Թեմաներ
Շաբաթ 07 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/10/2020   23:32 Պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ. Գոհար Մելոյան 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   23:14 Վրաստանի ԱԳՆ-ն կանչել Է Ուկրաինայի դեսպանին Սահակաշվիլիի հայտարարությունից հետո 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   22:34 Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 07/10/2020   22:23 Անցած օրը ռեկորդային է դարձել՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման թվով 07/10/2020   22:10 Հետևեք, որ այս մասին կանաչներն ու մյուս բնապահպանները չիմանան. Արա Գալոյանը՝ հանքերի շահագործման վերաբերյալ 07/10/2020   21:50 Կարեն Վարդանյանի հետ ծանոթածել եմ արցախյան շարժման օրերին, Ավետիք Իշխանյան 07/10/2020   21:35 Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 07/10/2020   20:46 Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին. Մարության 07/10/2020   20:36 Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը 07/10/2020   20:24 Բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը. Տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/10/2020   19:54 «Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:50 Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ 07/10/2020   19:45 «Ես չգիտեմ՝ հիմա Մշակույթի նախարարություն գոյություն ունի՞, թե՞ ոչ». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:38 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին 07/10/2020   19:32 ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հայցադիմումներ է ներկայացրել 07/10/2020   19:26 Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ 07/10/2020   19:15 «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում 07/10/2020   18:34 ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան» 07/10/2020   18:28 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները 07/10/2020   18:25 Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/10/2020   18:21 Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն 07/10/2020   18:17 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/10/2020   17:29 Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 07/10/2020   17:19 Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ 07/10/2020   17:10 Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան 07/10/2020   17:06 Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին 07/10/2020   17:03 Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   16:53 Ս. Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Ամարաս»-ի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին 07/10/2020   16:49 Ես զինվոր եմ, գործում եմ ինչպես զինվոր. Պյատախին 07/10/2020   16:43 ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ 07/10/2020   16:39 ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ 07/10/2020   16:35 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ 07/10/2020   16:28 «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում. 07/10/2020   16:26 ԱՄՆ դեսպանի այցը Տավուշի մարզի Այրում համայնք 07/10/2020   16:18 21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ 07/10/2020   16:07 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել 07/10/2020   15:59 Մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Ռոբերտ Քոչարյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   15:47 Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն 07/10/2020   15:40 Հայկ Եսայանի «Թիմ» ընկերությունը կգնի «Բիլայն»-ը. ՏՄՊՊՀ-ն թույլատրեց 07/10/2020   15:32 Բակում գարեջուր են լցրել ընտանեկան շան վրա. վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ 07/10/2020   15:28 Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել 07/10/2020   15:25 Բաղրամյան 26 հասցեից բերման է ենթարկվել 9 քաղաքացի, նա»րանց թվում Վահագն Չախալյանը, Սոնա Աղեկյանը
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/26/2020   19:52  |  Հարցազրույց

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, մասնավորապես, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցելու վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ։

-Պարոն Բեքմեզյան, դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով որքանով է երաշխավորվում դատավորի անկախությունը և ինչ խնդրահարույց կետեր եք տեսնում այս փոփոխություններում։

-Ըստ էության, դատավորի անկախության հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև փաստացի դատավորի անկախությունն ապահովողը ԲԴԽ-ն է և անկախ նրանից, թե ով ինչ կարգապահական գործ կարող է հարուցել, միևնույն է, ԲԴԽ-ն է դրանք նայելու ու օբյեկտիվորեն քննելու է, որոշելու է կարգապահական պատասխանատվության հիմքեր կան, թե ոչ։ Խնդիրն այն է, որ մի մարմին ևս ավելացել է, որը կարող է կարգապահական հարցեր բարձրացնել, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Մինչ այս՝ այդ մարմինները երկուսն էին, հիմա երրորդն էլ է ավելացել։ Բայց եկեք ընդունենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթը հայտարարագրերի հետ կապված խախտումների դեպքում վարույթ հարուցելն է։ Ամեն դեպքում, այդ հարցով ինչ-որ մեկը պետք է վարույթ հարուցեր չէ՞, և ավելի հստակեցվել է այս գործառույթը, ինչը ենթադրում է, որ դատավորները պարտավոր են ավելի բարեխիղճ լինել իրենց կողմից ներկայացվող հայտարարագրերում։ Սա նորմալ պահանջ է։

Գտնում եմ, որ եթե դատավորը բարեխիղճ աշխատում է և, ըստ էության, էական խախտումներ թույլ չի տալիս, ապա հավատացեք շատ դժվար կլինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ կարգապահական վարույթի հարուցումը պետք է ունենա հստակ հիմքեր, ըստ այս փոփոխությունների դատավորի գործողություններում պետք է լինեն այնպիսի էական խախտումներ, որոնք կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, իսկ դա հիմնավորելը բավական դժվար է։ Այստեղ շատ նուրբ հարցեր կան և ամեն դեպք չէ, որ կարող է առիթ հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն սկսելու համար։ Այս համատեքստում չեմ կարծում, որ կարող ենք խոսել անկախության սահմանափակման մասին։

- Միթե Ձեր նշած երկու մարմիններն այս գործառույթները չէին կարողանում հավուր պատշաճի իրականացնել։ Հատուկ դրա համար պետք էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո՞վ ստեղծել։

-Լավ հարց եք տալիս, քանի որ մինչև այժմ չեն իրականացրել։ Մինչև հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ամեն դեպքում դատավորների կողմից տրված հայտարարագրերի ուսումնասիրությունը կատարվել է, եթե չեմ սխալվում, էթիկայի հանձնաժողովի կողմից, որտեղ տալիս էին այդ հայտարարագրերն ու հանձնաժողովը դա ուսումնասիրում էր, բայց օրենքով այս մարմինը չէր կարող կարգապահական վարույթ հարուցել ու այն ուղարկել ԲԴԽ։ Եթե չեմ սխալվում ,հայտարարագրերի հետ կապված ԲԴԽ-ն այն ժամանակ իրավասություն չուներ, ուստի էթիկայի հանձնաժողովն ինքը պետք է գտներ խախտումներն ու պատասխնատվության ենթարկեր դատավորին։ Հիմա ստացվում է, որ ԲԴԽ-ն պետք է այդ հարցը քննի։

Մինչ այս փոփոխությունը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ բացահայտելու դեպքում պետք է ուղարկեր արդարադատության նախարարին կամ դատավորների ընդհանուր ժողովին՝ կից էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, նրանք քննեին ևս մեկ անգամ, որից հետո խնդիր լինելու դեպքում ուղարկեին ԲԴԽ։ Սա ավելի կբարդացներ գործընթացը, իսկ այս դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միանգամից ուղարկում է ԲԴԽ ու ասում, որ հարցին վերջնական լուծում տանք։ Գործընթացների կազմակերպման տեսանկյունից այս տարբերակն ավելի ճիշտ է։

- Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ նոր ներդրվող կարգավորումները կիրառելի են 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Արդյո՞ք մինչ այս ներկայացված հայտարագրերը պետք չէ ուսումնասիրել, այստեղ ռիսկեր չկա՞ն։

-Փասստացի ստացվում է այնպես, որ պետք չէ ուսումնասիրել։ Ռիսկեր միգուցե կան, բայց օրենսդիրն որոշել է, որ դրանից առաջ ներկայացած հայտարագրերում արտացոլված տվյալները բացահայտելը փաստացի կարող է նաև անհնարին լինել։ Այն ժամանակ պարտականություն չի եղել ինչ-որ կերպ հիմնավորել հայտարարագրում նշված գումարի ստացման աղբյուրները, բովանդակությունը։ Խնդրահարույց է դատավորին ասել, որ հիմա գա ներկայացնի, թե 2015թ-ին իր նշած գումարը որտեղից է ձեռք բերել կամ հայթայթել։ Եթե մենք ավելի հետ գնայինք, ապա դա ավելի կխախտեր դատավորների անկախությունը, այդ դեպքում կամայականորեն կարելի էր ցանկացած դատավորի, ցանկացած գումարի հետ կապված փորձել կարգապահական պատասխանատվության առաջ կանգնեցնել։

2017թ-ը մոտ է 2020թ-ին ու հնարավորություն կտա համեմատել 2017թ-ից հետո դատավորների ձեռք բերած գույքն ու եկամուտները ու ավելի հստակ պահանջներ դնել դատավորների առաջ, որ հիմնավորել իրենց կողմից ստացված եկամուտները կամ ձեռքբերումները։ Եթե մենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նման հնարավորություն տայինք, ապա հնարավոր է այն շատ դեպքերում նաև կամայական լիներ, ինչն ավելի կվնասեր դատավորի անկախությանը։ 2017թ-ը նշելը շատ համարձակ քայլ է, քանի որ բոլորս էլ գիտենք՝ հանրությունը պահանջում է գնալ ընդհուպ մինչև 2000 թվական և անգամ դրանից ավելի առաջ, եթե պոպուլիստական տեսանկյունից նայենք պետությունը պետք է գնար այդ ուղղությամբ, բայց 2017-ը ֆիքսելն ավելի համարձակ քայլ էր, այս կերպ հանրությանը ցանկությանը դեմ գնալով ավելի ռեալ հնարավորություններ են սահմանվում։

- Կներեք, իշխանությունները շարունակ ասում են՝ այս փոփոխությունները դատական համակարգը «մաքրելու» ու նախկին իշխանությունների ժամանակվանից մնացած «վատ» դատավորներին հեռացնելու համար են, արդյո՞ք այս կերպ կարող է համակարգը մաքրվել, պայմանական ասած, վատ դատավորներից։

-Հին դատավորը համակարգից չի կարող հեռացվել, որովհետև բոլոր հին դատավորները չէ, որ վատն են։ Նման բան չկա և ակնհայտորեն անձի իրավունքների խախտում է ասելը, որ եթե դատավորը հին է, ապա վատն է։ Համակարգից պետք է հեռացվեն վատ դատավորները, վատ դատավորին պատժելու համար մենք ունենք մի քանի տարբերակներ։ Դրանցից են նրանց կողմից կազմված դատական ակտերը, գույքի և եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելը։ Նորից եմ ասում, հայտարարագրերն ուսումնասիրելու համար շատ հետ գնալով մենք չենք կարող ապացուցել, որ իսկապես վատն են դատավորներն ու ունեն ապօրինի եկամուտներ, քանի որ այն ժամանակ դատավորները պարտավոր չեն եղել հիմնավորել, թե իրենց գույքը որտեղից է։

Միգուցե դա եղել է համակարգի սխալը կամ իրավակարգավորումների թերությունը, բայց այդպես է եղել։ Այն ժամանակ դատավորին չեն ասել, որ եթե 100․000 դոլարի եկամուտ ես ցույց տալիս, ասա՝ դա նվեր է տվել հարազատդ, թե՞ ուրիշ մեկը։ Տարիներ են անցել, մենք հիմա գնանք ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա, և պետությունը չի կարող ապացուցել դրա ապօրինի լինելը կամ չլինելը։ Ուստի, պետությունը գտել է, որ հետ գնալ չենք կարող, բայց կարող ենք հետևել, որ հիմա դատավորներն աշխատեն ավելի թափանցիկ և բաց։ Դատավորների կողմից դատական ակտերի կայացման պրոցեսի ու դատական ակտերի ներկայացման պահանջների մասով հսկողություն լինելու է ու դատավորները լինելու են ուշադրության կենտրոնում, եթե դատավորը կայացնի այնպիսի դատական ակտ, որը կխաթարի արդարադատության էությունը, կհեղինակազրկի դատական իշխանությունը և դա կլինի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ, ապա կարող է ընդհուպ մինչև դատավորին դատական համակարգից հեռացնելու հարց բարձրացվել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ինչ-որ մեկն ուզում է շուտ դառնալ դատավոր, նա ստիպված կսովորի մագիստրատուրայի դասընթացը․ Գրիգոր Բեքմեզյան
18:35 14/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգում դավադրության մասին ես տեղյակ չեմ. Գրիգոր Բեքմեզյանը Փաշինյանի հայտարարությունը համարում է վարչապետի կարծիքը
19:50 06/03/2020  |  ՀարցազրույցՔողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի ռիսկերի մասին
21:53 21/02/2020  |  ՔաղաքականԵթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ)
21:03 29/01/2020  |  ՀարցազրույցՍտեղծված ներքաղաքական մթնոլորտը, բնականաբար, բացասական է անդրադառնում մեր զինվորների վրա. Գագիկ Գինոսյան (տեսանյութ)
21:29 26/12/2019  |  ՀարցազրույցՆախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան
19:32 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ
18:12 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ի՞նչ , իսկ ո՞վ է այդպիսի ձեւակերպում արել». Դավիթ Տոնոյանը՝ Զոհրաբ Մնացականյանի սկանդալային ձեւակերպման մասին
12:23 28/10/2019  |  ՄեկնաբանությունՆախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ.Դավիթ Սանասարյանն արձագանքում է արտգործնախարարին
13:56 26/10/2019  |  ՄեկնաբանությունԱրցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Ղազինյան

Արխիվ

[]