Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին 03/26/2020   15:51  |  ԼՐԱՀՈՍ

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Նամակում մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, եւ կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն եւ մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում:

Հարգանքով՝

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արձանագրված փաստ է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը եւ դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 265 նշված վարակի դեպք:

Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում եւս հայտարարելու արտակարգ դրություն:

1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :

2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:

3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

4) Այսինքն Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» եզրույթներըը:

5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:

6) «Արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց եւ բացառապես Սահմանադրական կարգին:

7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին եւ/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձեւակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից եւ նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:

8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:

9) Այսինքն տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը եւ հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ...:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրմասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:

10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձեւակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որեւէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:

11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձեւակերպմանը, քանի որ հիմքը թե Հայաստանում թե Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձեւակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:

12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը եւ վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:

13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, իսկ ՀՀ-ում եւ ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետեւյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին եւ դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:

14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաեւ սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում եւ ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին եւ կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:

15) Այսինքն տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին եւ 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ եւ առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:

16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ եւ հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:24 26/03/2020  |  ՄեկնաբանությունՊատրաստ եմ ամեն օր Ժամը 10։00–12։00 անհատական հանդիպումներ կազմակերպել, ձեզ հուզող հարցերին պատասխանել. Վ. Բալասանյան
14:29 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎիտալի Բալասանյան. «Պետք է լինել կարգապահ և հոգ տանել միմյանց մասին»
18:19 17/03/2020  |  ԿորոնավիրուսԱյսօր ես որոշել եմ լուսաբանել մի թեմա, որը գրավել է ամբողջ մոլորակի ուշադրությունը. Վիտալի Բալասանյան
20:32 15/03/2020  |  ԿորոնավիրուսՎիտալի Բալասանյանի կոչը Բակո Սահակյանին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ
11:01 14/03/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանի ղեկավարության համար անցանկալի թեկնածուի ընտրվելու հեռանկարը հիմք է տալիս դիմել մանիպուլյացիաների. Բալասանյան
15:46 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը․Բալասանյան
17:13 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով. Վիտալի Բալասանյան
18:12 09/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ անելու ենք, որպեսզի Ղարաբաղի հարցով մեզ թյուրիմացության մեջ չգցեն. Վիտալի Բալասանյան
15:10 06/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերայով նշվեց Արցախի հերոս Վ. Բալասանյանի տարեդարձը
12:16 05/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]