ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Նորմատիվային ակտով լուծում պահանջող հարցի քննարկումը վերահասցեագրել է Երեւանի դատարանի նախագահին 03/26/2020 19:21 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ նախագահին հասցեագրված դիմումը դատավարական գործընթացին միջամտելու վերաբերյալ չի եղել, այլ նորմատիվային բնույթի ակտի ընդունմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
Բանն այն է, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։
Խնդիրն այն է, որ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Կոնվենցիայի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի ուժով հանդիսանում է անհապաղ քննության ենթակա միջնորդություն: Արամ Վարդեւանյանը ԲԴԽ նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջնորդության քննությունից հրաժարումն, կամ անորոշ կերպով հետաձգումը ինքնին հանդիսանում է ակնհայտ արդարադատության մերժում:
«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավորի ժամանակավոր անաշխատունակության դեպքում դատական վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդությունները բաշխելու համար նշված որոշման մեջ առանձնացված ընթացակարգ սահմանված չէ, ուստի անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդության բաշխման ընթացակարգի նկատմամբ պետք է կիրառելի լինեն Առաջին ատյանի դատարաններում քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունների բաշխման ընթացակարգի ընդհանուր դրույթները, այն է՝ դատավորն օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է»,- դիմումում նշել էր Ա.Վարդեւանյանը՝ առաջարկելով ԲԴԽ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության քննության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, նման անորոշությունը կանխելուն ուղղված լուծումներ գտնել, այդ թվում՝ քննարկել ՀՀ ԲԴԽ կողմից նման իրավիճակները կարգավորող նորմատիվ ակտի ընդունումը:
Սակայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշել է Վարդևանյանի ներկայացրած դիմումը վերահասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և նշել, թե դա ԲԴԽ լիազորությունների սահմաններից դուրս է:
«ԲԴԽ-ն երաշխավորում է դատավորների անկախությունը և դատարանների բնականոն գործունեությունը: Ենթադրենք՝ հեռահար հաղորդակցման միջոցով քաղաքացիական գործերով դատավարությունների կազմակերպումը իրականացնում է ԲԴԽ-ն, որովհետև դա դատարանների բնականոն գործունեության կազմակերպման հարց է»,- նշեց Վարդևանյանն՝ ընդգծելով, որ իր ներկայացրած դիմումով խնդրել էր ԲԴԽ-ին՝ նման իրավիճակները կարգավորող նորմատիվային բնույթի ակտ ընդունել:
«Կարող է լինել այնպես, որ դատավորը նույնիսկ շատ օբյեկտիվ և հարգելի պատճառով՝ այսպես անորոշ ժամկետով փաստացի որևէ տեղեկություն չտրամադրի իր գործով մասնակցող անձանց, այն էլ՝ երբ կա գործով կալանավորված անձ՝ այն պարագայում, երբ արտակարգ դրություն է հայտարարված ՀՀ-ում: Այս իրավիճակների համար ԲԴԽ-ն չունի ընդունած որևէ ակտ, որևէ որոշում: Հենց նման իրավիճակների համար պետք է ունենա ակտեր: Նույն հաջողությամբ՝ ինչու դատարանի նախագահը չի սահմանում դատավորների արձակուրդի կարգը, ինչու՞ է դա սահմանում ԲԴԽ-ն: Առհասարակ՝ գուցե բոլոր հարցերով պետք է զբաղվի դատարանի նախագահը, բայց այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներով է օժտված ԲԴԽ-ն, եթե ոչ այպիսի հարցերին լուծում տալու գործառույթով»,- նշեց Վարդևանյանը:
Վերջինս ընդգծեց, որ դիմումում մատնանշել էր նաև ԲԴԽ նախագահի հարցազրույցը, որում, թեև ասվում էր, որ սա 21-րդ դարն է և կարելի է հեռախոսազանգով ճշտել և իմանալ, թե դատավորը երբ է վերադառնալու, սակայն այսօր էլ Վարդևանյանը զանգահարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի աշխատակազմ՝ հիշատակելով, որ 21-րդ դարն է, ինչ տեղեկություն է առկա, որտեղից իրեն տեղեկացրել են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը փորձել է և չի կարողացել ճշտել:
«Այս պայմաններում մենք խոսում ենք իրավական պետության սկզբունքի երաշխավորման մասին, բայց ստիպված արձանագրում ենք դրա խախտումը ։ Այս պարագայում մենք խոսում ենք ԲԴԽ կողմից ակնհայտ անգործության փաստի մասին, բայց ինչով է դա պայմանավորված, թողնում եմ մեկնաբանությունները մեր հանրությանը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել նման պատասխանատու քրեական գործի դեպքում: Ինչպես է ստացվում, որ ԲԴԽ-ն նման օպերատիվ ձևով արձագանքեց դատական նիստերի դահլիճում տեղի ունեցածին, որը, փաստացի նույնիսկ հանրային ցանկացած վայրում իրավիճակին էր բնորոշ և համարժեք, բայց այս պարագայում ԲԴԽ նախագահը գտնում է, որ պետք է հարցը հասցեագրի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Բա թող այդ հարցով էլ զբաղվեր Երևաի ընդհանուր իրավասության դատարանը, ինչն էր պատճառը, որ հենց ԲԴԽ-ն պետք է արձագանքեր: Դա էլ էր դատավարության գործընթացի մասին՝ իրենց մեկնաբանմամբ»,- նշեց Վարդևանյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ