Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   18:42  |  Քրեական խրոնիկոն

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա։ Ավելին՝ ամեն ամիս պետական ապարատի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին պարգեւավճար է տրվում, ինչպես Փաշինյանն է հայտարարել, կոռուպցիայով չզբաղվելու համար։ Օրինակ՝ նախարարներն ամեն ամիս ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները 1 միլիոն դրամ, մարզպետները 900 հազար դրամ եւ այլն։

Այն, որ պարգեւավճարը պետք է լինի որպես լավ աշխատանքի խրախուսում, պարգեւատրում՝ աներկբա է. Պաշտոնյան այսպես թե այնպես իրավունք չունի կոռուպցիայով զբաղվելու։ Այդուհանդերձ՝ արդյո՞ք աստղաբաշխական այդ պարգեւավճարները նպաստել են, որ բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն կոռուպցիայով։ Միայն ԱԱԾ բացահայտումները բավական են հասկանալու համար, որ կոռուպցիա կա գրեթե բոլոր ոլորտներին։

«Փաստինֆո»-ն ստորև ներկայացնում է 2019-2020թթ. կոռուպցիոն հանցագործությունների թոփ տասնյակը։

Առողջապահության ոլորտ. Փոխնախարարի ձերբակալություն. 30.03.2019թ.

2019 թվականի մարտի 30-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը՝ հենց աշխատասենյակում։

Ըստ ԱԱԾ-ի՝ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2019 թ. հուլիսին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ գրավ է կիրառվել 15 մլն դրամի չափով, իսկ նոյեմբերի 1-ին հայտարարվեց գործով նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին։ Դատաքննությունը շարունակվում է։

Պետական վերահսկողության ծառայություն. Մեղադրանք Դավիթ Սանասարյանին, 18.04.2019թ.

2019 թվականի ապրիլի 18-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

2019 թվականի սեպտեմբերին հայտարարվել է քրեական գործով նախաքննության ավարտի մասին ու գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։ Դատաքննությունը դեռ շարունակվում է։

Դատախազություն, կաշառք ստանալու մեղադրանք ավագ դատախազին, 22.07.2019թ.

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանին։ Ըստ նախաքննական մարմնի՝ դատախազը խոստացել էր նպաստել քնած ամուսինների նկատմամբ ավազակություն կատարելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված Գ.Գասպարյանին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին։ Մասնավորապես՝ վաղաժամկետ ազատման միջնորդագրի քննարկման ժամանակ, ըստ մեղադրանքի, դատախազը պարտավորվել էր իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ միջամտել նշված դատավարական գործընթացին՝ դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու նպատակով։
Սույն պարտավորության դիմաց դատապարտյալի մտերիմ անձից, ըստ մեղադրանքի, 2019թ. հունիս ամսին դատախազը պահանջել, ապա նույն ամսի 16-ին և 20-ին, մաս-մաս ստացել խոշոր չափերով` 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործով 2019 թվականի օգոստոսին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին ու գործն ուղարկվել դատարան, որտեղ դատաքննությունը դեռ շարունակվում է։

Զինված ուժեր, մեղադրանքներ են առաջադրվել նորակոչիկների հարազատներից կաշառք պահանջելու համար, 09.08.2019


Իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ն մի քանի անգամ է հանդես եկել նման բացահայտումներով։

Ըստ ԱԱԾ-ի 2019 թվականի օգոստոսի 9-ին տարածած հաղորդագրության՝ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են:
Քրեական գործով առանձին դրվագներով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին ու գործն ուղարկվել դատարան։

Քրեակատարողական հիմնարկ. «Կոշ» ՔԿՀ-ի պետի ձերբակալություն,18.09.2019թ.

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ կաշառք ստանալու և տալու դեպք է արձանագրվել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում. ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Հետագայում հայտարարվեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սոցիալական ոլորտ. Մեղադրանք է առաջադրվել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահին, 15.10.2019

ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2019 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։ Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտ. Փոխնախարարի ձերբակալություն, 04.12.2019 թ.

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, որը նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Քրեական գործով փոխնախարարին մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

 

«Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ .կաշառք հանգուցյալների ազգականներից, 30.12.2019թ

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, դիահերձումներ իրականացնող աշխատակիցների օժանդակությամբ, պետական միջոցների հաշվին կատարվող դիակի դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում, 2019 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 60 հանգուցյալների ազգականներից որպես կաշառք վերցրել է 30-35.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ ստանալով առանձնապես խոշոր՝ 2.100.000 ՀՀ դրամի չափով կաշառք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Գործի շրջանակներում ձերբակալվել են նաև վերջինիս հանցակիցները, բաժնի վարիչին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։


Քաղաքաշինության ոլորտ, կոմիտեի նախագահի ձերբակալություն,05.02.2020

2020 թվականի փետրվարի 5-ին պաշտոնապես հայտարարվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ձերբակալության մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

 

Զինված ուժեր. զինկոմիսարիատի պաշտոնյայի ձերբակալություն՝ կաշառք ստանալու կասկածանքով, 19.02.2020

Այս տարվա փետրվարի 19-ին ԱԱԾ-ն հայտարարեց զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար։

Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը։

 

Բնապահպանություն. Պաշտոնյան կաշառք է պահանջել հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար, 19.02.2020

ԱԱԾ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։

 

Պետական եկամուտների կոմիտե, կաշառքի պահանջ՝ տնտեսվարողներից, 23.03.2020

Հերթական կոռուպցիոն աղմկոտ բացահայտմամբ ԱԱԾ-ն հանդես եկավ 2020 թվականի մարտի 23-ին՝ առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաները առանձնապես խոշոր չափերի կաշառք են պահանջել տնտեսվարողից։

Այսպես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչները, նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

Թվարկումները կարելի է շարունակել, սակայն վերոշարադրյալն էլ վկայում է, որ կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերվել են կենսական կարևորության, թերևս, բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, քաղաքաշինություն, բնապահպանություն, իրավապահ մարմիններ, սոցապ, զինված ուժեր, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ կաշառակեր պաշտոնյաների թիրախում հայտնվում են ոչ միայն տնտեսվարողները, այլ նաեւ սոցիալապես անապահով խավի մարդիկ՝ հաշմանդամները, հանգուցյալի հարազատները, նորակոչիկներն ու նրանց հարազատները, մեր ընդերքը շահագործելու անհագուրդ ցանկություն ունեցողները, պարզապես իրենց բնակարանը սեփականաշնորհել ցանկացողները։ Ու իշխանությունների վարկանիշը վարկաբեկող, քաղաքացիներից գումարներ շորթող պաշտոնյաները ամեն ամիս ստանում են խրախուսում՝ պետական բյուջեից։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:05 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում՝ Նիկոլ Փաշինյանը Վերմիշյանի ձերբակալության վերաբերյալ
17:05 24/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի
16:40 24/01/2020  |  Քրեական խրոնիկոնՊետությանը պատճառվել է 36 միլոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15:01 11/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
17:46 04/12/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործեր՝ Տավուշի մարզի համայնքներում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերով
09:40 27/11/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել
15:18 14/11/2019  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից
09:44 14/11/2019  |  Մամուլ«Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ»
16:07 08/11/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:31 08/11/2019  |  ՄամուլԿոռուպցիայի դեմ պայքար կա՞, թե՞ չկա. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]