Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Նախագահ 03/27/2020   19:04  |  Կորոնավիրուս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսություններին: Մասնավորապես, խոսելով արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դասի և տրված տնային առաջադրանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նրանք ստեղծագործաբար են մոտեցել առաջադրանքին՝ մտածելով, քննարկելով և էլեկտրոնային «թղթին» հանձնելով իրենց մտքերը՝ կապված Միջին Արևելքի, Պարսից ծոցի հետ։ «Արդեն մեծ թվով աշխատանքներ կան,-ասել է նախագահը:- Հաճելի էր, երբ ես ընթերցում էի այդ աշխատանքները, քանի որ դրանք ցույց են տալիս և՛ պատմության, և՛ տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների, և քաղաքագիտության հիմունքների ու գործիքների իմացություն»։

Արևելագետներին նախագահը քաջալերել է շարունակել աշխատանքները. «Եթե ժամանակ ունեք կամ եթե նույնիսկ արդեն մեկ աշխատանք գրել եք, գուցե երկրորդի մասին մտածեք, ասենք՝ «Կորոնավիրուսը և Միջին Արևելքը»։

Անդրադառնալով մյուս՝ ապագա մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ դասին, նախագահը նշել է, որ երիտասարդ ուսանող գիտնականները շատ ճիշտ են ընկալել իրենց առջև դրված խնդիրը: «Ինձ հասած օրինակները ցույց են տալիս, որ նրանք շատ տարբեր ձևով են մտածում, ունեն հետաքրքիր լուծումներ, ոչ ստանդարտ,- ասել է նախագահ Սարգսյանը։- Սա հենց այն էր, ինչ ես սպասում էի՝ ոչ թե կրկնեին տասնյակ տարիներ առաջ լուծած խնդիրը, դասական դասագրքային օրինակը, այլ ընդհակառակը՝ ստեղծագործաբար մոտենային։ Ուրախալի է, որ կային խմբային աշխատանքներ, որտեղ մի քանի հոգի միասին են աշխատել»։

Սկսելով այսօրվա դասախոսությունը՝ նախագահն ասել է, որ դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ «Դարերով, հազար, երկու հազար տարի առաջ բժիշկներ են գոյություն ունեցել, որոնք իրենց կյանքի ընթացքում, փորձելով բուժել կամ առողջությունը վերադարձնել հիվանդ մարդկանց, հսկայական գիտելիք են ձեռք բերել,-ասել է Հանրապետության նախագահը։- Պատմության ընթացքում եղել են շատ տաղանդավոր բժիշկներ և՛ Միջին Արևելքում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։ Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Բնական է, տեխնոլոգիայի զարգացման հետ միասին ամեն մի փուլում, արդյունաբերական առաջին հեղափոխությունից, երկրորդից, երրորդից հետո բժշկությունը փոփոխվել է, դարձել ավելի համակարգված և ավելի ժամանակակից։

Եթե գնանք տարիներ հետ՝ տեխնոլոգիան անընդհատ սնվել է առողջապահությունից, որովհետև այսօրվա տեխնոլոգիական նոր, բավականին մեծ թվով գործիքներ, հաջողություններ, սարքեր կապված են առողջապահության կողմից նրանց առջև դրված խնդիրների հետ։ Առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգիաները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Նախագահն ասել է, որ այսօր առողջապահությունը պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ. «Եթե 30, 40, 50 տարով հետ գնանք, կտեսնենք, որ աշխարհում, օրինակ, սրտի մեկ, երկու պատվաստում է եղել, հետո՝ վիրահատություններ բաց սրտի վրա, և հիմա դա դարձել է սովորական աշխարհի բոլոր կետերում։ Դա հնարավոր է ոչ միայն այն պատճառով, որ բժիշկները հմտություններ են փոխանցել մեկը մյուսին, այլև որ կան հսկայական քանակությամբ նոր գործիքներ, տեխնոլոգիաներ, դեղեր, կենսաբանական հաջողություններ։ Սովորել ենք՝ ինչպես իմունիտետի հետ աշխատել, սովորել ենք որոշակի դեղերով կառավարել մարդու տարբեր գործոններ՝ արյան ճնշումից մինչև շնչառական օրգաններ: Բայց, միաժամանակ, շատ էական ու կարևոր է, որ գործիքներ են ստեղծվել, որոնք օգնում են վիրահատողին կամ բժշկին։ Դասական հազարավոր օրինակներից վերցնենք բոլորիս հայտնի մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված սարքը, որը բավականին լավ կարողանում է ցույց տալ մեզնից յուրաքանչյուրի ներքին պատկերը: Համակարգիչն այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է, վերամշակելուց հետո տալիս է պատկերներ, որոնք բժիշկները նայում են։ Այսօր միակ խնդիրն այն է, որ պատկերների թիվը հսկայական է, դրանք կարող են լինել հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր: Մեր օրերում ի հայտ են գալիս նոր գործոններ, որ ծագումով տեխնոլոգիաների շարքից են և սկսելու են ազդել առողջապահության և տեխնոլոգիայի ամբողջ տարածքի վրա։ Գործոնները մի քանիսն են, ամենակարևորներից մեկը կոչվում է չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, որի էլեմենտներից մեկը արհեստական բանականությունն է։

Արհեստական բանականությունը նույն մագնիսական ռեզոնանսի հիման վրա ստեղծված սարքերի ավելի արդյունավետ օգտագործման հարցում պարզ գործ է անելու։ Քանի որ մարդկային աչքը կամ ժամանակը թույլ չի տալու հազարավոր թիթեղներ կամ պատկերներ դիտել, արհեստական բանականությունը հարյուր հազար պատկերները կարող է շատ արագ կարդալ և տալ պատկեր։ Սա նշանակում է, որ բժիշկն իր կողքին ունենալու է ոչ թե մեկը, որի հետ պետք է մրցի, այլ մեկը, որն իրեն կօգնի, որպեսզի վերջնական ճիշտ կարծիք հայտնի, ախտորոշի»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այսօր աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական կազմակերպությունների, մեծ հայտնի ընկերությունների գործունեության կամ արտադրանքի մի մեծ մասը բժշկական են։ «Եթե նրանց ֆինանսական հոսքերին հետևեք, ապա կնկատեք, որ բժշկական գործիքները նաև շատ շահութաբեր են,- ասել է նախագահը։- Բոլոր տեխնոլոգիական ընկերությունների համար առողջապահությունը և բժշկությունը զարգացման իմաստով շատ էական տարածք են։ Առողջապահությունն անընդհատ զարգանում է, մարդկության առջև դրված խնդիրները հսկայական են, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, հետևաբար, ինժեներների համար ամենօրյա նոր աշխատանք, նոր եկամուտի աղբյուր կա։ Եվ հակառակը՝ ամեն նոր տեխնոլոգիական առաջընթաց օգնում է բժշկին, որպեսզի նա ավելի ճշգրիտ որոշում ընդունի և մարդկանց փրկի։ Օրինակները հարյուրավոր են և՛ քաղցկեղի ոլորտում, և՛ թոքերի, երիկամների, բոլոր օրգանների, ընդհուպ մինչև երկարակեցության հետ կապված։

Վերցնենք սիրտ-անոթային հիվանդությունը, որը, ցավոք սրտի, Հայաստանում շատ տարածված է։ Եթե 30 տարով հետ գնանք, ապա Հայաստանում բաց սրտի վրա վիրահատություններ չէին կատարվում, հազվադեպ նման վիրահատություններ կատարվում էին Մոսկվայում։ Այսօր Հայաստանի մի շարք կենտրոններում կատարում են սրտի բաց վիրահատություններ՝ բարձր որակի, նույն ստանդարտի, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Ընդամենը 30 տարի առաջ նման հիվանդություն ունեցող մարդիկ որոշակի դեղորայք էին ստանում և սպասում էին բախտին, որովհետև լուծում չկար։

Այսօրվա վիրաբույժը, եթե սրտի բարդ վիրահատություն պետք է անի, սրտաբանների հետ միասին ծրագրում են, թե ինչ ինչպես պետք է վիրահատեն։ Պատկերացրեք՝ նոր տեխնոլոգիաների դեպքում, երբ ռենտգենի, ուլտրաձայնի, մագնիսական ռեզոնանսի ոլորտներում ստացված ինֆորմացիան արհեստական բանականությունը կարողանա մշակել...Վիրաբույժը վիրահատությունը սկսելուց առաջ կկարողանա ամբողջ գործընթացն անցնել փորձնական, այսինքն՝ վիրտուալ ձևով: Տվյալ անձի սրտի իրական չափերն իմանալով՝ կարող է վիրահատությունն անել փորձնական, հետո՝ իրական:

Սա մեծ փոփոխություն է լինելու, քանի որ մեր գործունեության ցանկացած ոլորտում փորձնական գործունեությունը շատ էական է: Բոլոր ոլորտները փոխվելու են տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իսկ բժշկությունը՝ առավել ևս»:

Դիմելով ուսանողներին՝ նախագահն ասել է. «Դուք՝ բժիշկներդ ու ինժեներներդ, ապագայում միասին շատ եք աշխատելու: Ես կարծում եմ՝ մի օր, հավանաբար, շատ շուտ, մեր ինժեներական և գիտական համալսարանները կունենան բժշկական բաժիններ, և հակառակը, բժշկական համալսարաններում կլինեն բժշկական ինժեներության ոլորտներ: Այստեղ մենք կարող ենք հաջողության հասել, քանի որ այսօր աշխարհի շատ հայտնի կենտրոններում այդ ուղղությունը ղեկավարում են նաև մեր հայրենակիցները: Տասնյակ օրինակներ կան, բերեմ ընդամենը երկուսը: Առաջինը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որը համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին երեք լավագույն համալսարաններից մեկը: Այն գիտական-ինժեներական համալսարան է, որի կազմում կա հսկայական բժշկական կենտրոն, հիվանդանոց, և կենտրոն, որը զբաղվում է բժշկական ինժեներությամբ: Այդ ողջ համակարգը ղեկավարում է հայազգի Արա Դարզին. նա հայտնաբերել է լապորոսկոպիան, եղել է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Այսօր այդ նույն քոլեջում կան նաև մեծ թվով ստարտափեր: Նրանք քաջալերում են երիտասարդներին նոր գաղափարներով մոտենալ խնդիրների լուծմանը: Մեկ այլ օրինակ. Մոսկվայի պետական համալսարանին կից ստեղծվել է բժշկական կենտրոն, որը ղեկավարում է ակադեմիկոս Արամայիս Կամալովը: Ես կարծում եմ՝ մեր նպատակներից մեկը Հայաստանում այս ուղղության զարգացումն է: Մենք ունենք նախագահական նախաձեռնություն, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow), որով փորձում ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով աշխարհահռչակ ընկերությունների հետ: Օրինակ՝ մեր քննարկումները Siemens-ի հետ վերաբերում են երկու ոլորտի՝ բժշկութուն և էներգետիկա:

Ինձ համար մեծ բավականություն կլինի, որ երիտասարդները ներգրավվեն և ստեղծեն ստարտափեր: Այնպես որ, այս դասախոսության իմաստներից մեկը ձեզ քաջալերելն է, որպեսզի ինժեներներն իմանան, որ իրենք միայն տիեզերանավեր և շարժվող մեքենաներ չեն արտադրելու, իսկ բժիշկները չկարծեն, որ իրենք մեկուսացված են: Դուք երկուսդ սերտաճելու եք ավելի ու ավելի և նոր տեխնոլոգիական միջոցներ եք կիրառելու»:

Չխախտելով դասախոսությունների ընթացքում ձևավորած իր ավանդույթը՝ նախագահ Սարգսյանը վերստին տնային հանձնարարություն է տվել. «Խնդիրները լինելու են երեք տիպի, որոնց համար տրվում է մեկ ամիս ժամանակ: Բժիշկները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, երկրորդը՝ թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը:

Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում: Օրինակ՝ ձեզանից շատերն ունեն էլեկտրոնային ժամացույցներ, հեռախոսներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Պատկերացնենք՝ հեռախոսներն ունենում են նաև էլեկտրոնային ջերմաչափ, և կարիք չի լինի հանրային վայր մտնելուց առաջ թույլ տալ, որ քո ջերմությունը չափեն, քանի որ դա կանի հեռախոսը:

Եվ մեկ ընդհանուր խնդիր, որը ոչ միայն ձեզ համար է, այլ նաև ձեր դասախոսների, այն ընկերությունների, որոնք լաբորատորիաներ ունեն և աշխատում են ձեր ուսումնական հաստատությունների հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծագույն խնդիրներից մեկը թոքերի արհեստական օդափոխության սարքերն են: Դրանց մեծ քանակությունը բացարձակ անհրաժեշտություն է: Նույնիսկ եվրոպական մեծ պետություններն ունեն այդ սարքերի կարիքը և այսօր շատ հայտնի ընկերություններ սկսել են արտադրել: Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծել, որոնց հիմնական մասերն են պոմպը, որը կարելի է ստանալ 3D տպիչի միջոցով, և էլեկտրոնային կառավարումը: Դժվար խնդիր է, բայց չեմ կարծում այնքան դժվար, որ հնարավոր չլինի նախատիպը ստեղծել, այսինքն պլաստիկից պոմպ և էլեկտրոնային համակարգ: Սա չեն կարող անել միայն ինժեներները և չեն կարող անել միայն բժիշկները: Այն պետք է լինի համատեղ աշխատանք:

Եթե դուք դա ձեռնարկեք, և հաջող լինի, ապա եթե առաջին խնդիրների դեպքում հաղթողները ստանալու են նախագահական մրցանակներ, վերջին խնդրին լուծում առաջարկելու պարագայում ես պատրաստ եմ նաև գումար ներդնել արտադրությունը սկսելու համար:

Առաջադրանքի պատասխանները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին»:

Պատասխանելով լսարանից իրեն ուղղված այն հարցին, թե՝ արհեստական բանականությունը, մարդկանց կյանքի որակը բարելավելով հանդերձ, արդյո՞ք չի վնասի մարդկությանը և էլ ավելի մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած գաղափար, հայտնագործություն, ի վերջո, երկփեղկ է՝ մարդկությանը ծառայելու է և՛ դրական իմաստով, և բացասական: Խնդիրն արհեստական բանականությունը չէ, այլ՝ բնական բանականությունը, այսինքն՝ մեր տրամաբանությունը և մեր հոգևոր արժեքները: Եթե մենք օգտագործում ենք հայտնագործությունն ինչ-որ բան ոչնչացնելու համար, այդ գործիքն էլ կարող է մեզ ոչնչացնել: Արհեստական բանականությունն ընդամենը գործիք է, ինչպես օրինակ, բահը, կրակը, ջերմություն ստանալը, համակարգիչները: Այսօր կան համակարգիչներ, որոնք մեր կյանքի մեծ մասն են կազմում, սակայն դրանց հետ ստեղծվել են նաև վիրուսներ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղեկությունը փոխանցելու հետ միասին կա նաև սուտ տեղեկություն: Կա համակարգ, որով կարող ես նույն համակարգչի միջոցով քանդել ատոմակայանը: Ցանկացած գործիք ինքնին վտանգ չէ, վտանգը մենք ենք: Հետևաբար, արհեստական բանականությանը հանգիստ թողնենք: Այն չի կարող մեզ խանգարել, եթե մենք բարոյական ենք, ունենք մարդկային սկզբունքներ, արժեքներ և օգտագործում ենք մեր բնական բանականությունն ի շահ մարդկության: Եթե ոչ, բանականություն լինի, թե կացին, հսկայական վտանգ ունենք»:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
14:45 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պահպանենք և պաշտպանենք բժշկին». նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների
18:32 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար
16:33 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին
14:38 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի
13:47 26/03/2020Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
18:53 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
14:12 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
18:12 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին
17:06 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ Արմեն Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]