Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   18:55 Բացի 2,5 գյուղից՝ գազամուղը մնում է նրանց վերահսկողության տակ, միջպետական ճանապարհը փակվում է․ «Միասին» շարժումը հավաք է հրավիրել 04/20/2024   18:42 Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը 04/20/2024   18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան 04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը

ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Նորմատիվային ակտով լուծում պահանջող հարցի քննարկումը վերահասցեագրել է Երեւանի դատարանի նախագահին 03/26/2020   19:21  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ նախագահին հասցեագրված դիմումը դատավարական գործընթացին միջամտելու վերաբերյալ չի եղել, այլ նորմատիվային բնույթի ակտի ընդունմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: 

Բանն այն է, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

Խնդիրն այն է, որ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Կոնվենցիայի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի ուժով հանդիսանում է անհապաղ քննության ենթակա միջնորդություն: Արամ Վարդեւանյանը ԲԴԽ նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջնորդության քննությունից հրաժարումն, կամ անորոշ կերպով հետաձգումը ինքնին հանդիսանում է ակնհայտ արդարադատության մերժում:

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավորի ժամանակավոր անաշխատունակության դեպքում դատական վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդությունները բաշխելու համար նշված որոշման մեջ առանձնացված ընթացակարգ սահմանված չէ, ուստի անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդության բաշխման ընթացակարգի նկատմամբ պետք է կիրառելի լինեն Առաջին ատյանի դատարաններում քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունների բաշխման ընթացակարգի ընդհանուր դրույթները, այն է՝ դատավորն օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է»,- դիմումում նշել էր Ա.Վարդեւանյանը՝ առաջարկելով ԲԴԽ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության քննության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, նման անորոշությունը կանխելուն ուղղված լուծումներ գտնել, այդ թվում՝ քննարկել ՀՀ ԲԴԽ կողմից նման իրավիճակները կարգավորող նորմատիվ ակտի ընդունումը:

Սակայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշել է Վարդևանյանի ներկայացրած դիմումը վերահասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և նշել, թե դա ԲԴԽ լիազորությունների սահմաններից դուրս է:

«ԲԴԽ-ն երաշխավորում է դատավորների անկախությունը և դատարանների բնականոն գործունեությունը: Ենթադրենք՝ հեռահար հաղորդակցման միջոցով քաղաքացիական գործերով դատավարությունների կազմակերպումը իրականացնում է ԲԴԽ-ն, որովհետև դա դատարանների բնականոն գործունեության կազմակերպման հարց է»,- նշեց Վարդևանյանն՝ ընդգծելով, որ իր ներկայացրած դիմումով խնդրել էր ԲԴԽ-ին՝ նման իրավիճակները կարգավորող նորմատիվային բնույթի ակտ ընդունել:

«Կարող է լինել այնպես, որ դատավորը նույնիսկ շատ օբյեկտիվ և հարգելի պատճառով՝ այսպես անորոշ ժամկետով փաստացի որևէ տեղեկություն չտրամադրի իր գործով մասնակցող անձանց, այն էլ՝ երբ կա գործով կալանավորված անձ՝ այն պարագայում, երբ արտակարգ դրություն է հայտարարված ՀՀ-ում: Այս իրավիճակների համար ԲԴԽ-ն չունի ընդունած որևէ ակտ, որևէ որոշում: Հենց նման իրավիճակների համար պետք է ունենա ակտեր: Նույն հաջողությամբ՝ ինչու դատարանի նախագահը չի սահմանում դատավորների արձակուրդի կարգը, ինչու՞ է դա սահմանում ԲԴԽ-ն: Առհասարակ՝ գուցե բոլոր հարցերով պետք է զբաղվի դատարանի նախագահը, բայց այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներով է օժտված ԲԴԽ-ն, եթե ոչ այպիսի հարցերին լուծում տալու գործառույթով»,- նշեց Վարդևանյանը:

Վերջինս ընդգծեց, որ դիմումում մատնանշել էր նաև ԲԴԽ նախագահի հարցազրույցը, որում, թեև ասվում էր, որ սա 21-րդ դարն է և կարելի է հեռախոսազանգով ճշտել և իմանալ, թե դատավորը երբ է վերադառնալու, սակայն այսօր էլ Վարդևանյանը զանգահարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի աշխատակազմ՝ հիշատակելով, որ 21-րդ դարն է, ինչ տեղեկություն է առկա, որտեղից իրեն տեղեկացրել են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը փորձել է և չի կարողացել ճշտել:

«Այս պայմաններում մենք խոսում ենք իրավական պետության սկզբունքի երաշխավորման մասին, բայց ստիպված արձանագրում ենք դրա խախտումը ։ Այս պարագայում մենք խոսում ենք ԲԴԽ կողմից ակնհայտ անգործության փաստի մասին, բայց ինչով է դա պայմանավորված, թողնում եմ մեկնաբանությունները մեր հանրությանը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել նման պատասխանատու քրեական գործի դեպքում: Ինչպես է ստացվում, որ ԲԴԽ-ն նման օպերատիվ ձևով արձագանքեց դատական նիստերի դահլիճում տեղի ունեցածին, որը, փաստացի նույնիսկ հանրային ցանկացած վայրում իրավիճակին էր բնորոշ և համարժեք, բայց այս պարագայում ԲԴԽ նախագահը գտնում է, որ պետք է հարցը հասցեագրի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Բա թող այդ հարցով էլ զբաղվեր Երևաի ընդհանուր իրավասության դատարանը, ինչն էր պատճառը, որ հենց ԲԴԽ-ն պետք է արձագանքեր: Դա էլ էր դատավարության գործընթացի մասին՝ իրենց մեկնաբանմամբ»,- նշեց Վարդևանյանը:


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:38 26/03/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԲԴԽ-ն կվերահասցեագրի Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը
22:07 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանում հեռահաղորդակցության համակարգի գործարկման մեկնարկը տրված է
15:04 25/03/2020  |  ԿորոնավիրուսԲԴԽ-ն առաջարկում է դատավարական կողմերի հետ համաձայնեցնելով՝ հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի
17:37 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատական նիստերը կանցկացվեն տեսահաղորդակցության միջոցով
16:04 21/03/2020  |  ՄեկնաբանությունՓաստաբաններն ու իրավապաշտպանները՝ դատավորի աթոռին. ֆլեշմոբ ընդդեմ ԲԴԽ-ի գործողությունների
09:07 20/03/2020  |  ՄամուլԲԴԽ-ն անգործության է մատնվել. Այդքան բա՞րդ է որոշելը․ «Հրապարակ»
20:11 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը դիմել է ՓՊ նախագահին` Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
18:35 14/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգում դավադրության մասին ես տեղյակ չեմ. Գրիգոր Բեքմեզյանը Փաշինյանի հայտարարությունը համարում է վարչապետի կարծիքը
11:15 13/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը կհետաձգվի
20:19 10/03/2020  |  Քրեական խրոնիկոնԱրամ Վարդանյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]