական է, տեխնոլոգիայի զարգացման հետ միասին ամեն մի փուլում, արդյունաբերական առաջին հեղափոխությունից, երկրորդից, երրորդից հետո բժշկությունը փոփոխվել է, դարձել ավելի համակարգված և ավելի ժամանակակից։

Եթե գնանք տարիներ հետ՝ տեխնոլոգիան անընդհատ սնվել է առողջապահությունից, որովհետև այսօրվա տեխնոլոգիական նոր, բավականին մեծ թվով գործիքներ, հաջողություններ, սարքեր կապված են առողջապահության կողմից նրանց առջև դրված խնդիրների հետ։ Առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգիաները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Նախագահն ասել է, որ այսօր առողջապահությունը պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ. «Եթե 30, 40, 50 տարով հետ գնանք, կտեսնենք, որ աշխարհում, օրինակ, սրտի մեկ, երկու պատվաստում է եղել, հետո՝ վիրահատություններ բաց սրտի վրա, և հիմա դա դարձել է սովորական աշխարհի բոլոր կետերում։ Դա հնարավոր է ոչ միայն այն պատճառով, որ բժիշկները հմտություններ են փոխանցել մեկը մյուսին, այլև որ կան հսկայական քանակությամբ նոր գործիքներ, տեխնոլոգիաներ, դեղեր, կենսաբանական հաջողություններ։ Սովորել ենք՝ ինչպես իմունիտետի հետ աշխատել, սովորել ենք որոշակի դեղերով կառավարել մարդու տարբեր գործոններ՝ արյան ճնշումից մինչև շնչառական օրգաններ: Բայց, միաժամանակ, շատ էական ու կարևոր է, որ գործիքներ են ստեղծվել, որոնք օգնում են վիրահատողին կամ բժշկին։ Դասական հազարավոր օրինակներից վերցնենք բոլորիս հայտնի մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված սարքը, որը բավականին լավ կարողանում է ցույց տալ մեզնից յուրաքանչյուրի ներքին պատկերը: Համակարգիչն այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է, վերամշակելուց հետո տալիս է պատկերներ, որոնք բժիշկները նայում են։ Այսօր միակ խնդիրն այն է, որ պատկերների թիվը հսկայական է, դրանք կարող են լինել հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր: Մեր օրերում ի հայտ են գալիս նոր գործոններ, որ ծագումով տեխնոլոգիաների շարքից են և սկսելու են ազդել առողջապահության և տեխնոլոգիայի ամբողջ տարածքի վրա։ Գործոնները մի քանիսն են, ամենակարևորներից մեկը կոչվում է չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, որի էլեմենտներից մեկը արհեստական բանականությունն է։

Արհեստական բանականությունը նույն մագնիսական ռեզոնանսի հիման վրա ստեղծված սարքերի ավելի արդյունավետ օգտագործման հարցում պարզ գործ է անելու։ Քանի որ մարդկային աչքը կամ ժամանակը թույլ չի տալու հազարավոր թիթեղներ կամ պատկերներ դիտել, արհեստական բանականությունը հարյուր հազար պատկերները կարող է շատ արագ կարդալ և տալ պատկեր։ Սա նշանակում է, որ բժիշկն իր կողքին ունենալու է ոչ թե մեկը, որի հետ պետք է մրցի, այլ մեկը, որն իրեն կօգնի, որպեսզի վերջնական ճիշտ կարծիք հայտնի, ախտորոշի»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այսօր աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական կազմակերպությունների, մեծ հայտնի ընկերությունների գործունեության կամ արտադրանքի մի մեծ մասը բժշկական են։ «Եթե նրանց ֆինանսական հոսքերին հետևեք, ապա կնկատեք, որ բժշկական գործիքները նաև շատ շահութաբեր են,- ասել է նախագահը։- Բոլոր տեխնոլոգիական ընկերությունների համար առողջապահությունը և բժշկությունը զարգացման իմաստով շատ էական տարածք են։ Առողջապահությունն անընդհատ զարգանում է, մարդկության առջև դրված խնդիրները հսկայական են, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, հետևաբար, ինժեներների համար ամենօրյա նոր աշխատանք, նոր եկամուտի աղբյուր կա։ Եվ հակառակը՝ ամեն նոր տեխնոլոգիական առաջընթաց օգնում է բժշկին, որպեսզի նա ավելի ճշգրիտ որոշում ընդունի և մարդկանց փրկի։ Օրինակները հարյուրավոր են և՛ քաղցկեղի ոլորտում, և՛ թոքերի, երիկամների, բոլոր օրգանների, ընդհուպ մինչև երկարակեցության հետ կապված։

Վերցնենք սիրտ-անոթային հիվանդությունը, որը, ցավոք սրտի, Հայաստանում շատ տարածված է։ Եթե 30 տարով հետ գնանք, ապա Հայաստանում բաց սրտի վրա վիրահատություններ չէին կատարվում, հազվադեպ նման վիրահատություններ կատարվում էին Մոսկվայում։ Այսօր Հայաստանի մի շարք կենտրոններում կատարում են սրտի բաց վիրահատություններ՝ բարձր որակի, նույն ստանդարտի, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Ընդամենը 30 տարի առաջ նման հիվանդություն ունեցող մարդիկ որոշակի դեղորայք էին ստանում և սպասում էին բախտին, որովհետև լուծում չկար։

Այսօրվա վիրաբույժը, եթե սրտի բարդ վիրահատություն պետք է անի, սրտաբանների հետ միասին ծրագրում են, թե ինչ ինչպես պետք է վիրահատեն։ Պատկերացրեք՝ նոր տեխնոլոգիաների դեպքում, երբ ռենտգենի, ուլտրաձայնի, մագնիսական ռեզոնանսի ոլորտներում ստացված ինֆորմացիան արհեստական բանականությունը կարողանա մշակել...Վիրաբույժը վիրահատությունը սկսելուց առաջ կկարողանա ամբողջ գործընթացն անցնել փորձնական, այսինքն՝ վիրտուալ ձևով: Տվյալ անձի սրտի իրական չափերն իմանալով՝ կարող է վիրահատությունն անել փորձնական, հետո՝ իրական:

Սա մեծ փոփոխություն է լինելու, քանի որ մեր գործունեության ցանկացած ոլորտում փորձնական գործունեությունը շատ էական է: Բոլոր ոլորտները փոխվելու են տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իսկ բժշկությունը՝ առավել ևս»:

Դիմելով ուսանողներին՝ նախագահն ասել է. «Դուք՝ բժիշկներդ ու ինժեներներդ, ապագայում միասին շատ եք աշխատելու: Ես կարծում եմ՝ մի օր, հավանաբար, շատ շուտ, մեր ինժեներական և գիտական համալսարանները կունենան բժշկական բաժիններ, և հակառակը, բժշկական համալսարաններում կլինեն բժշկական ինժեներության ոլորտներ: Այստեղ մենք կարող ենք հաջողության հասել, քանի որ այսօր աշխարհի շատ հայտնի կենտրոններում այդ ուղղությունը ղեկավարում են նաև մեր հայրենակիցները: Տասնյակ օրինակներ կան, բերեմ ընդամենը երկուսը: Առաջինը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որը համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին երեք լավագույն համալսարաններից մեկը: Այն գիտական-ինժեներական համալսարան է, որի կազմում կա հսկայական բժշկական կենտրոն, հիվանդանոց, և կենտրոն, որը զբաղվում է բժշկական ինժեներությամբ: Այդ ողջ համակարգը ղեկավարում է հայազգի Արա Դարզին. նա հայտնաբերել է լապորոսկոպիան, եղել է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Այսօր այդ նույն քոլեջում կան նաև մեծ թվով ստարտափեր: Նրանք քաջալերում են երիտասարդներին նոր գաղափարներով մոտենալ խնդիրների լուծմանը: Մեկ այլ օրինակ. Մոսկվայի պետական համալսարանին կից ստեղծվել է բժշկական կենտրոն, որը ղեկավարում է ակադեմիկոս Արամայիս Կամալովը: Ես կարծում եմ՝ մեր նպատակներից մեկը Հայաստանում այս ուղղության զարգացումն է: Մենք ունենք նախագահական նախաձեռնություն, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow), որով փորձում ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով աշխարհահռչակ ընկերությունների հետ: Օրինակ՝ մեր քննարկումները Siemens-ի հետ վերաբերում են երկու ոլորտի՝ բժշկութուն և էներգետիկա:

Ինձ համար մեծ բավականություն կլինի, որ երիտասարդները ներգրավվեն և ստեղծեն ստարտափեր: Այնպես որ, այս դասախոսության իմաստներից մեկը ձեզ քաջալերելն է, որպեսզի ինժեներներն իմանան, որ իրենք միայն տիեզերանավեր և շարժվող մեքենաներ չեն արտադրելու, իսկ բժիշկները չկարծեն, որ իրենք մեկուսացված են: Դուք երկուսդ սերտաճելու եք ավելի ու ավելի և նոր տեխնոլոգիական միջոցներ եք կիրառելու»:

Չխախտելով դասախոսությունների ընթացքում ձևավորած իր ավանդույթը՝ նախագահ Սարգսյանը վերստին տնային հանձնարարություն է տվել. «Խնդիրները լինելու են երեք տիպի, որոնց համար տրվում է մեկ ամիս ժամանակ: Բժիշկները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, երկրորդը՝ թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը:

Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում: Օրինակ՝ ձեզանից շատերն ունեն էլեկտրոնային ժամացույցներ, հեռախոսներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Պատկերացնենք՝ հեռախոսներն ունենում են նաև էլեկտրոնային ջերմաչափ, և կարիք չի լինի հանրային վայր մտնելուց առաջ թույլ տալ, որ քո ջերմությունը չափեն, քանի որ դա կանի հեռախոսը:

Եվ մեկ ընդհանուր խնդիր, որը ոչ միայն ձեզ համար է, այլ նաև ձեր դասախոսների, այն ընկերությունների, որոնք լաբորատորիաներ ունեն և աշխատում են ձեր ուսումնական հաստատությունների հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծագույն խնդիրներից մեկը թոքերի արհեստական օդափոխության սարքերն են: Դրանց մեծ քանակությունը բացարձակ անհրաժեշտություն է: Նույնիսկ եվրոպական մեծ պետություններն ունեն այդ սարքերի կարիքը և այսօր շատ հայտնի ընկերություններ սկսել են արտադրել: Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծել, որոնց հիմնական մասերն են պոմպը, որը կարելի է ստանալ 3D տպիչի միջոցով, և էլեկտրոնային կառավարումը: Դժվար խնդիր է, բայց չեմ կարծում այնքան դժվար, որ հնարավոր չլինի նախատիպը ստեղծել, այսինքն պլաստիկից պոմպ և էլեկտրոնային համակարգ: Սա չեն կարող անել միայն ինժեներները և չեն կարող անել միայն բժիշկները: Այն պետք է լինի համատեղ աշխատանք:

Եթե դուք դա ձեռնարկեք, և հաջող լինի, ապա եթե առաջին խնդիրների դեպքում հաղթողները ստանալու են նախագահական մրցանակներ, վերջին խնդրին լուծում առաջարկելու պարագայում ես պատրաստ եմ նաև գումար ներդնել արտադրությունը սկսելու համար:

Առաջադրանքի պատասխանները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին»:

Պատասխանելով լսարանից իրեն ուղղված այն հարցին, թե՝ արհեստական բանականությունը, մարդկանց կյանքի որակը բարելավելով հանդերձ, արդյո՞ք չի վնասի մարդկությանը և էլ ավելի մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած գաղափար, հայտնագործություն, ի վերջո, երկփեղկ է՝ մարդկությանը ծառայելու է և՛ դրական իմաստով, և բացասական: Խնդիրն արհեստական բանականությունը չէ, այլ՝ բնական բանականությունը, այսինքն՝ մեր տրամաբանությունը և մեր հոգևոր արժեքները: Եթե մենք օգտագործում ենք հայտնագործությունն ինչ-որ բան ոչնչացնելու համար, այդ գործիքն էլ կարող է մեզ ոչնչացնել: Արհեստական բանականությունն ընդամենը գործիք է, ինչպես օրինակ, բահը, կրակը, ջերմություն ստանալը, համակարգիչները: Այսօր կան համակարգիչներ, որոնք մեր կյանքի մեծ մասն են կազմում, սակայն դրանց հետ ստեղծվել են նաև վիրուսներ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղեկությունը փոխանցելու հետ միասին կա նաև սուտ տեղեկություն: Կա համակարգ, որով կարող ես նույն համակարգչի միջոցով քանդել ատոմակայանը: Ցանկացած գործիք ինքնին վտանգ չէ, վտանգը մենք ենք: Հետևաբար, արհեստական բանականությանը հանգիստ թողնենք: Այն չի կարող մեզ խանգարել, եթե մենք բարոյական ենք, ունենք մարդկային սկզբունքներ, արժեքներ և օգտագործում ենք մեր բնական բանականությունն ի շահ մարդկության: Եթե ոչ, բանականություն լինի, թե կացին, հսկայական վտանգ ունենք»:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
14:45 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պահպանենք և պաշտպանենք բժշկին». նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների
18:32 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար
16:33 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին
14:38 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի
13:47 26/03/2020Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
18:53 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
14:12 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
18:12 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին
17:06 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ Արմեն Սարգսյան

Արխիվ

[]