Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ 10/21/2020   17:47 Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020   17:41 Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումը թե բնական է, թե անխուսափելի. Լիլիթ Գալստյան 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/21/2020   17:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ 10/21/2020   17:31 Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ.ԱԳՆ 10/21/2020   17:18 Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա 10/21/2020   17:16 Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 31-ից 10/21/2020   17:08 Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   17:01 Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին. Արցախի նախագահ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/21/2020   16:27 Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար 10/21/2020   16:21 ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը 10/21/2020   16:13 Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   16:09 Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան. ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանո 10/21/2020   16:07 Մերոնք 48 ժամում ոչնչացրել են 27 սիրիացի վարձկան-ահաբեկիչ 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   15:58 Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ 10/21/2020   15:54 Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճը պայմանավորված է հիմնականում ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով. Զեյնալյան 10/21/2020   15:46 Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   15:27 «Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան 10/21/2020   15:19 Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA լ/գ-ին 10/21/2020   15:15 Հրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահները 10/21/2020   15:06 Ես այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ Բեգլարյան 10/21/2020   15:02 Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. ահազանգ միջազգային կառույցներին 10/21/2020   14:57 Տիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   14:48 Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրավունք չունեն այցելել Արցախ. Մարուքյանը պարզաբանում է 10/21/2020   14:42 Թշնամին ունեցել է 6459 զոհ 10/21/2020   14:36 Այցի դեպքում պաշտոնական հաղորդագրություն կլինի՝ Մանե Գեւորգյանը Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր մոսկովյան այցի մասին 10/21/2020   14:21 Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24֊ժամյա ռեժիմով 10/21/2020   14:16 Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այցը 10/21/2020   14:12 Բանկերին հնարավորություն է տրվում ներել մարտի դաշտում զոհված կամ վիրավորված ազատամարտիկների վարկային պարտավորությունները. առաջին ընթերցմամբ ընդունվեց 10/21/2020   14:11 Ռուսաստանն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործումը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ. Մարուքյան 10/21/2020   14:09 Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/20/2020   14:27 Որտե՞ղ են այս պահին Արցախի նախկին նախագահները. Հրապարակ 10/20/2020   17:18 Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը 10/20/2020   13:38 Թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է. Կարեն Հովհաննիսյան 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Varks.am-ի լուծարումը դրական ազդեցություն չի ունենա առևտրային բանկերի և վարկային այլ կազմակերպությունների համար. փորձագետ 03/25/2020   18:09  |  Տնտեսություն

Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելն այնքան էլ լավ ազդակ չէ պետության արտաքին տնտեսական գրավչության համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ 

Փորձագետը վարկային կազմակերպության լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը հենց այս պահին կայացնելը երկակի է գնահատում: Մի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ բնակչության դժգոհություններն են , որոնք օբյեկտիվ են և որոշ առումով նաև արդարացված:

Մասնավորապես վերջին օրերին այս դժգոհություններին ավելացան նաև Varks.am-ի բնակչությանը որևէ կերպ չընդառաջելու գործընթացները: Եվ բնակչության բողոքի թիրախ հանդիսացած վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելն այսօր քաղաքացիների մոտ դրական է գնահատվում, սակայն Լիլիա Ամիրխանյանը նշում է, որ պետք է ավելի խորը դիտարկել այս գործընթացի հետևանքները մեր բանկային, ֆինանսական ոլորտի վրա, հանրության վրա, ինչպես նաև պետության իմիջի վրա:

«Ֆինանսական այս կառույցի գործունեության դադարեցումը փաստացի իրականացվում է շատ միանգամից: Անկախ նրանից, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է լիցենզավորման գործընթացների ժամկետներ, այնուամենայնիվ եթե չեմ սխալվում կազմակերպությանը խիստ զգուշացում կամ ինչ-որ գործողությունների սահմանափակում ԿԲ-ի կողմից չէր իրականացվել»,-նկատեց Լիլիա Ամիրխանյանը:

Վերջինս նշեց, որ ԿԲ-ի որոշման մեջ արձանագրված է կետ, որ վարկային այդ կազմակերպության հետ վարկային պարտավորությունների մեջ գտնվող քաղաքացիների շահերը սպասարկելու հետ կապված գործընթացներն իրականացնելու է ԿԲ-ի հանրային կապերի ծառայությունը: Սակայն վարկային կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ պետք է մարվեն. «Առայժմ պարզ չէ, թե ինչ ժամկետներ կտրամադրվեն դրա համար: Ենթադրում եմ, որ վարկերի հավաքագրումը միգուցե մինչև պաշտոնական լուծարումը չլինի, բայց այնուամենայնիվ քաղաքացիների առաջ ինչ-որ վերջնաժամկետ է դրվելու, որը շատերի դեպքում լինելու է սեփական եկամուտների սեղմում: Այսինքն եթե այլ հավասար պայմաններում նույն քաղաքացին կարող էր այդ կազմակերպության առաջարկած գործիքներով հետաձգել կամ երկարաձգել իր պարտավորության մարումը, ապա այս պարագայում հստակ է: Ինչ որոշում էլ լինի, կարծում եմ վերջնաժամկետով կլինի: Բայց հուսանք, որ այդ ամենը կիրականացվի հնարավորինս արդյունավետ և այնպես, որ քաղաքացիներին լրացուցիչ հարված չլինի»,-ասաց փորձագետը:

Ըստ նրա սա պետության կողմից հերթական ազդակն է միջազգային ներդրողներին, որ հնարավոր է ինչ-որ պահից սկսած ելնելով ինչ-ինչ պատճառներից, այդ թվում չի բացառվում նաև հանրային ճնշումները, ԿԲ-ն կամ ոլորտային որևէ այլ պետական մարմին միանգամից կասեցնի նախագիծը, տնտեսական գործունեությունը, ինչն ըստ փորձագետի այդքան էլ լավ ազդակ չէ մեր պետության արտաքին տնտեսական գրավչության համար:

Հարցին արդյոք սա դրական ազդեցություն կարող է ունենալ առևտրային բանկերի կամ վարկային մյուս կազմակերպությունների համար, Լիլիա Ամիրխանյանը նկատեց առնվազն այս պահին Varks.am-ի լուծարումն առևտրային բանկերի համար չենք կարող դրական գնահատել: Ավելին գուցե դա որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ ծնում. «Եթե ԿԲ-ի որոշման հիմքում ընկած է նաև վերջին օրերին վարկային կազմակերպության նկատմամբ առաջացած դժգոհությունները, ապա սա ազդակ է բանկային ոլորտին և վարկային մյուս կազմակերպություններին, որ բացառված չէ ինչ-որ մի օր էլ իրենց նկատմամբ հանրության բողոքներն էլ հանգեցնեն ռեպրեսիվ գործողությունների: Հետևաբար չենք կարող դրական գնահատել: Ավելին մնացած վարկային կազմակերպությունները ևս կարող են մտավախություն ունենալ այս առումով: Մյուս կողմից, սակայն, սա որոշակի ռիսկեր կարող է առաջացնել: Վարկային կազմակերպությունները, մտավախությնուն ունենալով, միգուցե իրականացնեն ինչ-որ գործողություններ, օրինակ ոչ այնքան հանդուժող մոտեցում ցուցաբերեն քաղաքացիների նկատմամբ և ամեն կերպ փորձեն երաշխավորել իրենց կապիտալը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը:

Փորձագետը նշում է ԿԲ-ն այս քայլով դրական տրամադրություններ ստեղծեց հանրության մեջ, քանի որ դժգոհություններն օբյեկտիվ էին, սակայն Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ԿԲ-ն կարող էր ավելի վաղ նման գործընթաց ձեռնարկեր կամ առնվազն արձագանքեր քաղաքացիների բողոքներին. «Իհարկե Varks.am-ի լիցենզիան կասեցնելը քաղաքացիների դժգոհություններով պայմանավորելը ենթադրյալ կարծիք է: ԿԲ-ի որոշման մեջ լուծարման պատճառը նշված է ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալի պահանջներին չբավարարելու խնդիրը: Բայց եթե նույնիսկ դա այդպես է, այս պահին տնտեսական անկայունության և այս տատանումների ֆոնին նույնիսկ այդ կանոնի խախտման դեմ ԿԲ-ի գործողությունները չպետք է այդքան կտրուկ լինեին: Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, որ լիներ զգուշացում, միգուցե պատժամիջոցներ կիրառվեին, դրա հետ միաժամանակ նաև ԿԲ-ն հորդորեր ընդառաջել և հանդուրժող լինել քաղաքացիների նկատմամբ հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում: Դա կլիներ ամենաարդյունավետ լուծումը»,-շեշտեց փորձագետը:

Արդեն իսկ հանրային տրամադրություններ են ստեղծվել, որ եթե Varks.am-ի նկատմամբ կիրառում են այս ամենը, ապա մյուս վարկային կազմակերպություններն ինչով են տարբերվում և հանրությունը արդեն ակնկալում է շղթայական էֆեկտը. «Սա ևս մի խնդիր է առաջացնում: Անկախ ԿԲ-ի որոշումից, հանրությունը միտված է կարծել, որ եղան բողոքներ և ԿԲ-ն հանրությանն ընդառաջեց և իրականացրեց այդ գործողությունը: Հետևաբար հանրության մոտ այդ սպասումը, որ լավ բողոքենք, կստացվի, տնտեսության համար լավ ազդակ չէ: Անկախ ամեն ինչից դրանք մասնավոր, շահույթ հետապնդող կառույցներ են, որոնք մեր տնտեսական աշխուժության մեջ որոշակի մասնաբաժին են կազմում»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:55 16/03/2020  |  ՏնտեսությունՆավթամթերքի գների անկումը բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, ինչը վատ է. Փաշինյան
13:19 17/02/2020  |  ՏնտեսությունԱրտաքին առևտուրի կառուցվածքը կրկին վատացել է
12:08 03/02/2020  |  ՏնտեսությունԿառավարությունը պլանավորում է ծախսեր, իմանալով, որ դրանք չեն կատարվելու
12:06 20/01/2020  |  ՏնտեսությունԷներգետիկայի ոլորտի գազի սպառումը կտրուկ կրճատվել է
13:54 14/01/2020  |  ՎերլուծություններՊետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել
12:15 09/01/2020  |  ՄեկնաբանությունԳլոբալ տնտեսական ապակայունացման վտանգն այս պահին նվազում է. Փորձագետ
11:10 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից դիվանագիտական շատ ճկուն և նուրբ քաղաքականություն պետք է իրականացվի. փորձագետ
13:15 06/01/2020  |  ՏնտեսությունԻ՞նչ սպասումներ կան նոր տարում
22:08 29/11/2019  |  ՀարցազրույցՆախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
12:21 14/11/2019  |  ՎերլուծություններՈրտե՞ղ է բացակայում Հայաստանը

Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]