ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին 03/26/2020 15:51 | ԼՐԱՀՈՍ

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Նամակում մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, եւ կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:
Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն եւ մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում:
Հարգանքով՝
ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրված փաստ է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը եւ դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 265 նշված վարակի դեպք:
Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում եւս հայտարարելու արտակարգ դրություն:
1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :
2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:
3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:
4) Այսինքն Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» եզրույթներըը:
5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:
6) «Արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց եւ բացառապես Սահմանադրական կարգին:
7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին եւ/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձեւակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից եւ նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:
8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:
9) Այսինքն տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը եւ հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ...:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրմասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:
10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձեւակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որեւէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:
11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձեւակերպմանը, քանի որ հիմքը թե Հայաստանում թե Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձեւակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:
12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը եւ վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:
13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, իսկ ՀՀ-ում եւ ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետեւյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին եւ դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:
14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաեւ սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում եւ ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին եւ կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:
15) Այսինքն տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին եւ 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ եւ առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:
16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ եւ հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/07/2021 14:44 2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար. Արմեն Աշոտյան
- 03/07/2021 14:40 Այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում.Հրանտ Բագրատյան
- 03/07/2021 14:36 Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ ․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով. Անդրանիկ Թևանյան
- 03/07/2021 14:31 Վանդալիզմին վանդալիզմով չեն հաղթում. ինչ ցանենք,այն էլ կհնձենք.Էդուարդ Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները