ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում հակակոռուպցիոն դատարան կստեղծվի, դատախազությունում էլ՝ մասնագիտական ստորաբաժանում. նախարար 03/27/2020 17:56 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ծրագրերի կատարողականը և կոռուպցիաի կանխարգելման հարցում արձանագրված հաջողությունները։
«2019թ-ին ընդունված օրենսդրական փաթեթի արդյունքում ձևավորվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպես ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն կանխարգելման մարմին, արդեն լրամշակման փուլում է հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը, որը շուտով կուղարկվի վարչապետի աշխատակազմ, Կառավարության վերջին նիստում քննարկվեց հողամասի հատկացման հարցը, որտեղ նախատեսվում է բացահայտման ֆունկցիա ունեցող հակակոռուպցիոն մարմնի գործունեության համար շենքային պայմաններ ստեղծել։ Կոմպոնենտներից մյուսը գլխավոր դատախազության կազմում հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն ստորաբաժանման ձևավորումն է, որը պետք է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնի։ Հակակոռուպցիոն դատարանն էլ ինստիտուցիոնալ համակարգի վերջին բաղկացուցիչն է․․․»,-ասաց Բադասյանը։
Նա նշեց, որ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2019թ-ի զեկույցից պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքերը բարելավել է միանգամից 28 հորիզոնականով և, այսպիսով` Հայաստանի ամբողջ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։
ԱԺ «Լուսավոր Հայաստան»> խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկների զբաղվածության հարցով՝ ինչ ծրագրեր են իրականացվել, ապա նշեց, որ մի քանի համայնքներում հանցավորության աճ է գրանցվել, սակայն զուգահեռաբար նաև հանցավորության գրանցման նվազում կա։ Նախարարը սա կապեց հանցագործության դեպքերը պատշաճ գրանցելու հետ ու նշեց, որ միգուցե դրա արդյունքում են թվային տարբերություններ եղել։
«Հիշում եք, որ համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներից բավականին մեծ թվով մարդիկ ազատության մեջ հայտնվեցին և այդպիսով կրկին հանցագործության դեպքեր արձանագրվեցին։ Հնարավոր է այդ կարճ ժամանակահատվածում եղածը վիճակագրության վրա ազդած լինի»,-ասաց Բադասյանը։
Անդրադառնալով կալանավորների զբաղվածության հարցին, նա ասաց, որ սա վերասոցիալականության ճանապարհին շարունակում է մնալ հիմնական խոչընդոտներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը․ «Այն պահին, երբ ես եմ նախարար նշանակվել, աջակցություն դատապարտյալին հիմնադրամը սակավ թվով դատապարտյալների է ներգրաված եղել աշխատանքի, այդ մասով բավական տխուր էր պատկերը և շարունակում է տխուր մնալ»։
Նա հայտնեց, որ առաջիկայում խոհարարական դասընթացների միջոցով նախատեսվում է 20 դատապարտյալի աշխատանքով ապահովել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել