Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/01/2020   21:21 Subaru-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամբողջությամբ կդադարեցնի Ճապոնիայի իր գործարանների աշխատանքը. ՏԱՍՍ 04/01/2020   21:17 Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 563 մարդ. Ալջազիրա 04/01/2020   21:06 Բուլղարիան մեկ ամսով կերկարաձգի արտակարգ դրությունը. Ռոյթերս 04/01/2020   21:00 Սերժ Սարգսյանը և նրա կինը ներկա էին Լևոն Արոնյանի կնոջ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը 04/01/2020   20:52 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ 04/01/2020   20:48 Պաշտպանը միջնորդել է՝ հետաձգել Արմեն Թավադյանի գործով վաղվա դատական նիստը 04/01/2020   20:42 Պոպուլիզմի վախճանից առաջ 04/01/2020   20:37 Տեղի է ունեցել պարետատան նիստը 04/01/2020   20:31 «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասում ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ աշխատանքների իրականացումը 04/01/2020   20:28 Ինչու են տուբերկուլյոզի կամ այլ վարակակիր հիվանդությունների դեպքում դիակը հանձնում դիահերձման, իսկ կորոնավիրուսի դեպքում ոչ. մասնագետ 04/01/2020   20:06 Իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում են իրենց քննադատող լրատվամիջոցներին ֆինանսական վնասներ պատճառելու համար. Ա.Օհանյան 04/01/2020   20:01 «Նորք» ինֆեկցիոնում մահվան նոր դեպք է գրանցվել 04/01/2020   20:01 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների 04/01/2020   19:54 Արցախի ընտրությունները Հայաստանի իշխանամերձ շրջանակի համար փրկօղակ է մարդկանց զբաղեցնելու և ուշադրություն շեղելու. Ստեփան Դանիելյան 04/01/2020   19:47 Սահմանադրական դատարանը ընդունել է 4 որոշում 04/01/2020   19:44 Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելու են հսկիչ անցակետեր. մարզպետ 04/01/2020   19:42 Մի շարք սուպերմարկետների գործունեությունը պարետը վեց ժամով արգելել է 04/01/2020   19:23 Անցակետերում կիրականցնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ 04/01/2020   19:18 Քաղաքացին ահազանգում է , ՊՆ-ն՝ հերքում 04/01/2020   19:12 Պարետատուն. Համացանցում տարածված լուսանկարի ավտոբուսն աշխատել է վարորդի անձնական որոշման արդյունքում 04/01/2020   19:09 Հայաստանից Արցախ ժամանած երկու քաղաքացի մեկուսացվել է. տեղեկատվական շտաբ 04/01/2020   19:00 Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան 04/01/2020   18:55 ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր 04/01/2020   18:52 Աննա Հակոբյանը այցելել է Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորված տղային և Գյումրիում բռնության ենթարկված աղջնակին 04/01/2020   18:47 Վիճաբանություն և կրակոց գյուղմթերքի շուկայում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը 04/01/2020   18:35 Ուժեղացված հսկողություն ավտոճանապարհներին (տեսանյութ) 04/01/2020   18:17 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 04/01/2020   18:12 «Ի շահ ժողովրդի» քանակ ապահովեցին և անցկացրին հանրությանը տոտալ վերահսկելուն ուղղված օրինագիծը 04/01/2020   17:52 2020թ. Մարտի 31-ի ընտրություններն ապացուցեցին ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը 04/01/2020   17:49 ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր չունենք. Ռուստամ Բադասյան 04/01/2020   17:44 Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ 04/01/2020   17:41 Բակո Սահակյանն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ 04/01/2020   17:39 Հեռախոսազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջև 04/01/2020   17:34 Այս պայմաններում դիտորդություն անելը շատ դժվար է կամ նույնիսկ՝ անհնարին․ Արցախի ընտրությունների երկրորդ փուլում դիտորդների ներկայությունը կասկածահարույց է 04/01/2020   17:30 Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է. ընտանիքը չի կարողացել վճարել գրավը 04/01/2020   17:25 Եթե լինի գոնե մեկ զանգի և տեղակայման վայրի համընկնում, ԱԻՆ-ի աշխատակցի կողմից զանգ կլինի. Ռուստամ Բադասյան 04/01/2020   17:20 Հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքը վտանգում է փաստաբանական գաղտնիքի, լրագրողի աղբյուրի պաշտպանությունը. Փաստաբանը ներկայացնում է հապճեպ ընդունված օրենքի վտանգները 04/01/2020   17:06 Պոտենցիալ վարակվածները միանգամից կտեղեկացվեն, կդադարեցնեն հարազատների հետ շփումները, և այդ շղթան կկոտրենք. Ռուստամ Բադասյան 04/01/2020   16:59 Ընտրողների վրա եղել են անօրինական ներգործության դրսեւորումներ. Դանիել Իոաննիսյան 04/01/2020   16:56 Պարզվեց ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին. կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա երկրորդ փուլն է. բժիշկ 04/01/2020   16:50 «Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան 04/01/2020   16:35 Հետախուզման մեջ գտնվող երկու անձինք հայտնաբերվել և կալանավորվել են՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար 04/01/2020   16:31 Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում ընտրողների հետ չի հանդիպելու 04/01/2020   16:09 Ստուգման արդյունքները ապրիլի 1-ի ժամը 9-ից 15-ի դրությամբ 04/01/2020   16:03 Մնացել է մեկ հնարավորություն՝ Ուկրաինայից ինքնաթիռով Հայաստան գալու համար 04/01/2020   15:52 Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ 04/01/2020   15:31 Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. Արսեն Թորոսյան 04/01/2020   15:10 Արամ Վարդևանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության հայցադիմումն այսօր չի քննարկվի.դատական նիստը կհետաձգվի 04/01/2020   15:03 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով 04/01/2020   14:53 Հայկական ԱԷԿ-ը իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
03/31/2020   22:59 Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը 03/31/2020   14:33 Պարետի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան 04/01/2020   16:31 Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում ընտրողների հետ չի հանդիպելու 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 03/30/2020   22:42 Ովքե՞ր են կանգնած «մուտք մարդկանց անձնական տվյալներ» օպերացիայի հետևում 03/31/2020   22:13 Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան 03/31/2020   02:14 Մահացել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին 04/01/2020   13:11 Արցախում կլինի ընտրությունների երկրորդ փուլ 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 04/01/2020   00:30 Մարզերի ու Երեւանի վարչական շրջանների միջեւ կսահմանափակվի ազատ տեղաշարժը. պարետը նոր որոշում է ստորագրել 03/31/2020   15:42 Առնվազն 10 օրով երկարացվում են խստացված սահմանափակումները. Փաշինյան 04/01/2020   09:02 Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է․ «Հրապարակ» 03/31/2020   17:09 Դատավոր Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 03/30/2020   22:57 Եթե Պարետի ցուցումները չեն կատարվում,գրոշի արժեք չունի մարդկանց տեղորոշման նոր գործիքակազմը.Նորիկյան 04/01/2020   09:46 Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ․ «Ժողովուրդ» 04/01/2020   08:52 Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի. «Հրապարակ» 04/01/2020   10:00 Մինչև ապրիլի 12-ը դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը 03/31/2020   13:20 Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք. Ա.Նիկողոսյան 03/31/2020   08:24 Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս.«Հրապարակ»

Խոշոր չարաչահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը 03/26/2020   16:19  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016թ.-ին Բնական կենդանական պաշարների օգտագործման պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015թ.-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017թ.-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է  2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253մլն դրամի բնօգտագործման վճար:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016թթ կազմել է ընդհանուր 8530տ., որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ:

Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարավել է ՀՀ քննչական կոմիտեին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:22 25/03/2020  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ չարաշահումներ՝ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում. քրեական գործ է հարուցվել
14:54 24/03/2020  |  Քրեական խրոնիկոն«Դալմայի Այգիներ»-ում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման առթիվ Երևան քաղաքի դատախազը դիմել է իրավասու մարմինների ղեկավարներին
13:13 24/03/2020  |  ԿորոնավիրուսԴատախազությունը եւս դադարեցնում է դիմումների, բողոքների, հաղորդումների թղթային տարբերակով ընդունման գործընթացը
15:48 20/03/2020  |  Քրեական խրոնիկոն150մլն դրամի վնաս պետությանը՝ վայրի բույսերի հավաքման և օգտագործման բնօգտագործման վճարներից խուսափելու և արտահանման լիցենզիաներ ստանալու հանցավոր սխեմաների կիրառմամբ
11:05 20/03/2020  |  Քրեական խրոնիկոնԼոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրեական գործ
15:20 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Լոռու մարզի դատախազության և մարզպետարանի գործակցության արդյունքում միջոցներ են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվող անձանց անվտանգության ապահովման նպատակով
11:04 18/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով 2019թ. դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս
15:04 17/03/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա. Գլխավոր դատախազը Ոստիկանապետի պաշտոնակատարին գրություն է հասցեագրել
16:31 11/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ
14:24 10/03/2020  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել. հարուցվել են քրեական գործեր

Արխիվ

[]