ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է լուծումներ գտնել, մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, չպետք է սովի խնդիր ունենան. Միքայել Մելքումյան 03/27/2020 20:45 | ԼՐԱՀՈՍ
«Ինչ քայլեր էլ որ արվեն, դրանք պետք է տնտեսվարողի համար պարզ ու հասկանալի լինեն: Երկրորդ այդ քայլերից ակնկալիքը պետք է լինի ռեալ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում ՓՄՁ-ներին աջակցելուն ուղղված կառավարության քայլերին:
Միքայել Մելքումյանի խոսքով, վնասները, որոնք կանխատեսվում են, որ կորոնավիրուսի վարակի հետեւանքով տնտեսությունը կարող էր կրել, դեռեւս շարունակվում են: «Կա լավատեսական կանխատեսում, որ այս իրավիճակը 1-2 ամսում կավարտվի, վատատեսականը՝ որ կտեւի 6 -7 ամիս եւ ավելի»,-նշում է պատգամավորը՝ հավելելով, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, լավատեսական սցենարի համար են:
«Ես կարծում եմ, որ շատ բարդ կլինի երկու ամսվա մեջ ակնկալել, որ մենք կունենանք այս պրոցեսի վերջը, եւ երկրորդ, այն 25 միլիարդ դրամը, որը նախատեսված է 67 հազար ՓՄՁ-ների համար, եթե բաժանում ենք, մեկ ձեռնարկության հաշվով ստանում ենք 700 դոլար: Եթե վերցնենք, որ ամեն մի ՓՄՁ-ում 3-ձ աշխատող կա, շատ բարդ է լինելու: Մենք պետք է ակնկալենք, որ այդ գումարը եռապատկվի կամ քառապատկվի»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավորն ասաց՝ այս հաշվարկն իրենք դեռ տասը օր առաջ են արել: Մելքումյանի խոսքով, կառավարությունն արդեն այսօր պետք է ջանքեր գործադրի միջազգային կազմակերպություններից միջոցներ ներգրավելու նպատակով:
Մյուս կողմից, Մելքումյանի խոսքով, եթե տեխնիկապես ընդունենք, որ 67 հազար ՓՄՁ-ներից անգամ 50 հազարը կօգտվի կառավարության առաջարկից, խիստ բարդ է գործընթացը. «Դա շատ ժամանակատար է, բացի այդ, ռիսկային բիզնեսները, որոնք ենթադրվում է, որ ճգնաժամից հետո երկար կյանք չեն ունենալու, խնդրի առաջ են կանգնելու: Պետք է համահարթ նվազագույն աջակցություն լինի բոլորի համար»:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը այսօր մանրամասներ է ներկայացրել կառավարության առաջարկած ծրագրերից: Նա տեղեկացրել է, որ մշակվել է օժանդակության միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019թ ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն, կարող են դիմել՝ վարկ ստանալու նպատակով: Փոխնախարարի խոսքով՝ 36 ամսով տրամադրվող վարկերի առաջին 24 ամիսը լինելու է անտոկոս, 25-36-րդ ամսվա համար վարկերը տրամադրվում են՝ 22 տոկոս տոկոսադրույքով:
Տնտեսագետ պատգամավորը միայն վարկեր տրամադրելը խնդրի լուծում չի համարում: Նրա խոսքով, հարկավոր է նվազագույն աջակցություն տրամադրել բիզնեսին, որին հետո գուցե գումարվի անտոկոս վարկը. «Սկորինգը բալային համակարգ է, դրանով պետք է առաջնորդվել եւ կախված աշխատատեղերի քանակից ու շրջանառությունից, դիֆերենցված աջակցություն տրամադրել»:
Մելքումյանի խոսքով, խնդիր կա նաեւ օրավարձով աշխատողների հետ կապված եւ այստեղ հարցն այն չէ՝ նրանք գրանցված են, թե ոչ, որովհետեւ, ըստ Մելքումյանի բազմաթիվ աշխատողներ կան, որոնք գրանցված են, բայց օրավարձով են աշխատում, օրինակ, մատուցողները, բարմենները, վաճառողները: Պատգամավորը հիշեցրեց, որ այս խնդրի վերաբերյալ հարցն ուղղել է նաեւ վարչապետ Փաշինյանին: «Պետք է լուծումներ գտնել, մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, պետք է սովի խնդիր չունենան: Մենք առաջարկել ենք նրանց 2-3 ամիս մինիմալ աշխատավարձ տալ, հետո՝ աշխատատեղ առաջարկել: Այ, թող տանեն, գրանցեն: Բյուջեի կապիտալ ծախսերը, որոնք պետք է իրականցվեն, օրինակ, Հյուսիս-Հարավը, ջրամբարաշինությունը, էներգետիկ ոլորտի ծրագրերը, այդ մարդկանց թող տանեն եւ աշխատանք առաջարկեն, ով չի աշխատի, այլ հարց է»,-առաջարկում է Մելքումյանը՝ հավելելով, որ անգամ վերապատրաստում կարելի է անցկացնել պետության հաշվին:
Պատգամավորն կառավարության առաջարկած միանգվագ սոցիալական աջակցության տարբերակը, որը կտրվի մինչեւ 14 տարեկան անչափահաս երեխա ունեցող այն ծնողներին, որոնք աշխատանքը կորցրել են մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բավարար չի համարում սոցիալական խնդիրները մեղմելու համար:
«Ներողություն, իսկ եթե մարդը ունի 14 տարեկան երեխա եւ մինչեւ այդ է գործազուրկ դարձել, ի՞նչ անի, կամ, եթե օրավարձով աշխատող է, կամ երեխան 15 կամ 16 տարեկան է»,-հարցնում է Մելքումյանը՝ հավելելով, որ սոցիալական նպատակով տրվող գումարները 3 ամսվա ընթացքում հարկերի տեսքով հետ են գալու բյուջե:
Ըստ Մելքումյանի կառավարությունը նաեւ ջանքեր պետք է գործադրի ֆինանսական կայունությունը պահպանելու եւ ֆինանսական շուկայում վայրիվերումներ թույլ չտալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ